17:48 20.03.2025
Մարտի 15-ին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ կորել է դրամապանակը, որում եղած բանկային քարտով գնումներ են կատարել:
Բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ ստացվել են տեղեկություններ, որ նշված արարքը կատարել է Վերին Շենգավիթի 10-րդ փողոցի բնակիչ 39-ամյա մի տղամարդ:
Մարտի 19-ի առավոտյան ժամը 8:20-ին, գողություն կատարելու կասկածանքով, նա ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են տուժած քաղաքացու անվամբ փաստաթղթեր:
39-ամյա տղամարդը ներկայացվել է քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:07 28.03.2025
Թաիլանդում երկնաքերի փլուզման հետևանքով 43 մարդ մնացել է փլատակներումԱռնվազն 43 բանվոր մնացել է փլատակներում այն բանից հետո, երբ Բանգկոկում երկնաքերը փլուզվել է երկրաշարժի պատճառով, հայտնում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայությունները։ 7,7 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Մյանմայում, ցնցումները զգացվել են հարևան հինգ երկրներում, այդ թվում՝ Թաիլանդում։ Զոհերի մասին տեղեկություններ դեռ չկան։ «Ուրբաթ օրը Բանգկոկում փլուզվել է 30-հարկանի երկնաքերը, որը կառուցվում էր […] ...
11:55 28.03.2025
Արարատ Միրզոյանն այցելել է Կենտրոնական Ասիայում ամենամեծ տեխնոլոգիական կենտրոնՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է «Աստանա հաբ» միջազգային կենտրոն, որը հանդիսանում է Կենտրոնական Ասիայում ամենամեծ տեխնոլոգիական կենտրոնը։ Նախարար Միրզոյանը ծանոթացել է կենտրոնի գործունեությանը, իրականացվող նորարարական ծրագրերին, այդ թվում՝ առողջապահական ոլորտում արհեստական բանականության ներդրման ուղղությամբ իրականացվող հետազոտություններին և առկա փորձին։ Անդրադարձ է կատարվել նորարարական կրթության ոլորտում Հայաստանի ու Ղազախստանի միջև համագործակցության զարգացման հնարավորություններին՝ հաշվի […] ...
11:47 28.03.2025
Բանգկոկում երկրաշարժի հետևանքով շենք է փլուզվելԵրկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մյանմայում, սակայն ցնցումները զգացվել են Թաիլանդի որոշ հատվածներում, մասնավորապես՝ մայրաքաղաքում։ Բանգկոկում մարդիկ շենքերից դուրս են եկել ու փողոց վազել։ Մյանմայում 7,7 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։ Ցնցումները զգացվել են նաև Թաիլանդում։ Մյանմայում երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սագաինգ քաղաքից 16 կմ հեռավորության վրա՝ 10 կմ խորության վրա։ […] ...
11:23 28.03.2025
Սա կարող է ընկալվել որպես սպառնալիք․ Մելոնին՝ Ուկրաինայում խաղաղապահներ տեղակայելու մասինԻտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին Financial Times- ին տված հարցազրույցում զգուշացրել է, որ Ուկրաինայում խաղաղապահներ տեղակայելու Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի առաջարկին պետք է զգուշությամբ վերաբերվել, քանի որ Ռուսաստանը կարող է նախաձեռնությունն ընկալել «ավելի շուտ որպես սպառնալիք»: «Այստեղ մենք պետք է զգույշ լինենք: Սա կարող է ընկալվել (Ռուսաստանի Դաշնության կողմից) ավելի շուտ որպես սպառնալիք»,-ասել է Մելոնին: Bloomberg-ը […] ...
11:10 28.03.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 27-28-ըԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 27-28-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 106 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 28, թմրանյութի հայտնաբերման՝ 23, խարդախության՝ 9, մարմնական վնասվածք պատճառելու` 5, ֆիզիկական ներգործության ու հոգեկան ներգործության՝ 4-ական, անձնական […] ...