17:27 20.03.2025
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 21-ին ժամը 09.00-ից մինչև մարտի 22-ը ժամը 09:00-ը կդադարեցվի Սյունիքի մարզի՝
✅Աճանան գյուղի,
✅Սյունիք գյուղի Գաղթականներ թաղամասի և հարակից իրավաբանական բաժանորդների,
✅Նորաշենիկի մայրուղու ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
12:21 28.03.2025
Երկրաշարժից հետո Բանգկոկում արտակարգ դրություն է հայտարարվելԹաիլանդի վարչապետ Ֆեթոնգթան Շինավաթան Բանգկոկում արտակարգ դրություն է հայտարարել հարեւան Մյանմայում տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո։ Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը։ Չինաստանի երկրաշարժերի վարչությունը երկրաշարժի ուժգնությունը գնահատել է 7,9 մագնիտուդ։ Ցնցումները զգացվել են հարեւան Չինաստանում և Թաիլանդում։ Բանգկոկում, մասնավորապես, փլուզվել է կառուցվող շենքը, իսկ մայրաքաղաքի բարձրահարկ շենքերի բնակիչներին կոչ են արել լքել իրենց տները։ ...
12:07 28.03.2025
Թաիլանդում երկնաքերի փլուզման հետևանքով 43 մարդ մնացել է փլատակներումԱռնվազն 43 բանվոր մնացել է փլատակներում այն բանից հետո, երբ Բանգկոկում երկնաքերը փլուզվել է երկրաշարժի պատճառով, հայտնում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայությունները։ 7,7 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Մյանմայում, ցնցումները զգացվել են հարևան հինգ երկրներում, այդ թվում՝ Թաիլանդում։ Զոհերի մասին տեղեկություններ դեռ չկան։ «Ուրբաթ օրը Բանգկոկում փլուզվել է 30-հարկանի երկնաքերը, որը կառուցվում էր […] ...
11:55 28.03.2025
Արարատ Միրզոյանն այցելել է Կենտրոնական Ասիայում ամենամեծ տեխնոլոգիական կենտրոնՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է «Աստանա հաբ» միջազգային կենտրոն, որը հանդիսանում է Կենտրոնական Ասիայում ամենամեծ տեխնոլոգիական կենտրոնը։ Նախարար Միրզոյանը ծանոթացել է կենտրոնի գործունեությանը, իրականացվող նորարարական ծրագրերին, այդ թվում՝ առողջապահական ոլորտում արհեստական բանականության ներդրման ուղղությամբ իրականացվող հետազոտություններին և առկա փորձին։ Անդրադարձ է կատարվել նորարարական կրթության ոլորտում Հայաստանի ու Ղազախստանի միջև համագործակցության զարգացման հնարավորություններին՝ հաշվի […] ...
11:47 28.03.2025
Բանգկոկում երկրաշարժի հետևանքով շենք է փլուզվելԵրկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մյանմայում, սակայն ցնցումները զգացվել են Թաիլանդի որոշ հատվածներում, մասնավորապես՝ մայրաքաղաքում։ Բանգկոկում մարդիկ շենքերից դուրս են եկել ու փողոց վազել։ Մյանմայում 7,7 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։ Ցնցումները զգացվել են նաև Թաիլանդում։ Մյանմայում երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սագաինգ քաղաքից 16 կմ հեռավորության վրա՝ 10 կմ խորության վրա։ […] ...
11:23 28.03.2025
Սա կարող է ընկալվել որպես սպառնալիք․ Մելոնին՝ Ուկրաինայում խաղաղապահներ տեղակայելու մասինԻտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին Financial Times- ին տված հարցազրույցում զգուշացրել է, որ Ուկրաինայում խաղաղապահներ տեղակայելու Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի առաջարկին պետք է զգուշությամբ վերաբերվել, քանի որ Ռուսաստանը կարող է նախաձեռնությունն ընկալել «ավելի շուտ որպես սպառնալիք»: «Այստեղ մենք պետք է զգույշ լինենք: Սա կարող է ընկալվել (Ռուսաստանի Դաշնության կողմից) ավելի շուտ որպես սպառնալիք»,-ասել է Մելոնին: Bloomberg-ը […] ...