16:30 20.03.2025
Մարտի 20-ին կայանալիք Հայաստան-Վրաստան ֆուտբոլային խաղի մասնակիցների, ինչպես նաև երկրպագուների ու զբոսաշրջիկների անվտանգությունն ապահովելու նպատակով 19։00-ից 23։00-ն ընկած միջակայքում ժամանակ առ ժամանակ փակ են լինելու Չարենցի, Ալեք Մանուկյան, Խորենացու, Նար-Դոսի, Վարդանանց, Սիմոն Վրացյան, Զավարյան, Երվանդ Քոչարի փողոցներն ու Սայաթ-Նովայի պողոտան:
«Կուտակումներից խուսափելու համար խնդրում ենք մարզադաշտ գալ սկսած 19։00-ից»,-ասվում է Ոստիկանության հաղորդագրությունում:
Ոստիկանությունը հորդորում է մեքենաները կայանել մարզադաշտից հեռու, չկայանել երկրորդ գծում և չխախտել երթևեկության կանոնները։
Խաղը կմեկնարկի 21։00-ին։
14:53 28.03.2025
Ուկրաինան և ԱՄՆ-ն նախարարների մակարդակով խորհրդակցություններ են անցկացնում ընդերքի համաձայնագրի շուրջՈւկրաինայի և ԱՄՆ-ի նախարարությունները խորհրդակցում են հանքային ռեսուրսների վերաբերյալ նոր համաձայնագրի նախագծի շուրջ։ Այս մասին Reuters-ին հայտնել է Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։ «Տարբեր նախարարությունների մակարդակով դեռ շարունակվում են խորհրդակցությունները»,- ասել է նա՝ մեկնաբանելով մամուլում հայտնված նոր համաձայնագրի նախագիծը։ ...
14:43 28.03.2025
Հայտնի է Մյանմայում երկրաշարժի զոհերի թիվըՄյանմայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 13-ի, առնվազն 200 մարդ տուժել է, հայտնում է New York Times-ը ՝ վկայակոչելով Մանդալայ քաղաքի հիվանդանոցը։ «Երկրաշարժի հետևանքով զոհվել է 13 մարդ, ևս 200-ը տուժել է»,- ասվում հայտարարության մեջ։ Ուրբաթ օրը Մյանմարում 7,7 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել, որի ցնցումները զգացվել են հարևան հինգ երկրներում, ներառյալ Թաիլանդը: ...
14:31 28.03.2025
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է առողջապահական հաստատությունների կառուցման ծրագրերի ընթացքըՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում առողջապահական հաստատությունների կառուցման ծրագրերի վերաբերյալ: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը զեկուցել է կապիտալ բնույթի շինարարական աշխատանքների ընթացիկ իրավիճակի, առողջապահության ոլորտում կառուցման, վերակառուցման և վերազինման համար 2025թ. համար նախատեսված կապիտալ ծախսերի վերաբերյալ: Մանրամասներ են ներկայացվել, թե ինչ փուլում են գտնվում տարբեր առողջապահական հաստատությունների նախագծման, կառուցման և հիմնանորոգման աշխատանքները: Քննարկում […] ...
14:29 28.03.2025
Երկրաշարժի հետևանքով շատ մարդիկ են զոհվել և տուժել․ Մյանմայում արյան դոնորների են փնտրումՄյանմայի իշխանությունները հայտարարել են դոնորական արյան շտապ հավաքման մասին՝ երկրաշարժի հետևանքով մեծ թվով տուժածներին օգնելու նպատակով, ասվում է երկրի Պետական կառավարչական խորհրդի հաղորդագրության մեջ։ Երկրաշարժից ամենաշատը տուժել են Սագաինգ, Մանդալայ, Մագուեյ, հյուսիսարևելյան Շան նահանգ, Նեյփիտաու և Բագո շրջանները, հայտնել են իշխանությունները: «Երկրաշարժի հետևանքով շատ մարդիկ են զոհվել և տուժել, և շատ մարդիկ բուժվում են Սագաինգ […] ...
14:20 28.03.2025
Ազգային ժողովում քաղաքացիների ընդունելության ժամանակացույցՆերկայացվել է Ազգային ժողովում քաղաքացիների ընդունելության ժամանակացույցը։ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյան – 14.04.2025 – 14:00-16:00, ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյան – 18.04.2025 – 14:00-16:00: 1. Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով – 01.04.2025 -10:00-12:00, 2. Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով – 02.04.2025 – 15:00-17:00, 3. Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով – 03.04.2025 – 15:00-17:00, 4. Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով – […] ...