00:19 21.03.2025
Մարտի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Գորիս քաղաքից Տեղ գյուղ տանող ավտոճանապարհի 1 կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի բնակիչ 25-ամյա Սլավիկ Վ․-ի վարած «Լադա» մակիշի ավտոմեքենան և Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Էդգար Ա․-ի վարած «Shacman» մակնիշի բեռնատարը։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Լադա»-ի վարորդ Սլավիկ Վ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը ՀՀ ՊՆ ծառայող է։
19:47 28.03.2025
ԿԸՀ-ն արտահերթ նիստում հաստատել է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների ատեստավորման կարգըԿենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 28-ի արտահերթ նիստում հաստատել է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների ատեստավորման կարգը, ինչը պայմանավորված է 2024 թվականի դեկտեմբերի 5-ին «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում արված փոփոխություններով։ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների առաջին ատեստավորումն կանցկացվի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը։ Ատեստավորումը հանձնաժողովների անդամների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների ստուգումն է: […] ...
19:36 28.03.2025
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ«Վանուշ և Էդգար Հովհաննիսյաններ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Արմավիրի մարզ, գյուղ Քարակերտ) ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողության ընթացքում պարզվել է, որ այն աշխատում է օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով: Այսպես՝ – արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն բացառել աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը, կեղտի […] ...
19:25 28.03.2025
«Արա Հարությունյանի Կոմիտասը». Երևանի թիվ 112 ավագ դպրոցի աշակերտների նախագծային աշխատանքը՝ նվիրված ականավոր քանդակագործինՄարտի 28-ը հայ ականավոր քանդակագործ, ժողովրդական նկարիչ Արա Հարությունյանի ծննդյան օրն է։ Կինոյի տան դահլիճում տեղի է ունեցել «Արա Հարությունյանի Կոմիտասը» խորագրով ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը, որն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հայտարարված մշակութային կրթության տարվա շրջանակում։ Ֆիլմը ստեղծվել է Երևանի թիվ 112 ավագ դպրոցի կողմից՝ որպես նախագծային աշխատանք: Ֆիլմի ցուցադրությանը […] ...
19:16 28.03.2025
ՆԳՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչությունը հնարավոր վտանգները նվազեցնելու նպատակով իրականացրել է հարկադիր քարաթափման աշխատանքներՀՀ ավտոճանապարհներին կատարված ուսումնասիրությունների արդյունքում ի հայտ եկած հնարավոր վտանգները նվազեցնելու ուղղությամբ ՆԳՆ փրկարար ծառայությունն անցկացնում է կանխարգելիչ միջոցառումներ՝ տարբեր նշանակության ավտոճանապարհների առավել վտանգավոր տեղանքներում իրականացնելով հարկադիր քարաթափումներ։ Անհրաժեշտությունից ելնելով՝ մարտի 27-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրից Մակարավանք վանական համալիր տանող ավտոճանապարհին և մարտի 28-ին՝ նույն ժամանակահատվածում, Խաշթառակ […] ...
19:07 28.03.2025
Երկրորդ անընդմեջ Մունդիալը հաղթելու դեպքում կավարտեմ ելույթներս հավաքականում․ Մարտինես«Ասթոն Վիլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը հայտարարել է, որ Արգենտինայի հավաքականի հետ երկրորդ անընդմեջ Մունդիալը հաղթելու դեպքում կավարտի ելույթներն ազգային հավաքականում, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: «Եթե մենք երկրորդ անընդմեջ աշխարհի առաջնությունը հաղթենք, ես կհեռանամ ազգային հավաքականից: Մենք պետք է տեղ բացենք երիտասարդ խաղացողների համար»,- ասել է 32-ամյա Մարտինեսը: Աշխարհի գործող չեմպիոններն օրեր առաջ ապահովել են […] ...
18:57 28.03.2025
Արծվաբերդ գյուղում այրվել է բեռնատար ավտոմեքենաՄարտի 28-ին՝ ժամը 13:46-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արծվաբերդ գյուղում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Չինարիի հենակետից մեկական մարտական հաշվարկ: Պարզվել է, որ գյուղի […] ...