23:10 20.03.2025
Թուրքիայում շարունակվում են Ստամբուլի քաղաքապետ, նախագահի հավանական թեկնածու, հեղինակավոր ընդդիմադիր գործիչ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության առիթով զանգվածային բողոքի ցույցներն ու հանրահավաքները: Իմամօղլուի դեմ իշխանության իրականացրած արշավը ընդդիմությունը պետական հեղաշրջման փորձ է անվանել:
Ինչո՞ւմ է մեղադրվում ու ինչո՞ւ են նրա ձեռբակալությունը հեղաշրջման հետ համեմատում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Դատախազությունը ներկայացրել է, թե նրա ղեկավարած քաղաքապետարանում կատարվել են մոտ 560 մլրդ լիրայի մեքենայություններ, և որ քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն տեղյակ է եղել այդ ամենի մասին, իսկ որոշ դեպքերում նաև մասնակից է եղել այդ մեքենայություններին:
Պաշտոնական այդ վարկածի համաձայն, խախտումները տեղի են ունեցել մունիցիպալ այդ պայմանագրերի բաշխման արդյունքում:
Բարձրաստիճան մոտ 100 պաշտոնյա է ձերբակալվել, դրանց թվում կան նաև հայտնի դեմքեր: Իսկ կոնկրետ Իմամօղլուի դեմ 2 քրեական գործ է հարուցվել: Մեկը կապված է կոռուպցիայի հետ, մյուսը՝ ահաբեկչական խմբավորումներին աջակցություն ցուցաբերելու»,- ասել է Արտյոմ Երկանյանը:
Ինչպե՞ս է ընդունում հանրությունը: Ինչի՞ կարող է այս ամենը հանգեցնել:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
10:53 29.03.2025
Անվանվել է հոգեկան առողջության բարելավման անսովոր միջոցՀոգեկան խնդիրների կանխարգելման համար անհրաժեշտ է վերահսկել աղիների առողջությունը, ասել է դիետոլոգ և սննդաբան, բ.գ.թ. Մեգան Ռոսին։ Նա Huffington Post-ին հայտնել է հոգեկան առողջությունը բարելավելու իր անսովոր միջոցը: Ռոսսին նշել է, որ աղեստամոքսային տրակտն ուղղակիորեն ազդում է ոչ միայն ուղեղի, այլև հոգեկանի աշխատանքի վրա։ Նրա խոսքով, վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ աղիների քրոնիկ հիվանդությունները […] ...
10:23 29.03.2025
Ուկրաինայի հավաքականի դարպասապահը կհեռանա «Ռեալից»Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Անդրեյ Լունինը ծրագրում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռանալ ակումբից, հայտնում է AS-ը: 26-ամյա ֆուտբոլիստը որոշումը կայացրել է նախորդ մրցաշրջանի Չեմպիոնների լիգայից հետո: Այդ ժամանակ Լունինը մինչև եզրափակիչ բազմիցս օգնել է թիմին, սակայն որոշիչ խաղում մարզչական շտաբը որոշել է մեկնարկային կազմում տեղը վստահել Տիբո Կուրտուային: Ուկրաինայի հավաքականի դարպասապահն ընդառաջ է գնացել ակումբին […] ...
10:00 29.03.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ ...
09:26 29.03.2025
AFP. Մյանմայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1002-իՄյանմայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1002-ի, ևս 2376 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնում է Agence France-Presse (AFP)՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։ Բացի այդ, 68 մարդ դեռևս անհետ կորած է համարվում, հաղորդում է MRTV պետական հեռուստաալիքը: Իշխանությունները շարունակում են ցուցակներ կազմել։ Մարտի 28-ին գրանցված ուժգին ցնցումները ավերածություններ են առաջացրել երկրի գրեթե ողջ […] ...
08:59 29.03.2025
«Ռեալը» ցանկանում է վերադարձնել ՌոնալդուինՄադրիդի «Ռեալը» ցանկանում է վերադարձնել «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, հայտնում է Fichajes.net-ը: «Ռեալը» ցանկանում է կարճաժամկետ, վարձակալական հիմունքով պայմանագիր կնքել 40-ամյա պորտուգալացու հետ նախքան աշխարհի ակումբային առաջնությունը: Բացի «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկրից, մադրիդցիները մինչև մրցաշարը ցանկանում են ձեռք բերել Դին Հյոյսենին, Իբրաիմա Կոնատեին, Մարտին Սուբիմենդիին և Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին: Ըստ մի շարք աղբյուրների՝ ակումբն արդեն […] ...
08:30 29.03.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ ...