Քարաթափում Քաղսի-Բջնի ավտոճանապարհին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 03 2025
  • $
    391.59
  • RUBLE
    4.67
  • 421.70
WEATHER
+19.82 oC

Քարաթափում Քաղսի-Բջնի ավտոճանապարհին

17:55 20.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մարտի 20-ին՝ ժամը 11:20-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաղսի-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ մոտ 100 մ երկայնքով և 30 մ բարձրությամբ հատվածում տեղի է ունեցել քարաթափում (մոտ 2 խմ), նաև առկա են թուլացած քարաբեկորներ. անհրաժեշտ է կատարել հարկադիր քարաթափում:

Փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման, իսկ պարեկային ծառայության աշխատակիցները՝ երթևեկության անվտանգության ապահովման աշխատանքներ:

Ճանապարհի մաքրման աշխատանքներն իրականացրել են ՃՇՇ աշխատակիցները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռիվալդոն քննադատել է Ռաֆինյային

15:51 28.03.2025

Ռիվալդոն քննադատել է Ռաֆինյային

Կատալոնական «Բարսելոնայի» լեգենդ Ռիվալդոն քննադատել է Ռաֆինյայի պահվածքը: «Նա հիանալի մրցաշրջան է անցկացնում, նույնիսկ կարող է դառնալ «Ոսկե գնդակի» դափնեկիր, բայց չի կարելի այդպիսի հայտարարություններ անել և զայրացնել մրցակցին: Ես կաշվիցս դուրս կգայի՝ Արգենտինային հաղթելու համար, իսկ հիմա այդ հաղթանակը կմտնի Արգենտինայի պատմության մեջ»,- Ռիվալդոյի խոսքերը մեջբերում է TNT Sports-ը: Ավելի վաղ Ռաֆինյան հայտարարել էր, […] ...

«Մշակութային վերջին զանգի կազմակերպումը խրախուսվելու է». Արաքսիա Սվաջյան

15:45 28.03.2025

«Մշակութային վերջին զանգի կազմակերպումը խրախուսվելու է». Արաքսիա Սվաջյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է «Կամուրջ կրթության և մշակույթի միջև» խորագրով համահայկական ուսուցչական առցանց համաժողովին, որն անցկացրել է ԿԳՄՍ նախարարությունը։ Համաժողովում քննարկվել են մշակութային կրթության տարվա շրջանակում իրականացված կրթամշակութային ծրագրերը։ Նախարարության կողմից նախապես հայտարարված համաժողովին առցանց տարբերակով մասնակցել է ավելի քան հազար ուսուցիչ: Ողջունելով ուսուցչական համաժողովի մասնակիցներին՝ Արաքսիա […] ...

Ներկայում ԱՄԷ-ն գլխավորում է Հայաստանի ամենամեծ արտահանող և ներմուծող երկրների ցանկը․ Պապոյան

15:40 28.03.2025

Ներկայում ԱՄԷ-ն գլխավորում է Հայաստանի ամենամեծ արտահանող և ներմուծող երկրների ցանկը․ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 28-ին ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Ալ-Մուլլային: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը և ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։ Ողջունելով հյուրին՝ Գևորգ Պապոյանը բարձր է գնահատել հատկապես վերջին տարիներին տնտեսության ոլորտում ԱՄԷ-ի հետ սերտ համագործակցությունը։ «Ներկայում ԱՄԷ-ն գլխավորում […] ...

Մյանմայում երկրաշաժի հետևանքով տուժածների թիվը հասել է 300-ի

15:11 28.03.2025

Մյանմայում երկրաշաժի հետևանքով տուժածների թիվը հասել է 300-ի

Առնվազն 300 մարդ տուժել է Մյանմայում հզոր երկրաշարժի հետևանքով փլուզումներից։ Այս մասին հայտնում է New York Times-ը (NYT)՝ վկայակոչելով երկրի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Մանդալայի հիվանդանոցը։ «Նոր տուժածներ են շարունակում գալ, բայց մենք չունենք բավարար բժիշկներ և բուժքույրեր», – մեջբերում է պարբերականը բժիշկ Կյեո Զինի խոսքերը։ Թերթի տվյալներով՝ զոհվել է 20 մարդ։ Մյանմայում հզոր երկրաշարժ է […] ...

SHANTNEWS

15:00 28.03.2025

SHANTNEWS

Ուկրաինան և ԱՄՆ-ն նախարարների մակարդակով խորհրդակցություններ են անցկացնում ընդերքի համաձայնագրի շուրջ

14:53 28.03.2025

Ուկրաինան և ԱՄՆ-ն նախարարների մակարդակով խորհրդակցություններ են անցկացնում ընդերքի համաձայնագրի շուրջ

Ուկրաինայի և ԱՄՆ-ի նախարարությունները խորհրդակցում են հանքային ռեսուրսների վերաբերյալ նոր համաձայնագրի նախագծի շուրջ։ Այս մասին Reuters-ին հայտնել է Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։ «Տարբեր նախարարությունների մակարդակով դեռ շարունակվում են խորհրդակցությունները»,- ասել է նա՝ մեկնաբանելով մամուլում հայտնված նոր համաձայնագրի նախագիծը։   ...

BACK_TO_TOP