Էկոնոմիկայի նախարարն աշխատանքային այցով ՌԴ-ում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 03 2025
  • $
    391.59
  • RUBLE
    4.67
  • 421.70
WEATHER
+21 oC

Էկոնոմիկայի նախարարն աշխատանքային այցով ՌԴ-ում է

19:00 20.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 19-21-ը աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում՝ երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր քննարկելու նպատակով։ Այցի ընթացքում Գևորգ Պապոյանին ուղեկցում են նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը և ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։

Այսօր Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովի հետ։

Քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանը, փոխադարձ առևտրի ակտիվացմանը, ապրանքաշրջանառության ծավալների ավելացմանը վերաբերող հարցեր։

Գևորգ Պապոյանը համառոտ ներկայացրել է Հայաստանի տնտեսության ոլորտի առաջնահերթությունները, պետական օժանդակության գործիքակազմը, ներդրումային քաղաքականությունն ու գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ իրականացվող քայլերը։

Քննարկվել են ՀՀ և ՌԴ միջև զբոսաշրջային հոսքերի ավելացման հնարավորությունները։ Գևորգ Պապոյանը նշել է, որ ռուսաստանյան շուկան Հայաստանի հիմնական թիրախային ուղղություններից մեկն է, սակայն երկու երկրների միջև դեռևս առկա է չօգտագործված մեծ ներուժ, որն անհրաժեշտ է ակտիվացնել։

Առանձին անդրադարձ է կատարվել 2022 թվականին ստեղծված Ռազմավարական զարգացման կենտրոնի գործունեությանը։ Կենտրոնի կողմից 2024 թ․ իրականացված գիտահետազոտական աշխատանքները հնարավորություն են ընձեռել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը բացահայտել դեպի Հայաստան ռուսական ապրանքների մատակարարումները ավելացնելու պոտենցիալ հնարավորությունները, բացահայտելու հայկական ընկերությունների կարիքները թվային տեխնոլոգիաների ոլորտում՝ ռուսական ՏՏ ընկերությունների հետ համագործակցություն ծավալելու նպատակով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետն ընդունել է Rotary International կազմակերպության նախագահին

18:43 28.03.2025

Վարչապետն ընդունել է Rotary International կազմակերպության նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է առողջապահության և այլ ոլորտներում գործունեություն ծավալող Rotary International կազմակերպության նախագահ Ստեֆանի Ուրչիքի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է Rotary International-ի երկարամյա գործունեությունը մեր երկրում և ընդգծել առողջապահության ոլորտում մատուցվող ծառայությունների հետևողական բարելավմանն ուղղված ծրագրերի կարևորությունը: Ստեֆանի Ուրչիքը ներկայացրել է իր գլխավորած կազմակերպության ծրագրերը մեր երկրում՝ նշելով, որ կազմակերպությունը հետաքրքրված է ընդլայնել […] ...

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Երիտասարդական հասարակական կազմակերպությունների և երիտասարդական կենտրոնների ներկայացուցիչների հետ

18:36 28.03.2025

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Երիտասարդական հասարակական կազմակերպությունների և երիտասարդական կենտրոնների ներկայացուցիչների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Երիտասարդական քաղաքականության իրազեկման հանդիպում» միջոցառումը. նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Երիտասարդական հասարակական կազմակերպությունների և երիտասարդական կենտրոնների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Հանդիպման ընթացքում ներկայացվել է վերջերս ընդունված «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքը, մասնավորապես անդրադարձ է եղել պետության կողմից […] ...

Հենրիխ Մխիթարյանը ֆուտբոլային տերմինները ներկայացնում է չորս լեզվով․ «Ինտերի» հրապարակումը

18:28 28.03.2025

Հենրիխ Մխիթարյանը ֆուտբոլային տերմինները ներկայացնում է չորս լեզվով․ «Ինտերի» հրապարակումը

Միլանի «Ինտերի» ինստագրամյան էջը հրապարակել է տեսանյութ, որտեղ թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆուտբոլային տերմինները ներկայացնում է չորս լեզվով: Մխիթարյանը հայերեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն արտասանում է «հորիզոնական դարպասաձող», «գնդակ», «11-մետրանոց», «անկյունային հարված», «խաղից դուրս վիճակ» տերմինները:   View this post on Instagram   A post shared by Inter (@inter) ...

ՌԴ ՆԳՆ գործընկերների հետ քննարկվել են միգրացիոն երկկողմ օրակարգին վերաբերող թեմաներ

18:23 28.03.2025

ՌԴ ՆԳՆ գործընկերների հետ քննարկվել են միգրացիոն երկկողմ օրակարգին վերաբերող թեմաներ

Տեղի է ունեցել առցանց հանդիպում ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության և ՌԴ Ներքին գործերի նախարարության գործընկերների միջև։ Ռուսական կողմից մասնակցում էին ՌԴ ՆԳՆ միգրացիոն հարցերով գլխավոր տնօրինության, միջազգային համագործակցության, Ներքին ծառայության անձնագրային բաժնի և հաշվառման աշխատանքների, միգրացիոն հարցերի, միջազգային ոլորտային համագործակցության համակարգման վարչությունների ներկայացուցիչները։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միգրացիոն երկկողմ օրակարգին վերաբերող թեմաներ, […] ...

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման երեք դեպք մեկ օրում

18:16 28.03.2025

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման երեք դեպք մեկ օրում

Մարտի 26-ին Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Քարահունջ գյուղի 55-ամյա մի բնակիչ տանը պահում է զենք-զինամթերք և թմրամիջոց: Համայնքային ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների հետ ձեռնարկած միջոցառումների արդյունքում 55-ամյա տղամարդը խոստովանել է, որ ունի և՛ մարիխուանա, և՛ զենք-զինամթերք, որոնք պատրաստ է ներկայացնել: Զննությամբ նրա տանը հայտնաբերվել է ողորկափող որսորդական հրացան, «Ֆ-1» […] ...

Դիեգո Սիմեոնեն Լա լիգայի ամենաբարձր վարձատրվող մարզիչն է

18:07 28.03.2025

Դիեգո Սիմեոնեն Լա լիգայի ամենաբարձր վարձատրվող մարզիչն է

Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն Լա լիգայի ամենաբարձր վարձատրվող մարզիչն է, հայտնում է L’Equipe-ը: Արգենտինացի մասնագետը ամսական վաստակում է 2.17 միլիոն եվրո: Երկրորդ տեղում «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին է՝ ամսական 910 հազար եվրո աշխատավարձով: Առաջատարների եռյակը եզրափակում է կատալոնական «Բարսելոնայի» գերմանացի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը (ամսական 830 հազար եվրո): ...

BACK_TO_TOP