14:56 20.03.2025
Մարտի 12-ին Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ Գետափ գյուղի 13-րդ փողոցում գտնվող՝ իրեն պատկանող ոչ բնակելի կիսակառույցի պատուհանը բացել ու գողացել են օդորակիչներ և շինարարական գործիքներ՝ պատճառելով 400 հազար դրամի վնաս:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել էին Վայոց ձորի մարզային քննչական վարչություն։
Մարտի 19-ին Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի և Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է Հրազդան քաղաքի բնակիչ 35-ամյա երիտասարդը: Նա հրավիրվել է բաժին, որտեղ հայտնել է, որ գողությունը կատարել է մարտի 7-ի գիշերը՝ ժամը 1-ի սահմաններում, իսկ գողոնը իր կողմից շահագործվող «ԳԱԶ 3035»-ով տեղափոխել է իր առանձնատան պատշգամբ և պատրաստ է ներկայացնել:
Հրազդանցի 35-ամյա երիտասարդը ներկայացվել է Վայոց ձորի մարզային քննչական վարչություն:
18:14 21.03.2025
ՆԳ նախարարության և Ոստիկանության ներկայացուցիչները Ֆրանսիայում մասնակցել են OCTOPUS ծրագրի պաշտոնական մեկնարկինՆԳ նախարարության և Ոստիկանության ներկայացուցիչները մարտի 13-14-ը մասնակցել են Ֆրանսիայի Հանրապետության մայրաքաղաք Փարիզում տեղի ունեցած OCTOPUS ծրագրի պաշտոնական մեկնարկին: Ծրագիրն իրականացնում է Ֆրանսիայի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը՝ Գերմանիայի Դաշնային քրեական ոստիկանության գրասենյակի և Ռումինիայի գլխավոր ոստիկանական տեսչության հետ համատեղ: Ծրագրի նպատակն է ընդլայնել ԵՄ-ում գործող Բարձր ռիսկային հանցավոր ցանցերի վերաբերյալ պատկերացումները՝ հատուկ ուշադրություն դարձնելով Բալկանյան […] ...
18:06 21.03.2025
Մաքգրեգորը ուզում է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահըUFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մտադիր է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը: «Հայրենակիցներ, դուք կարղ եք հեշտ և ճիշտ ընտրություն կատարել: Միասին պահպանենք Իռլանդիան»,- սոցցանցերում գրել է 36-ամյա մարտիկը: Հիշեցնենք, որ Մաքգրեգորը երկրի նախագահ դառնալու ցանկություն էր հայտնել դեռևս 2023 թվականին: Նա նախորդ մենամարտն անցկացրել էր UFC 264 մրցաշարում, որտեղ առաջին մրցափուլում […] ...
17:55 21.03.2025
Չինաստանի Հունան նահանգի հասարակական անվտանգության դեպարտամենտի պատվիրակությունը հանդիպել է Ոստիկանության ղեկավար կազմինՉինաստանի Ժողովրդական Հանրապետության Հունան նահանգի հասարակական անվտանգության դեպարտամենտի պետի տեղակալ Հու Չժիվենի գլխավորած պատվիրակությունը մարտի 20-ին մի շարք հանդիպումներ է ունեցել ՆԳՆ Ոստիկանության ղեկավար կազմի հետ։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը հանդիպման ժամանակ բարձր է գնահատել երկու երկրների միջև ձևավորված սերտ համագործակցությունը մասնավորապես իրավապահ ոլորտում։ Նա հյուրերին ներկայացնելով Քրեական ոստիկանության գործառույթները՝ […] ...
17:48 21.03.2025
Կեղծ օղի և կոնյակ Սյունիք բնակավայրում գործող սննդի օբյեկտումՄարտի 20-ին Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում ստացվել է տեղեկություն, որ Սյունիք բնակավայրում գործող հանրային սննդի օբյեկտում պատրաստում են կեղծ օղի և կոնյակ ու վաճառում հաճախորդներին: Հետագա միջոցառումներն իրականացվեցին Համայնքային ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների հետ: Բացատրական աշխատանքի արդյունքում օբյեկտը շահագործող 40-ամյա տղամարդն ընդունեց, որ Երևանի առևտրի կենտրոններում գնած սպիրտանյութով և դրոշմանիշներով պատրաստել է տարբեր ապրանքանիշների […] ...
17:42 21.03.2025
«Լիոնը» կբողոքարկի Ֆոնսեկայի որակազրկումըՖրանսիական «Լիոնը» մտադիր է բողոքարկել գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկայի երկարաժամկետ որակազրկումը, հայտնում է RMC Sport-ը: Պորտուգալացին որակազրկվել է 9 ամսով: Ակումբը կդիմի Ֆրանսիայի օլիմպիական և սպորտային կոմիտեներ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ դատարան: Ֆոնսեկային մինչև 2025 թվականի սեպտեմբերի 15-ն արգելել են հանդիպումների ժամանակ լինել տեխնիկական գոտում, մրցավարների հանդերձարանում, ստադիոնի միջանցքում, իսկ մինչև սեպտեմբերի 30-ը՝ խաղից առաջ և […] ...