16:37 20.03.2025
ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում գործունեության համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2025 թվականի մայիսի 1-ը ներառյալ:
ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն, N 451-Ն և N 457-Ն որոշումների պահանջներին համապատասխան՝ գիտության և կրթության, մշակույթի և սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիները պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով կարող են դիմել ԿԳՄՍ նախարարություն 2025 թվականի ապրիլի 1-ից մինչև մայիսի 1-ը ներառյալ:
Դիմումը (ըստ ներկայացված ձևի) և դիմումին կից ներկայացվող ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն, N 451-Ն և N 457-Ն որոշումների պահանջներին համապատասխան անհրաժեշտ փաստաթղթերի բնօրինակները և դրանց պատճենները քաղաքացին կամ նրա ներկայացուցիչը (ներկայացուցչի դեպքում ներկայացվում է նաև լիազորագիր) պետք է ներկայացնեն ԿԳՄՍ նախարարության փաստաթղթերի վարման բաժին կամ էլեկտրոնային տարբերակով՝ [email protected] էլփոստի հասցեով:
Տարկետում տրամադրելու գործընթացի վարչարարության արդյունավետության բարձրացման նպատակով առաջարկվում է հնարավորության դեպքում դիմումը և կից ներկայացվող փաստաթղթերը ներկայացնել թվայնացված էլեկտրոնային տարբերակով:
10:59 28.03.2025
ԱՄՆ-ն կվերլուծի Ռուսաստանի դիրքորոշումը պատժամիջոցների չեղարկման վերաբերյալ․ ՌուբիոՎաշինգտոնի վարչակազմը կվերլուծի Մոսկվայի դիրքորոշումը հակառուսական պատժամիջոցների չեղարկման հարցում՝ որպես ուկրաինական կարգավորման մաս, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կորոշի հետագա քայլերը։ Այս մասին մարտի 27-ին լրագրողներին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նա ասել է, որ վարչակազմի պաշտոնյաները հանդիպում կունենան ամերիկացի պաշտոնյաների հետ, ովքեր մասնակցել են Էր Ռիադում Ռուսաստան-ԱՄՆ փորձագիտական խորհրդակցություններին և կքննարկեն ռուսական կողմի […] ...
10:43 28.03.2025
Իրանը եվրոպական երկրներին կոչ է անում վերանայել քաղաքականությունը Թեհրանի նկատմամբԻրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին իր բրիտանացի գործընկեր Դեյվիդ Լամիի հետ հեռախոսազրույցի ընթացքում հիասթափություն է հայտնել «եվրոպական եռյակի» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա) վերջին գործողություններից, հատկապես նոր հակաիրանական պատժամիջոցների ներդրման պատճառով։ Նշելով, որ Իրանի և եվրոպական երեք երկրների պատվիրակությունների միջև արդեն անցկացվել է բանակցությունների չորս փուլ, ԱԳ նախարարը հիասթափություն է հայտնել եվրոպական երկրների և ԵՄ-ի […] ...
10:30 28.03.2025
Արարատ Միրզոյանն այցելել է «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոնՂազախստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոն: Նախարար Միրզոյանը ծանոթացել է կենտրոնի գործունեությանը, միջազգային ընկերությունների ներգրավվածության համար ստեղծված պայմաններին և ներդրումային միջավայրին։ Անդրադարձ է կատարվել նաև կենտրոնում ներդրված՝ միջազգային ընկերությունների համար հասանելի վեճերի կարգավորման մեխանիզմին, դրա հիմքում դրված իրավական համակարգին։ Նախարար Միրզոյանին ներկայացվել է նաև կենտրոնի մաս […] ...
10:21 28.03.2025
Տարադրամի փոխարժեքները մարտի 28-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 390 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 394 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 421 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 425 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․64 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․75 դրամ: ...
10:00 28.03.2025
ՈՒԵՖԱ-ն Մադրիդի «Ռեալի» չորս ֆուտբոլիստների պահվածքի առնչությամբ հետաքննություն է սկսելՈՒԵՖԱ-ն Մադրիդի «Ռեալի» չորս ֆուտբոլիստների պահվածքի առնչությամբ հետաքննություն է սկսել, հաղորդում է Mundo Deportivo-ն: Հաղորդվում է, որ «Ռեալի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը, կիսապաշտպան Դանի Սեբալյոսը, հարձակվողներ Վինիսիուս Ժունիորն ու Կիլիան Մբապեն գլխավոր եվրագավաաթի 1/8 եզրափակչի պատասխան խաղում Մադրիդի «Աթլետիկոյի» նկատմամբ 11-մետրանոց հարվածաշարում հաղթելուց հետո սադրիչ ժեստեր են ցույց տվել մրցակցի խաղացողներին և երկրպագուներին: Հիշեցնենք, որ քառորդ […] ...
09:55 28.03.2025
Թրամփի վարչակազմը կարող է կրճատել որոշ գերատեսչությունների անձնակազմը 50%-ովԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է զգալիորեն կրճատել ԱՄՆ մի շարք դաշնային գերատեսչությունների անձնակազմը, դրանցից մի քանիսում աշխատակիցների թիվը կարող է կրճատվել 50%-ով։ Այս մասին հինգշաբթի հայտնել է Washington Post-ը։ Ինչպես հետևում է Սպիտակ տան ներքին փաստաթղթերից, որոնք ստացվել են հրատարակության լրագրողների կողմից, ամերիկյան կառավարության աշխատակիցները «պատրաստվում են այն փաստին, որ գերատեսչությունները կկրճատեն աշխատակիցների […] ...