15:52 20.03.2025
Կառավարությունը հավանություն է տվել «Մշակութային աճուրդների կազմակերպման մասին», «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին օրենքում» լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Օրինագծերի ընդունմամբ կապահովվի արվեստի շուկայում նոր տնտեսական մեխանիզմների ներդրումը և ընդհանուր միջավայրի կայացումը, որը կնպաստի արվեստի ստեղծագործությունների շրջանառության թափանցիկ գործիքակազմի ներդրմանը և առաջարկ-պահանջարկի և մշակութային արժեքների գնային նոր չափորոշիչների սահմանմանը: Նախագծի ընդունումը կնպաստի ոլորտում համակարգված պետական քաղաքականության վարմանը, մասնավորապես ՀՀ-ից մշակութային արժեքների արտահոսքի կանխմանը և պետական թանգարանային հավաքածուների համալրման համակարգված իրականացմանը:
Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Կառավարության ծրագրով և նաև մշակույթի զարգացման և պահպանման ռազմավարությամբ կարևոր թիրախ է մշակույթի տնտեսականացումը: Եվ, ըստ նրա, Հայաստանում մշակութային աճուրդների դաշտը կայացած չէ, ինչը բացասական ազդեցություն ունի ընդհանուր արվեստի շուկայի կայացման գործում: «Այս նախագծով մենք հիմք ենք դնում ՀՀ-ում մշակութային աճուրդների դաշտի կայացմանը՝ առաջարկելով ընդունել նոր օրենք: Նախագծի ընդունմամբ նախատեսում ենք, որ կապահովվի արվեստի շուկայում նոր տնտեսական մեխանիզմների ներդրումը և ընդհանուր միջավայրի կայացումը, որը կնպաստի նաև մեր ժամանակակից արվեստագետների հանրահռչակմանը, արվեստի ստեղծագործությունների արժևորմանը և շրջանառության ընդլայնմանը, ինչպես նաև առաջարկի-պահանջարկի և մշակութային արժեքների գնային նոր չափորոշիչների սահմանմանը և ստվերային շրջանառության կրճատմանը»,- ասել է նախարարը:
Օրենքի ընդունմամբ նախատեսվում է հնարավորություն ստեղծել հայկական շուկա միջազգային հեղինակավոր աճուրդի տների ներգրավման համար, ինչը կնպաստի միջազգային շուկաներում երկրի մշակույթի և ստեղծարար ոլորտների ինտեգրմանը, Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը. «Ուսումնասիրելով շուկան՝ կարծում ենք, որ հեղինակավոր աճուրդային տների ներգրավումը մեր դաշտում կստեղծի ներուժ աճուրդային շուկան տարածաշրջանային հետաքրքրության առարկա դարձնելու»:
Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է՝ ի՞նչ է խանգարում, որ այսօր այդ աճուրդները տեղի ունենան: Ի պատասխան Ժաննա Անդրեասյանը նշել է՝ այս պահին օրենսդրությամբ սահմանված չէ մշակութային աճուրդի հնարավորություն, կա միայն «Հրապարակային սակարկությունների մասին» գործող օրենք, որը չի կարող կիրառվել ոլորտի կանոնակարգման համար: «Մշակութային աճուրդները չեն կազմակերպվելու պետության կողմից: Մենք նախատեսում ենք, որ սա պետք է լինի լիցենզավորված գործունեություն, և ներկայացված օրենսդրական փաթեթը նաև այդ կարգավորումներն է տալիս, որով մասնավորը կունենա հնարավորություն՝ այս դաշտում գործունեություն ծավալելու»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ այն բավական լուրջ հետաքրքրություն կարող է առաջացնել:
Թեմայի առնչությամբ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պարզաբանել է, որ այս որոշման ընդունմամբ այլ հարթակներում վաճառքները չեն արգելվում. «Բայց մենք վստահեցնում ենք, որ կա մի հարթակ, որտեղ ռիսկերի կառավարման համակարգը փորձաքննված է, և հարթակն ունի լիցենզիա, ինչը նշանակում է, որ այդ հարթակում գնվում է այն ապրանքը, որը նկարագրված է հարթակում: Դա, իրոք, լուրջ խթան կլինի: Մենք նաև սահմանել ենք, որ դա լինելու է անկանխիկ առևտրի հարթակ, լինելու է էլեկտրոնային»:
Մհեր Գրիգորյանն ընդգծել է՝ մեխանիզմը շատ հրապարակային և թափանցիկ է լինելու, ինչը նշանակում է, որ էլեկտրոնային հարթակն ամբողջ աշխարհի համար հուսալի մեխանիզմ է դառնում, և պոտենցիալ պահանջարկը մեր արվեստի գործերի նկատմամբ էականորեն աճելու է. «Մենք չենք բացառում, որ այդ պահանջարկը կա, բայց առևտրի ձևն անընդունելի է այն մարդու համար, որը ցանկություն ունի գնելու, որովհետև ո՛չ մատակարարման հարցն է հասկանում, ո՛չ իսկության, ո՛չ վճարման ու գնագոյացման, իսկ այս պարագայում մենք ինտեգրվում ենք գլոբալ շուկային, ինչը, կարծում եմ, շատ կարևոր է՝ առաջին հերթին արվեստի զարգացման համար»:
Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Եթե մեզ հաջողվի փորձառու և հեղինակավոր օպերատոր ներգրավել, սա նշանակում է, որ Հայաստանի արվեստի շուկան կդառնա համաշխարհային շուկայի մաս: Այսինքն՝ հայաստանցի նկարիչների, արվեստագետների գործերը կարող են միջազգային առևտրում արդեն ավելի մեծ ներկայություն ունենալ»:
Վարչապետն անդրադարձել է անկախ Հայաստանի Հանրապետության արվեստը թանգարաններում շատ քիչ ներկայացված լինելու հանգամանքին և այդ հարցը կարևորել «Իրական Հայաստանի» գաղափարախոսության տեսանկյունից. «Մենք մեր աշակերտներին խթանում ենք, որ գնան թանգարաններ, նրանք գնում են, տեսնում են շատ կարևոր ժառանգություն, բայց անկախությունից հետո բաց է՝ վակում է, էլ ոչ մի բան չկա՝ ՀՀ-ում արվեստ չկա՞, մշակույթ չկա՞, ստեղծագործություն չկա՞, ոչինչ չկա, և սա լուրջ խնդիր է։ Եվ այո՛, մենք այդ ֆոնդերը պետք է համալրենք»:
13:25 28.03.2025
ԱՊԼ-ի ամենաբարձր վարձատրվող մարզիչներըՖրանսիական L’Equipe-ը ներկայացրել է Անգլիայի Պրեմիեր լիգայի ամենաբարձր աշխատավարձ ստացող մարզիչների եռյակը: Առաջատարը «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան է, ամսական 1.98 միլիոն եվրո աշխատավարձով: Երկրորդ տեղում Լոնդոնի «Արսենալը» գլխավորող Միկել Արտետան է ամսական 1.48 միլիոն եվրո աշխատավարձով: Եռյակը եզրափակում է «Էվերթոնի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը ամսական 1.23 միլիոն եվրո աշխատավարձով: ...
13:14 28.03.2025
CNN-ը հայտնել է Բանգկոկում երկրաշարժի հետևանքով տուժածների թիվըԱռնվազն 50 մարդ տուժել է Բանգկոկում հզոր երկրաշարժից հետո շենքի փլուզման հետևանքով։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Հաղորդվում է, որ Թաիլանդի մայրաքաղաքում կառուցվող բարձրահարկ շենքի փլուզման հետեւանքով մեկ բնակիչ զոհվել է, եւս 50 մարդ՝ տուժել։ Միաժամանակ մայրաքաղաքի ոստիկանությունը Associated Press-ին հայտնել է, որ շենքի փլատակներում մնացած աշխատողների ստույգ թիվը դեռևս հայտնի չէ։ Իրավապահ մարմիններն արդեն […] ...
13:05 28.03.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրևանում մարտի 28-ի ցերեկը, ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 29-31-ին, ապրիլի 2-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև։ Մարզերում մարտի 28-ի ցերեկը, ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 29-31-ին, ապրիլի 2-ին օրվա ընթացքում առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, 29-31-ի ցերեկը նաև ամպրոպ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 3-6մ/վ: Մարտի 29-31-ին, ապրիլի […] ...
12:57 28.03.2025
Նա լավագույնն է համաշխարհային ֆուտբոլում․ Նեստան՝ Մալդինիի մասինԻտալական «Միլանի» նախկին ֆուտբոլիստ, իսկ այժմ «Մոնցայի» գլխավոր մարզիչ Ալեսանդրո Նեստան լեգենդար Պաոլո Մալդինիին համարում է ֆուտբոլի համաշխարհային պատմության լավագույն պաշտպանը: «Նա ֆիզիկական և հոգեբանական որակներով պատմության մեջ ուժեղագույն պաշտպանն է: Պաոլոն հազվադեպ էր սխալներ թույլ տալիս, բայց երբ թույլ էր տալիս, դրանք ոչ մի կերպ չէին ազդում նրա վրա: Մալդինին միշտ զգոն էր, քիչ […] ...
12:49 28.03.2025
Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստՄարտի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ: Քննարկվել են զինված ուժերի կերպափոխման հայեցակարգից բխող օրենսդրական փոփոխությունների կենսագործման ընթացքին առնչվող մի շարք հարցեր: ...
12:40 28.03.2025
Վթարային ջրանջատում Արագածոտնի մարզում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 28-ին ժամը 13:00-ից մինչև մարտի 29-ը ժամը 13:00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի Ուջան, Կոշ, Շամիրամ, Դպրեվանք, Արագածոտն, Նոր Եդեսիա գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...