Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 03 2025
  • $
    392.54
  • RUBLE
    4.64
  • 425.47
WEATHER
+3.09 oC

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեի հետ

15:58 20.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի ժամանակ՝ ԵԽ Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի շրջանակում, հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեի հետ:

Ալեն Սիմոնյանը գործընկերոջ հետ զրույցում շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի կողմից Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար՝ նշելով, որ Հայաստանում բարձր են գնահատում նաեւ մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ Ֆրանսիայի կողմից գործադրվող ջանքերը:

Յաել Բրաուն-Պիվեն իր հերթին վերահաստատել է Հայաստանի խաղաղության ձգտումներին եւ ժողովրդավարական բարեփոխումներին ուղղված քայլերին Ֆրանսիայի անվերապահ աջակցությունը:

Կողմերն անդրադարձել են նաեւ հայ-ֆրանսիական հարաբերություններին, միջխորհրդարանական համագործակցությանը եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերին: ՀՀ ԱԺ նախագահը վերահաստատել է հայկական կողմի վճռական դիրքորոշումը Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ վերջերս համաձայնեցված խաղաղության համաձայնագիրը ստորագրելու վերաբերյալ, ինչպես նաեւ ֆրանսիացի գործընկերոջ ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում պահվող հայերի խնդրին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

21:27 22.03.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Շիրակի մարզում, Վարդենիս քաղաքում, Աղվանիի, Տաթևի և Գորիսի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ ...

ՀԱՄԱՍ-ը միջնորդների հետ քննարկում է Ուիտկոֆի Գազայի կարգավորման ծրագիրը

21:14 22.03.2025

ՀԱՄԱՍ-ը միջնորդների հետ քննարկում է Ուիտկոֆի Գազայի կարգավորման ծրագիրը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը միջնորդների հետ քննարկում է Գազայի հատվածում հակամարտությունը լուծելու ծրագիր, որն առաջարկել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆը։ Այս մասին հայտնել է ՀԱՄԱՍ-ի խոսնակ Աբդել Լատիֆ ալ-Քանուան։ «Ուիտկոֆի առաջարկը և որոշ այլ գաղափարներ քննարկվում են միջնորդների հետ, համաձայնության հասնելու համար շփումները չեն դադարել»,- գրել է նա Telegram-ի իր ալիքում։ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցչի խոսքով՝ […] ...

Ո՞ր հավաքականն է ամենաթանկարժեքը

21:00 22.03.2025

Ո՞ր հավաքականն է ամենաթանկարժեքը

Transfermarkt-ը թարմացրել է ամենաթանկարժեք կազմ ունեցող ազգային հավաքականների տասնյակը: Առաջատարն Անգլիայի հավաքականն է` 1,26 միլիարդ եվրո արժեքով: Երկրորդ տեղում Ֆրանսիայի հավաքականն է, որի կազմի արժեքը 1,16 միլիարդ եվրո է, լավագույն եռյակը եզրափակում է Իսպանիան` 1,14 միլիարդ եվրոյով: Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականը այս ցուցանիշով ընդամենը 8-րդն է: 1.Անգլիայի հավաքական՝ 1,26 միլիարդ եվրո 2.Ֆրանսիայի հավաքական՝ 1,16 միլիարդ […] ...

Տեղի է ունեցել Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի երրորդ քննարկումը

20:55 22.03.2025

Տեղի է ունեցել Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի երրորդ քննարկումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ տեղի է ունեցել Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի երրորդ քննարկումը։ Մանրամասները՝ տեսանյութում։   ...

Հարավային Սուդանում օդային հարված է հասցվել Ուլանգ թաղամասի թիրախին

20:53 22.03.2025

Հարավային Սուդանում օդային հարված է հասցվել Ուլանգ թաղամասի թիրախին

Առնվազն մեկ մարդ է զոհվել, 12-ը՝ վիրավորվել Հարավային Սուդանի հյուսիս-արևելքում՝ Վերին Նեղոս նահանգի Ուլանգ շրջանում ավիահարվածի հետևանքով։ Այս մասին հայտնում է Tamazuj ռադիոկայանը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին՝ չհստակեցնելով, թե որ օբյեկտն է ռմբակոծվել։ Ներկայիս օդային հարձակումը թաղամասում երկրորդն էր այս շաբաթ։ Հարվածը տեղի է ունեցել Հարավային Սուդանի բանակի և Վերին Նեղոս նահանգում գործող Նուեր Սպիտակ բանակի […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

20:43 22.03.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17:00 Դավթաշեն «Ձոր 2» թաղամաս, Դավթաշեն թաղ. 5, 6 փողոցներ մասնակի, Հասրաթյան փ. 25/4, 25/6, 25/8 շենքեր, ՀԱ Բ-1 թաղ․ 3/1, 5/1, 6, […] ...

BACK_TO_TOP