16:00 20.03.2025
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 19-21-ը աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում՝ երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր քննարկելու նպատակով։ Այցի ընթացքում Գևորգ Պապոյանին ուղեկցում են նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը և ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։
Այսօր Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովի հետ։
Քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանը, փոխադարձ առևտրի ակտիվացմանը, ապրանքաշրջանառության ծավալների ավելացմանը վերաբերող հարցեր։
Գևորգ Պապոյանը համառոտ ներկայացրել է Հայաստանի տնտեսության ոլորտի առաջնահերթությունները, պետական օժանդակության գործիքակազմը, ներդրումային քաղաքականությունն ու գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ իրականացվող քայլերը։
Քննարկվել են ՀՀ և ՌԴ միջև զբոսաշրջային հոսքերի ավելացման հնարավորությունները։ Գևորգ Պապոյանը նշել է, որ ռուսաստանյան շուկան Հայաստանի հիմնական թիրախային ուղղություններից մեկն է, սակայն երկու երկրների միջև դեռևս առկա է չօգտագործված մեծ ներուժ, որն անհրաժեշտ է ակտիվացնել։
Առանձին անդրադարձ է կատարվել 2022 թվականին ստեղծված Ռազմավարական զարգացման կենտրոնի գործունեությանը։ Կենտրոնի կողմից 2024 թ․ իրականացված գիտահետազոտական աշխատանքները հնարավորություն են ընձեռել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը բացահայտել դեպի Հայաստան ռուսական ապրանքների մատակարարումները ավելացնելու պոտենցիալ հնարավորությունները, բացահայտելու հայկական ընկերությունների կարիքները թվային տեխնոլոգիաների ոլորտում՝ ռուսական ՏՏ ընկերությունների հետ համագործակցություն ծավալելու նպատակով։
17:21 28.03.2025
Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» երկու երկրպագուի կարող են պատժել ռասիզմի համարԻսպանական «Ռեալ Սոսյեդադի» երկու երկրպագուի կարող են պատժել ռասիզմի համար, հայտնում է As-ը: Բռնության, ռասիզմի և քսենոֆոբիայի դեմ պայքարի պետական կոմիտեն առաջարկել է երկու ֆանատներին տուգանել 4000 եվրոյով և 12 ամսով արգելել այցելությունը մարզական միջոցառումներին: Ավելի վաղ Լա լիգան վերլուծել էր Մադրիդի «Ռեալի» դեմ հանդիպումը, որտեղ վիրավորական արտահայտություններ էին հնչել բրազիլացի Վինիսիուս Ժունիորի հասցեին: ...
17:13 28.03.2025
Քննարկվել են ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման և շրջանառության հարկ վճարողների աջակցության հետ կապված հարցերՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի նախագահությամբ, պետություն-քաղաքացիական հասարակություն արդյունավետ երկխոսության ապահովման նպատակով, տեղի է ունեցել Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի հերթական նիստը։ Նիստի ընթացքում քննարկվել են եկամուտների հայտարարագրման համակարգին, շրջանառության հարկ վճարողների աջակցությանը, հարկային և մաքսային վարչարարությանն առնչվող հարցեր: Մասնակցել են ՊԵԿ նախագահի տեղակալները, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները և մասնագետները, խորհրդի կազմում ընդգրկված, հրավիրված պետական, հասարակական և […] ...
17:02 28.03.2025
Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չեռնոգորիայի արտակարգ և լիազոր դեսպանըՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չեռնոգորիայի արտակարգ և լիազոր դեսպան Բորյանկա Սիմիչևիչը: Նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և հույս հայտնել, որ վերջինիս աշխատանքի շնորհիվ երկու երկրների միջև համագործակցությունն ավելի կընդլայնվի՝ ընդգրկելով նոր ոլորտներ: «Չեռնոգորիայի հետ հարաբերություններն առանձնահատուկ նշանակություն ունեն մեզ համար, նաև պայմանավորված պատմական անցյալով: Միևնույն ժամանակ, մեր երկրների միջև առկա […] ...
16:53 28.03.2025
Վահե Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամներինՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամներին: Հանդիպման շրջանակներում կողմերը մտքեր են փոխանակել հարկային քաղաքականության հեռանկարների և առանձին ուղղությունների շուրջ, ինչպես նաև քննարկել ոլորտային մի շարք խնդիրներ: ՀՀ ֆինանսների նախարարության կողմից իրականացվող քաղաքականությունների մասին հետադարձ կապի ամրապնդման, ինչպես նաև պետություն-մասնավոր հատված համագործակցության արդյունավետության բարձրացման նպատակով կողմերը պայմանավորվել են ապահովել […] ...
16:40 28.03.2025
Ուկրաինայում նախագահական ընտրություններ պետք չեն, քանի դեռ դա չի պահանջել ուկրաինացի ժողովուրդը․ ԵՀՈւկրաինայում նախագահական ընտրություններ պետք չեն, քանի դեռ դա չի պահանջել ուկրաինացի ժողովուրդը։ Այս կարծիքը Բրյուսելում կայացած ճեպազրույցում հայտնել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայության ղեկավար Պաուլա Պինյոն։ Նրա խոսքով՝ «Զելենսկին ընտրվել է ժողովրդավարական ճանապարհով», և «եթե ուկրաինացի ժողովուրդը չի պահանջում ընտրություններ, ապա ոչ ոք չպետք է պահանջի»։ Այսպես է նա լրագրողների խնդրանքով մեկնաբանել Զելենսկու ոչ լեգիտիմության վերաբերյալ […] ...
16:31 28.03.2025
Հանրապետական շտապօգնության ծառայությունը համալրվեց ևս 6 նոր մեքենայովՀանրապետական շտապօգնության ծառայությունը համալրվեց ևս 6 նոր մեքենայով։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Հանրապետական շտապօգնության Գյումրու կայանում ներկա է գտնվել շտապօգնության մեքենաների հանձնման արարողությանը: Կորեայի նվիրատվությամբ ստացած շատպօգնության մեքենաները Հայաստանում վերազինվել են անհրաժեշտ բոլոր սարքավորումներով, և այժմ միջազգային չափանիշներին համապատասխան 6 ռեանիմոբիլները պատրաստ են համալրել մարզային շատպօգնության ավտոպարկը: Անահիտ Ավանեսյանը շրջայց է կատարել Հանրապետական շտապօգնության օպերատիվ […] ...