Դեսպան Մարիամ Գևորգյանը հանդիպում է ունեցել Ուրուգվայի փոխնախագահի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 03 2025
  • $
    392.54
  • RUBLE
    4.64
  • 425.47
WEATHER
+9.09 oC

Դեսպան Մարիամ Գևորգյանը հանդիպում է ունեցել Ուրուգվայի փոխնախագահի հետ

15:07 21.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
Դեսպան Մարիամ Գևորգյանը հանդիպում է ունեցել Ուրուգվայի փոխնախագահ, Գլխավոր ասամբլեայի և Սենատորների պալատի նախագահ Կարոլինա Կոսսեի հետ: Հանդիպման ընթացքում դեսպան Գևորգյանը շնորհավորել է փոխնախագահ Կոսսեին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել իր հետագա գործունեության ընթացքում:
Զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների միջև բարեկամական կապերի և խորհրդարանական համագործակցության ամրապնդման հնարավորություններին, կարևորել ուրուգվայահայ համայնքի դերակատարությունը:
Զրույցի շրջանակներում դեսպան Գևորգյանն Ուրուգվայի փոխնախագահին է ներկայացրել հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ Հայաստանի գործադրած հետևողական ջանքերը:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թումանյան փողոցում հանվել է կենսունակությունը կորցրած 80 թեղի ծառ

14:00 23.03.2025

Թումանյան փողոցում հանվել է կենսունակությունը կորցրած 80 թեղի ծառ

Մարտի 20-ից սկսած Թումանյան փողոցում իրականացվեցին կենսունակության ավարտին մոտեցած ծառերի փոխարինման աշխատանքներ։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Վերջին երեք օրերի ընթացքում կատարվել են հետևյալ աշխատանքները։ Հանվել է կենսունակությունը կորցրած 80 թեղի ծառ։ Տնկվել է 95 հատ 10 տարեկան հուդայածառ։ Պահպանվել է 30 թեղի։ Բացվելու է 34 բնաբաժակ, որտեղ նույնպես կտնկվեն հուդայածառեր։ ...

Bloomberg-ին հայտնի է դարձել Ուկրաինայի հարցով համաձայնագրի կնքման սպասվող ժամկետը

13:37 23.03.2025

Bloomberg-ին հայտնի է դարձել Ուկրաինայի հարցով համաձայնագրի կնքման սպասվող ժամկետը

Սպիտակ տունը մտադիր է մինչև ապրիլի 20-ը ուկրաինական հակամարտությունում հրադադարի համաձայնություն ձեռք բերել, սակայն ընդունում է, որ վերջնաժամկետը կարող է փոխվել, հաղորդում է Bloomberg-ը ՝ վկայակոչելով ծրագրերին ծանոթ աղբյուրներին: «Սպիտակ տունը նպատակ ունի հրադադարի մասին համաձայնագիր կնքել մինչև ապրիլի 20-ը, սակայն ընդունում է, որ վերջնաժամկետը կարող է փոխվել՝ հաշվի առնելով երկու կողմերի դիրքորոշումների հիմնական տարբերությունները»,- […] ...

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

13:18 23.03.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Երևանում մարտի 23-ի ցերեկը, 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում մարտի 23-ի ցերեկը, 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 24-28-ին ցերեկային ժամերին կբարձրանա 11-14 աստիճանով։ ...

Իսրայելը ցամաքային գործողություն է սկսել Գազայի հյուսիսում

12:57 23.03.2025

Իսրայելը ցամաքային գործողություն է սկսել Գազայի հյուսիսում

Իսրայելի պաշտպանության բանակը ցամաքային գործողություն է սկսել Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Բեյթ Հանուն քաղաքի շրջանում։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ «Իսրայելի պաշտպանության բանակը գործողություններ է սկսել Գազայի հյուսիսում գտնվող Բեյթ Հանուն շրջանում: Գործողության նպատակն է հարձակվել ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների օբյեկտների վրա՝ Գազայի հյուսիսում անվտանգության գոտին ընդլայնելու նպատակով»,- ասվում է Իսրայելի պաշտպանության ծառայության մամուլի ծառայության […] ...

Ազգային ժողովում հյուրընկալվել էր Չեխիայի խորհրդարանական պատվիրակությունը

12:30 23.03.2025

Ազգային ժողովում հյուրընկալվել էր Չեխիայի խորհրդարանական պատվիրակությունը

Այս շաբաթ Հայաստան էր ժամանել Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը: Այցի օրակարգը հագեցած էր. խորհրդարանական հանդիպումների առանցքում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերն էին: Մանրամասները` տեսանյութում: ...

Թրամփը խոսել է այն մասին, թե ինչպես է գնահատում իր շփումը Պուտինի հետ

12:12 23.03.2025

Թրամփը խոսել է այն մասին, թե ինչպես է գնահատում իր շփումը Պուտինի հետ

OutKick պորտալին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ իր շփումը որակել է որպես «ռացիոնալ»։ «Մենք ( Պուտինի հետ – խմբ.) մի քանի շատ ռացիոնալ քննարկումներ ենք ունեցել, և ես պարզապես ցանկանում եմ, որ մարդիկ դադարեն զոհվել», – ասել է Թրամփը OutKick պորտալին տված հարցազրույցում՝ քննարկելով ուկրաինական հակամարտության կարգավորումը։ ԱՄՆ նախագահը […] ...

BACK_TO_TOP