21:55 20.03.2025
«Բարսելոնայի» նախագահի նախկին թեկնածու Վիկտոր Ֆոնտը քննադատել է Ժոան Լապորտային:
«Լապորտան վտանգում է խաղացողների այս յուրահատուկ սերնդի ապագան: Ակումբն ունի 1,3 միլիարդ եվրոյի պարտք, որը պետք է մարել: Լապորտայի թիմն ակումբը ղեկավարում է վերջին 48 տարիների այլընտրանքային տարբերակով: Նրանք ցանկանում են փոխել սեփականության մոդելը:
Ինձ անհանգստացնում է նաև Մեսսիի ու «Բարսելոնայի» միջև եղած լարվածությունը: «Բարսելոնայի» անդամների մեծամասնությունը չի ցանկանում, որ հարաբերությունները խզվեն ակումբի պատմության մեջ մեծագույն խաղացողի հետ: Մենք պետք է կարողանանք պաշտպանել մեր լեգենդներին», – Ֆոնտի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն:
2021 թվականին կայացած ընտրություններում Ժոան Լապորտան հավաքել էր ակումբի անդամների ձայների 54 տոկոսը, Ֆոնտը 2-րդն էր 30 տոկոսով:
17:55 28.03.2025
Երևանի հյուրանոցներից մեկում անցկացվել է հատուկ տակտիկական ուսումնավարժանքՄարտի 25-ին ՆԳՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումների կողմից Երևանի հյուրանոցներից մեկում կազմակերպվել և անցկացվել է «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժանք: Հատուկ տակտիկական ուսումնավարժանքի նպատակն էր՝ ուսուցանել աշխատակազմին հրդեհի բռնկման դեպքում վարվելակերպի կանոնները, ծանոթացնել հրդեհաշիջման առաջնային միջոցների կիրառմանը, բարձրացնել մասնակիցների պատրաստվածությունը և զարգացնել գործնական հմտությունները: Վարժանքի ընթացքում փրկարարական […] ...
17:48 28.03.2025
Տեղի է ունեցել հաշտարարության ոլորտի բարեփոխումների քննարկմանը վերաբերող աշխատաժողովԱրդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցի համակարգմամբ տեղի է ունեցել դատավորների և արտոնագրված հաշտարարների մասնակցությամբ աշխատաժողով, որն ուղղված էր պարտադիր հաշտարարության ներդրման քայլերի նախագծմանը և հաշտարարության ոլորտի այլ բարեփոխումների քննարկմանը։ Տիգրան Դադունցը կարևորել է այս բարեփոխման կայացման գործում բոլոր դերակատարների՝ գլխավորապես՝ դատավորների, հաշտարարների, փաստաբանների և Արդարադատության նախարարության ակտիվ համագործակցությունը, դատական համակարգի պրո-հաշտարարական մոտեցման խթանումը: Աշխատաժողովին մասնակցել […] ...
17:42 28.03.2025
Օլիվեյրան ու Մախաչևը չեն համարձակվում իմ դեմ մենամարտել․ ԹոփուրիաUFC-ի թեթևագույն քաշային կարգի չեմպիոն Իլյա Թոփուրիան, որը բարձրացել է թեթև քաշային կարգ, հայտարարել է, որ բրազիլացի Չառլզ Օլիվեյրան և դաղստանցի Իսլամ Մախաչևը չեն համարձակվում մենամարտել իր հետ: «Պատրաստ եմ մենամարտել Մախաչևի կամ Օլիվեյրայի դեմ: Ես այլ մրցակիցներ չեմ տեսնում: Բայց նրանցից ոչ մեկը կարծես չի համարձակվում: Նրանք պատճառաբանում են, թե բավականաչափ հաղթանակներ չունեմ, որ […] ...
17:36 28.03.2025
Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի իրացում. ՔՈԳՎ հերթական բացահայտումըՔրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, մարտի 20-ին` ժամը 18.50-ին, մայրաքաղաքի Սվաճյան փողոցում, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել են Երևանի բնակիչ 32-ամյա և 34-ամյա երկու տղամարդու և վերջինիս վարած «Տոյոտա» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխել Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին: Անձնական խուզարկությամբ ուղևորի մոտ հայտնաբերվել […] ...
17:30 28.03.2025
Քրեական և համայնքային ոստիկանները հայտնաբերել են լիցքավորված ատրճանակ և թմրանյութՔրեական ոստիկանության գլխավոր վարչության և Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում մարտի 27-ի ժամը 19.35-ին 16-րդ թաղամասի շենքերից մեկի բակում, ապօրինի թմրանյութ և զենք-զինամթերք պահելու կասկածանքով, ձերբակալել և «Մերսեդես Բենց» ավտոմեքենայով հանդերձ Մաշտոցի բաժին են տեղափոխվել 25-ամյա երիտասարդի և 19-ամյա աղջկա: Անձնական խուզարկությամբ աղջկա մոտ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված 8 […] ...
17:21 28.03.2025
Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» երկու երկրպագուի կարող են պատժել ռասիզմի համարԻսպանական «Ռեալ Սոսյեդադի» երկու երկրպագուի կարող են պատժել ռասիզմի համար, հայտնում է As-ը: Բռնության, ռասիզմի և քսենոֆոբիայի դեմ պայքարի պետական կոմիտեն առաջարկել է երկու ֆանատներին տուգանել 4000 եվրոյով և 12 ամսով արգելել այցելությունը մարզական միջոցառումներին: Ավելի վաղ Լա լիգան վերլուծել էր Մադրիդի «Ռեալի» դեմ հանդիպումը, որտեղ վիրավորական արտահայտություններ էին հնչել բրազիլացի Վինիսիուս Ժունիորի հասցեին: ...