14:40 21.03.2025
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասի գրասենյակի տնօրեն Ֆանի Դելպեյի և Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի հետ:
Հանդիպման շրջանակներում կողմերը քննարկել են ընթացիկ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր և անդրադարձել ապագա հնարավոր փոխգործակցության հեռանկարներին, մասնավորապես՝ ջրամբարաշինության, ոռոգման, ջրային ռեսուրսների և գյուղատնտեսության ոլորտներում:
Նախարար Հովհաննիսյանը մեծապես կարևորել է Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի մաս կազմող Բարգուշատի թունելի կառուցմանն ուղղված ծրագրի հետագա ընթացքն ապահովելու հարցը: Ապա, անդրադառնալով Հայաստանին քաղաքականության վրա հիմնված բյուջետային աջակցության վարկային համաձայնագրի թեմային, նախարարը հույս է հայտնել, որ առաջիկայում Ենթածրագիր 3-ի մշակման աշխատանքները հաջողությամբ կավարտվեն, և վերջինիս շրջանակներում ներգրավվելիք միջոցները կուղղվեն ՀՀ 2025թ. պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանը:
Կողմերը երկուստեք բարձր են գնահատել գործընկերային հարաբերությունների ներկա մակարդակը և հայտնել ապագայում փոխգործակցությունն էլ ավելի ամրապնդելու իրենց պատրաստակամությունը:
01:00 22.03.2025
Լարսը փակ էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
00:53 22.03.2025
Սառցադաշտերի պահպանման միջազգային տարի և Սառցադաշտերի համաշխարհային օր«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնել է, որ մարտի 21-ը առցադաշտերի համաշխարհային օրն է: 2022 թվականի դեկտեմբերի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան որոշում ընդունեց (A/RES/77/158), համաձայն որի 2025 թվականը հայտարարվեց Սառցադաշտերի պահպանման միջազգային տարի, իսկ մարտի 21-ը՝ 2025 թվականից սկսած՝ Սառցադաշտերի համաշխարհային օր։ Այս նախաձեռնություններն ուղղված են բարձրացնելու համաշխարհային հանրության իրազեկվածությունը սառցադաշտերի, ձյան և սառույցի կենսական […] ...
00:48 22.03.2025
ՀՀ բանակը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս որևէ խնդիր չունի լուծելու, ներառյալ՝ Հայաստանի ավելի քան 200 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքների վերաբերյալ. ՓաշինյանԲանակի բարեփոխումները մեծ թափով տեղի են ունենում: Իմիջիայլոց, շատ հետաքրքիր է, սա այն դեպքերից է, որ Հայաստանում ոչ մեկ դա չի նկատում: Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: «Հայաստանի Կառավարությունը լուռ է ընդհանրապես բանակի բարեփոխումների ոլորտում ինչ է տեղի ունենում, լուռ, բացարձակ։ Մենք էլ այն առաջվա նման չենք, որ մի […] ...
00:44 22.03.2025
Ձյուն, մառախուղ. իրավիճակը ՀՀ ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Սպիտակի, Ստեփանավանի և Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար։ Հրազդան քաղաքում, Ապարանի և Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային […] ...
00:37 22.03.2025
Իրականությանը չի համապատասխանում, որ մենք գերիների հետ կապված հարց չենք քննարկում. վարչապետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է. «Մենք պետք է X պահից դադարենք աշխարհը ընկալել Ադրբեջանի բառապաշարով, խոսույթով և բանաձևերով։ Սա ամենակարևոր արձանագրումն է, որ ըստ էության ես հասկանում եմ, որ ցավոք մեր որոշ քաղաքական ուժեր ամեն ինչ անում են, որ Հայաստանի հանրությունը, աշխարհը և մեր իրականությունը և տարածաշրջանը ընկալի Ադրբեջանի առաջարկած […] ...
00:29 22.03.2025
Հայաստանն այսօր շատ ավելի անկախ և ինքնիշխան պետություն է. վարչապետԵս միանշանակ ասում եմ, ես արդեն յոթ տարի Հայաստանի Հանրապետության վարչապետ եմ և այսօր ասում եմ, որ իմ կարծիքով, և վստահ եմ դրանում, որ Հայաստանի Հանրապետությունն այսօր շատ ավելի անկախ և ինքնիշխան պետություն է։ Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: «Մի րոպե, կներեք, հիմա այս իմ նկարագրածի մեջից մենք ի՞նչ […] ...