00:40 21.03.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
09:05 28.03.2025
Կատարը շնորհակալություն է հայտնել ՌԴ-ի և Ուկրաինայի օմբուդսմեններին երեխաներին վերադարձնելու հարցում նրանց ջանքերի համարԿատարը երախտագիտություն է հայտնել երեխաների իրավունքների հարցերով նախագահի հանձնակատար Մարիա Լվովա-Բելովային և Ուկրաինայի Գերագույն Ռադայի օմբուդսմեն Դմիտրի Լուբինեցին՝ ռուս և ուկրաինացի երեխաներին ընտանիքներին վերամիավորելուն ուղղված ջանքերի համար։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է էմիրության արտաքին գործերի նախարարության կայքում։ «Կատարն իր երախտագիտությունն է հայտնում Ռուսաստանի Դաշնության երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովային և Ուկրաինայի Գերագույն Ռադայի մարդու իրավունքների հանձնակատար […] ...
08:55 28.03.2025
Կիպրոսի նախագահն ասել է, որ ՆԱՏՕ-ի զորքեր չեն կարող ուղարկվել ՈւկրաինաԵվրոպական երկրներից զորքեր չեն կարող ուղարկվել Ուկրաինա որպես ՆԱՏՕ-ի ուժեր՝ ապահովելու խաղաղության համաձայնագրերի իրականացումը, քանի որ նման գաղափարը, ըստ սահմանման, կմերժվի ռուսական կողմից։ Այս դիրքորոշումը լրագրողներին հայտնել է Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսը Փարիզում Ֆրանսիայի նախաձեռնած «կամավորների կոալիցիայի» հանդիպումից հետո։ «Դրանք չեն կարող լինել ՆԱՏՕ-ի ուժեր, քանի որ, ինչպես հասկանում եք, դա չի կարող ընդունվել […] ...
08:45 28.03.2025
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ԵԱ-ում նոր կանոն կկիրառվիՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում կայանալիք հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ նոր կանոն կկիրառվի, սոցցանցերում հայտնել է Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի (UWW) մարզիկների հանձնաժողովի նախագահ Արսեն Ջուլֆալակյանը: Եվրոպայի առաջնության ժամանակ, եթե գոտեմարտն ավարտվի 1-1 հաշվով, հաղթանակը կշնորհվի այն ըմբիշին, որը վաստակած կլինի առաջին տեխնիկական միավորը։ Խոսքը գործողությամբ վաստակած միավորի մասին է: Մինչև այս նման դեպքերում հաղթանակը շնորհվել […] ...
08:40 28.03.2025
Իրանը պատասխան է ուղարկել Թրամփի նամակինԻրանը պաշտոնական պատասխան է ուղարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին ուղղված նամակին՝ օգտվելով Օմանի միջնորդական ծառայություններից։ Այս մասին հայտարարել է արտգործնախարար Աբբաս Արաղչին։ «Պաշտոնական պատասխանը Թրամփի նամակին չորեքշաբթի ուղարկվել է համապատասխան ձևով՝ Օմանի միջնորդությամբ», -ասել է նա IRNA-ին տված հարցազրույցում։ Ըստ Արաղչիի, պատասխանը երկու փաստաթուղթ է պարունակում. առաջինում ուրվագծվում են […] ...
08:30 28.03.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:20 28.03.2025
Սպերցյանն ընդհանուր խմբի մարզումներին կվերադառնա հաջորդ շաբաթՀայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ռուսական «Կրասնոդարի» ընդհանուր խմբի մարզումներին կվերադառնա հաջորդ շաբաթ, հաղորդում է «РБ Спорт»-ը: Սպերցյանը սրունքի վնասվածքից ապաքինվելուց հետո այս շաբաթվանից սկսել է մարզվել անհատական ծրագրով, մարզչական շտաբը որոշել է չվտանգել նրա առողջությունը և չհայտավորել հայ ֆուտբոլիստին «Ֆակելի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի խաղին։ Այն տեղի կունենա մարտի 30-ին: 24-ամյա […] ...