Խուլիգանություն Աբովյան քաղաքում. քրեական և համայնքային ոստիկանների ու պարեկների համատեղ բացահայտումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 03 2025
  • $
    391.81
  • RUBLE
    4.69
  • 422.41
WEATHER
+18.03 oC

Խուլիգանություն Աբովյան քաղաքում. քրեական և համայնքային ոստիկանների ու պարեկների համատեղ բացահայտումը

19:11 20.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մարտի 17-ին` ժամը 12:29-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած 30-ամյա կինը հայտնել է, թե իր վրա շուն է հարձակվել, ամուսինը փորձել է խնդիրը պարզել շան տիրոջ հետ, սակայն ամուսնուն ծեծի են ենթարկել, զենք են պահել վրան, ցանկացել կրակել: Նա հավելել է, որ ամուսինը արնաշաղախ է:

Մեկնել են Կոտայքի քրեական և համայնքային ոստիկաններ ու պարեկներ: Ձեռնարկված համատեղ միջոցառումներով պարզվել է, որ ամուսնու հետ վիճել են Աբովյան քաղաքի Արցախի փողոցի բնակիչ 43-ամյա տղամարդը, նրա 17-ամյա որդին և 34-ամյա եղբայրը: Վիճաբանության ժամանակ նրանք ձեռքերով և ոտքերով մի քանի հարված են հասցրել ամուսնուն, ապա 17-ամյա որդին տնից բերել է գազային ատրճանակ, պահել նրա վրա, հնչեցրել հայհոյանքներ և կրակել օդ:

Որդին, հայրը և նրա եղբայրը ձերբակալվել ու տեղափոխվել են Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին:

Մարտի 17-ին խուլիգանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, և դատարանի որոշման հիման վրա մարտի 19-ին կատարված խուզարկությամբ հյուրասենյակի զգեստապահարանում հայտնաբերվել է գազային ատրճանակը, որով 17-ամյա որդին կրակել էր օդ:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

13:05 28.03.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Երևանում մարտի 28-ի ցերեկը, ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 29-31-ին, ապրիլի 2-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև։ ​ Մարզերում մարտի 28-ի ցերեկը, ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 29-31-ին, ապրիլի 2-ին օրվա ընթացքում առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, 29-31-ի ցերեկը նաև ամպրոպ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 3-6մ/վ: Մարտի 29-31-ին, ապրիլի […] ...

Նա լավագույնն է համաշխարհային ֆուտբոլում․ Նեստան՝ Մալդինիի մասին

12:57 28.03.2025

Նա լավագույնն է համաշխարհային ֆուտբոլում․ Նեստան՝ Մալդինիի մասին

Իտալական «Միլանի» նախկին ֆուտբոլիստ, իսկ այժմ «Մոնցայի» գլխավոր մարզիչ Ալեսանդրո Նեստան լեգենդար Պաոլո Մալդինիին համարում է ֆուտբոլի համաշխարհային պատմության լավագույն պաշտպանը: «Նա ֆիզիկական և հոգեբանական որակներով պատմության մեջ ուժեղագույն պաշտպանն է: Պաոլոն հազվադեպ էր սխալներ թույլ տալիս, բայց երբ թույլ էր տալիս, դրանք ոչ մի կերպ չէին ազդում նրա վրա: Մալդինին միշտ զգոն էր, քիչ […] ...

Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ

12:49 28.03.2025

Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ

Մարտի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ: Քննարկվել են զինված ուժերի կերպափոխման հայեցակարգից բխող օրենսդրական փոփոխությունների կենսագործման ընթացքին առնչվող մի շարք հարցեր: ...

Վթարային ջրանջատում Արագածոտնի մարզում

12:40 28.03.2025

Վթարային ջրանջատում Արագածոտնի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 28-ին ժամը 13:00-ից մինչև մարտի 29-ը ժամը 13:00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի Ուջան, Կոշ, Շամիրամ, Դպրեվանք, Արագածոտն, Նոր Եդեսիա գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Չեռնոգորիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

12:32 28.03.2025

Չեռնոգորիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Մարտի 27-ին ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանին իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Չեռնոգորիայի նորանշանակ դեսպան Բորյանկա Սիմիչևիչը: Նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպան Սիմիչևիչին նշանակման կապակցությամբ և մաղթել նրան արդյունավետ աշխատանք և ամենայն հաջողություն կարևոր առաքելության իրականացման գործում: Վահան Կոստանյանն ընդգծել է երկու երկրների միջև հարաբերությունների դրական դինամիկան պահպանելու և համագործակցության զգալի ներուժն իրացնելու […] ...

Երկրաշարժից հետո Բանգկոկում արտակարգ դրություն է հայտարարվել

12:21 28.03.2025

Երկրաշարժից հետո Բանգկոկում արտակարգ դրություն է հայտարարվել

Թաիլանդի վարչապետ Ֆեթոնգթան Շինավաթան Բանգկոկում արտակարգ դրություն է հայտարարել հարեւան Մյանմայում տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո։ Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը։ Չինաստանի երկրաշարժերի վարչությունը երկրաշարժի ուժգնությունը գնահատել է 7,9 մագնիտուդ։ Ցնցումները զգացվել են հարեւան Չինաստանում և Թաիլանդում։ Բանգկոկում, մասնավորապես, փլուզվել է կառուցվող շենքը, իսկ մայրաքաղաքի բարձրահարկ շենքերի բնակիչներին կոչ են արել լքել իրենց տները։ ...

BACK_TO_TOP