20:56 20.03.2025
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դատապարտելի է համարում հանրային գործիչների, պաշտոնատար անձանց կողմից էթնիկ կամ ազգային պատկանելության հիմքով վերջին օրերին լայնորեն տարածվող՝ ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն հրահրելուն ուղղված խոսույթը։
Պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների և սոցիալական հարթակների մշտադիտարկումները վկայում են, որ նման խոսքը վերջին օրերին ստացել է լայն տարածում։
Հատկապես ակնառու է առանձին տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության, ինչպես նաև ներկայում ընթացող ՏԻՄ ընտրական գործընթացների շրջանակներում նման խոսույթի օգտագործումը։
Պաշտպանը հիշեցնում է, որ Հայաստանում տարածված էթնիկ և ազգային պատկանելության հիմքով ատելության խոսքին անդրադարձ է կատարել նաև Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովը՝ արձանագրելով այդ ոլորտում Հայաստանում առկա խնդիրները, նման խոսքի բացառման ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը, այդ թվում՝ ընդգծելով կրթության միջոցով հասարակությունում բազմազանության նկատմամբ հարգանքի արմատավորման, ինչպես նաև ցանկացած անձի կամ անձանց խմբի նկատմամբ էթնիկ կամ ազգային ծագման հիմքով խտրականության կանխարգելման ուղղությամբ քայլերի անհրաժեշտությունը։
Մարդու իրավունքների պաշտպանը հատկապես մտահոգիչ է համարում այն հանգամանքը, որ մի շարք դեպքերում կոնկրետ էթնիկ կամ ազգային պատկանելությունն օգտագործվում է որպես վիրավորանք պաշտոնատար անձանց և հանրային գործիչների կողմից։ Ավելին, նման խոսույթ լայնորեն տարածում են նաև զանգվածային լրատվության միջոցները։
Պաշտպանն ընդգծում է, որ թե հանրային իշխանության ներկայացուցիչները, թե հանրային գործիչները և թե զանգվածային լրատվության միջոցները պետք է ակտիվ դերակատարություն ունենան ոչ թե պարզապես նման խոսույթն իրենց կողմից բացառելու, այլ այդպիսի խոսքին հակազդելու տեսանկյունից։
Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում զերծ մնալ ատելություն ու խտրականություն պարունակող խոսույթից՝ ընդգծելով հասարակությունում բազմազանության նկատմամբ հարգանքի արմատավորման, ինչպես նաև ցանկացած անձի կամ անձանց խմբի նկատմամբ էթնիկ կամ ազգային ծագման հիմքով խտրականության կանխարգելման ուղղությամբ անհրաժեշտ և բավարար քայլեր ձեռնարկելու կարևորությունը։
Պաշտպանն ընդգծում է նաև Հայաստանի Հանրապետությունում ազգային փոքրամասնությունների նկատմամբ խտրական դրսևորումների բացառման կարևորությունը։
23:59 27.03.2025
Ինչպե՞ս ընտրել ճիշտ նստատեղ (car seat)Ճիշտ ընտրված և ճիշտ տեղադրված մանկական նստատեղը (car seat) կարող է կյանք փրկել։ Այս մասին հայտնել են առողջապահության նախարարությունից: Մանկական նստատեղի ընտրությունը կախված է երեխայի տարիքից, հասակից և զարգացման առանձնահատկություններից։ Ինչպե՞ս ընտրել ճիշտ նստատեղ Մինչև 3 տարեկան – նստատեղը պետք է տեղադրված լինի դեմքով դեպի հետ։ Այս դիրքը լավագույնս պաշտպանում է երեխայի ողնաշարը, նվազեցնում վնասվածքի […] ...
23:55 27.03.2025
Հին երևանցու փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվիՄայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. մարտի 28-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Հին երևանցու փողոցում: Այս մասին տեղեկացրել են Երևանի քաղաքապետարանից: Մասնավորապես՝ Պուշկին փողոցից Տերյան փողոց ուղղությամբ ստորգետնյա ավտոկայանատեղի մուտքից մինչև ելքի մոտակայք կարգելվի մեքենաների կանգառը: Միաժամանակ նշված ճանապարհահատվածում կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ: ...
23:44 27.03.2025
Իսակովի պողոտայում բախվել են «Nissan Murano»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ կա վիրավnրՄարտի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։50-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 40-ամյա Նորայր Հ․-ի վարած վարած «Nissan Murano» և Վայոց ձորի մարզի բնակիչ 21-ամյա Անդրեյ Հ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «ՎԱԶ 2107»-ի ուղևոր, Լոռու մարզի բնակիչ 21-ամյա Ալեքս Ա․-ն մարմնական վնասվածքներով […] ...
23:39 27.03.2025
Մխիթարյանը ցանկանում է կարիերան ավարտել «Ինտերում»Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը նշել է, որ ցանկանում է կարիերան ավարտել «Ինտերում», հայտնում է Calciomercato-ն։ «Ցանկանում եմ կարիերաս ավարտել ամենաբարձր մակարդակում, ինչպիսին «Ինտերն» է։ Սպասում ենք մրցաշրջանի ավարտին։ Այդ ժամանակ կքննարկենք ապագաս։ Դեռ չենք երկարաձգել գործող պայմանագիրս։ Ամեն ինչ պայմանավորված է նրանով, թե ինչ կարող եմ տալ հետագայում թիմին»,- ասել է 36-ամյա […] ...
23:35 27.03.2025
Ծակքար, Կարճաղբյուր գետերի մաքրման և վերականգնման գործընթացի աշխատանքների միջգերատեսչական փորձագիտական աշխատանքային խմբի հանդիպումըՎարչապետի որոշմամբ ստեղծվել է Ծակքար, Կարճաղբյուր գետերի մաքրման և վերականգնման գործընթացին ուղղված աշխատանքների իրականացման նպատակով միջգերատեսչական համակարգող և փորձագիտական աշխատանքային խումբ, որում ընդգրկվել են Շրջակա միջավայրի, Էկոնոմիկայի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, նախարարությունների, Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության, Կադաստրի կոմիտեի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Քաղաքաշինության կոմիտեի, Գեղարքունիքի մարզպետարանի, գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ։ Ս/թ հունվարի 21-ին […] ...
23:23 27.03.2025
Քննարկվել են ՀՀ և Հունգարիայի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության զարգացման հետ կապված հարցերՄարտի 27-ին Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց Հունգարիայի Զբոսաշրջության գործակալության գլխավոր տնօրեն Մարթա Ֆյոզեկաշի հետ: Այս մասին հայտնել են Հունգարիայում ՀՀ դեսպանությունից։ Զրուցակիցները քննարկեցին Հայաստանի Հանրապետության և Հունգարիայի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության հետագա զարգացման հետ կապցած մի շարք հարցեր: ...