16:56 20.03.2025
Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը մամուլի ասուլիսում խոսել է Վրաստանի թիմի դեմ Ազգերի լիգայի B/C լիգաների անցումային փլեյ-օֆֆի առաջիկա հանդիպման և այլ թեմաների մասին։
«Իրականում թիմի հետ ծանոթանալու շատ քիչ ժամանակ եմ ուենցել: Կարող եմ նշել, որ այս ընթացքում մեծ նվիրվածություն եմ տեսել և դրական էներգիա ֆուտբոլիստների կողմից։
Ես «Այաքսից» հետո ցանկանում էի կրկին հավաքական մարզել։ 2019 թվականին, երբ Հունաստանի հավաքականի ղեկին ժամանել էի Հայաստան, շատ էի զարմացել ու հիացել առկա ենթակառուցվածքներով։
Մենք մի քանի շաբաթ ենք այստեղ և սկսում ենք քիչ-քիչ ծանոթանալ հայկական ֆուտբոլին։ Հուսով եմ` Հայաստանի առաջնությունում խաղացող ֆուտբոլիստները կկարողանան բարելավել խաղամակարդակը և ավելի լավ թիմերում հանդես գալ։Հայաստանի առաջնությունում խաղալով` ֆուտբոլիստները կարող են խաղամակարդակը բարձրացնելու փորձեր անել։ Հաճույք եմ ստացել Հայաստանի Պրեմիեր լիգայի որոշ հանդիպումներ դիտելուց»։
Մեր հիմնական նպատակը ԱԱ-2026-ի որակավորման փուլին լավ պատրաստվելն է։ Կարճաժամկետ նպատակները` Վրաստանի թիմի դեմ լավ հանդիպում անցկացնելը և մրցակցի համար դժվարություններ ստեղծելը։
Ցավոք, մեզ չեն կարող օգնել երկու շատ ուժեղ խաղացողներ` Սելարայանն ու Սպերցյանը, բայց մյուս կողմից էլ դա լավ հնարավորություն է այլ խաղացողների համար», – ասել է նիդերլանդցի մասնագետը։
Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի Հայաստան – Վրաստան հանդիպումը կկայանա այսօր ու կսկսվի 21:00-ին:
22:09 21.03.2025
Մամարդաշվիլին ցանկանում է դառնալ «Լիվերպուլի» առաջին համարը22:09 21.03.2025
Մամարդաշվիլին ցանկանում է դառնալ «Լիվերպուլի» առաջին համարըԻսպանական «Վալենսիայի» և Վրաստանի հավաքականի դարպասապահ Գեորգի Մամարդաշվիլին հայտարարել է, որ ցանկանում է դառնալ «Լիվերպուլի» առաջին համարը: «Ամռանը ես կտեղափոխվեմ «Լիվերպուլ», որպեսզի պայքարեմ հիմնական կազմում տեղ ունենալու համար: Կանեմ ամեն ինչ, բայց չգիտեմ, թե ինչ որոշում կկայացնեն այնտեղ: Հիմնական կազմում խաղալու ընտրությունն ինձանից կախված չէ»,- 24-ամյա դարպասապահի խոսքը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Գերոգի Մամարդաշվիլին […] ...
21:54 21.03.2025
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
21:47 21.03.2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները փակ են բեռնատարների համար։ Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է։ Ապարանի և Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ ...
21:39 21.03.2025
Իտալիայի հավաքականի պատմական հակառեկորդըԻտալիայի հավաքականը 12 տարվա մեջ առաջին անգամ պարտվել է տնային խաղում, որտեղ առջևում է եղել հաշվի մեջ, հայտնում է Opta-ն: Գերմանիայի հավաքականի դեմ Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի առաջին մրցավեճում իտալացիները առաջինն էին գոլ խփել, սակայն պարտվել են 1-2 հաշվով: Այսպիսի արդյունք նախորդ անգամ գրանցվել էր 2012-ի նոյեմբերի 14-ին, երբ իտալացիները տնային ընկերական խաղում պարտվել էին Ֆրանսիայի […] ...
21:28 21.03.2025
Մարտի 24-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17:00 Դավթաշեն «Ձոր 2» թաղամաս, Դավթաշեն թաղ. 5, 6 փողոցներ մասնակի, Հասրաթյան փ. 25/4, 25/6, 25/8 շենքեր, ՀԱ Բ-1 թաղ․ 3/1, 5/1, 6, […] ...