22-ամյա երիտասարդի մոտ ատրճանակ և փամփուշտներ են հայտնաբերվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 03 2025
  • $
    391.81
  • RUBLE
    4.69
  • 422.41
WEATHER
+13.85 oC

22-ամյա երիտասարդի մոտ ատրճանակ և փամփուշտներ են հայտնաբերվել

17:35 20.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Քրեական ոստիկանության Կոտայքի մարզի և Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները մարտի 19-ին համատեղ իրականացրած ուժեղացված ծառայության շրջանակում փաստական տվյալներ են ձեռք բերել, որ Հրազդանի բնակիչ 22-ամյա երիտասարդը իր մոտ ապօրինի պահում է հրազեն:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նա նույն օրը, կեսգիշերն անց, Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկի մոտ հայտնաբերվել, ապօրինի կերպով հրազեն պահելու կասկածանքով ձերբակալվել ու տեղափոխվել է Հրազդանի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են ատրճանակ, 5 փամփուշտով լիցքավորված փամփշտատուփ և պոլիէթիլենային տոպրակով 5 փամփուշտ:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփի վարչակազմը կարող է կրճատել գերատեսչության անձնակազմը 50%-ով

09:55 28.03.2025

Թրամփի վարչակազմը կարող է կրճատել գերատեսչության անձնակազմը 50%-ով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է զգալիորեն կրճատել ԱՄՆ մի շարք դաշնային գերատեսչությունների անձնակազմը, դրանցից մի քանիսում աշխատակիցների թիվը կարող է կրճատվել 50%-ով։ Այս մասին հինգշաբթի հայտնել է Washington Post-ը։ Ինչպես հետևում է Սպիտակ տան ներքին փաստաթղթերից, որոնք ստացվել են հրատարակության լրագրողների կողմից, ամերիկյան կառավարության աշխատակիցները «պատրաստվում են այն փաստին, որ գերատեսչությունները կկրճատեն աշխատակիցների […] ...

Գազայի հատվածում մեկ օրում առնվազն 40 պաղեստինցի է զոհվել

09:45 28.03.2025

Գազայի հատվածում մեկ օրում առնվազն 40 պաղեստինցի է զոհվել

Գազայի հատվածում վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հարվածների հետևանքով առնվազն 40 պաղեստինցի է զոհվել։ Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով Պաղեստինի անկլավի առողջապահության նախարարությանը։ Գերատեսչության տվյալներով՝ մարտի 18-ից, երբ Իսրայելը վերսկսել է ռազմական գործողությունները Գազայի հատվածում, անկլավում առնվազն 855 մարդ է զոհվել, 1869-ը՝ վիրավորվել։ Նշվում է, որ բոլոր սպանվածների առնվազն 38,8%-ը երեխաներ […] ...

Չեխ ֆուտբոլիստը հարյուրավոր գորտերի փրկելու համար շուրջ երեք ժամ վտանգել է իր կյանքը

09:40 28.03.2025

Չեխ ֆուտբոլիստը հարյուրավոր գորտերի փրկելու համար շուրջ երեք ժամ վտանգել է իր կյանքը

Դանիական «Միդտյուլանի» ֆուտբոլիստ Ադամ Գաբրիելը հարյուրավոր գորտերի փրկելու համար շուրջ երեք ժամ վտանգել է իր կյանքը: Ֆուտբոլիստը նկատել է, որ գորտերն անցնում են ճանապարհը և զանգվածաբար հայտնվում մեքենաների անիվների տակ: «Ես տեսա գորտերի մարմիններ, որոնք թռչում էին տարբեր ուղղություններով: Սարսափելի էր»,- Ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Championat-ը: Նա մթության մեջ շուրջ երեք ժամ վազել է մայրուղու […] ...

Պակիստանի ԱԳՆ-ն հերքում է չինական զորքերի ներկայությունը երկրի հարավ-արևմուտքում

09:30 28.03.2025

Պակիստանի ԱԳՆ-ն հերքում է չինական զորքերի ներկայությունը երկրի հարավ-արևմուտքում

Չինաստանի կողմից Պակիստանում աշխատող իր քաղաքացիներին պաշտպանելու համար Բելուջիստան նահանգում ռազմականացված ուժեր տեղակայելու մասին հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին ամենշաբաթյա մամուլի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պակիստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Շաֆքաթ Ալի Խանը։ «Ես լիովին հերքում եմ դա: Պակիստանում չինական զորքեր չկան: Սա կատարյալ սուտ է: Նման հաղորդագրություններն արժանահավատ չեն»,- ասել է նա: Ավելի վաղ […] ...

Al Jazeera. Իսրայելի զինվորականները արգելափակել են Գազա մարդասիրական մատակարարումների ավելի քան 80%-ը

09:25 28.03.2025

Al Jazeera. Իսրայելի զինվորականները արգելափակել են Գազա մարդասիրական մատակարարումների ավելի քան 80%-ը

Իսրայելական բանակն այս ամիս արգելափակել է Գազայի հատված մարդասիրական օգնության ավելի քան 80%-ը։ Այս մասին հայտնում է քաթարական Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի (OCHA) զեկույցին։ Մարտի 18-24-ն ընկած ժամանակահատվածում իսրայելական զինվորականները մերժել են անկլավ ուղարկված մարդասիրական օգնության 82 տոկոսը։ «Կարևոր առաջադրանքները, ինչպիսիք են առաջին անհրաժեշտության ապրանքների և հացաբուլկեղենի համար սննդի […] ...

Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ

09:20 28.03.2025

Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատանքային այցով գտնվում է Ստրասբուրգում: Այցի շրջանակներում` մարտի 27-ին, Պաշտպանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ: Այս մասին հայտնում են Պաշտպանի աշխատակամից։ «Զրուցակիցները քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող մի շարք հարցեր: Անահիտ Մանասյանը խոսել է Հայաստանում մարդու իրավունքներին առնչվող խնդիրների, ինչպես նաև ՄԻՊ հաստատության […] ...

BACK_TO_TOP