Քաղաքացիական պաշտպանությանն ուղղված միջոցառումներ են անցկացվել Արմավիրի մարզում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
7:16:21
Ամսաթիվ
23 03 2025
«Մարտ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
2324252627281
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
303112345
  • $
    392.54
  • RUBLE
    4.64
  • 425.47
WEATHER
+4.09 oC

Քաղաքացիական պաշտպանությանն ուղղված միջոցառումներ են անցկացվել Արմավիրի մարզում

14:50 20.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

00:00
00:00
Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում ՆԳՆ փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչությունը և ենթակա ստորաբաժանումները մի շարք ուսումնական հաստատություններում կազմակերպել և անցկացրել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններ և դասախոսություններ:

Մասնավորապես՝ «Հակառակորդի հարձակման սպառնալիքի դեպքում տարհանման իրականացումը» և ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում անձնակազմի պատսպարման իրականացումը» թեմաներով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ են անցկացվել Մեծամոր համայնքի Ջանֆիդա, Նոր Արմավիր և Առատաշեն, Խոյ համայնքի Ծիածան, Բաղրամյան համայնքի Մյասնիկյան և Դալարիկ բնակավայրերի, Էջմիածին, Արմավիր քաղաքների ուսումնական հաստատություններում, միաժամանակ ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում անձնակազմի պատսպարման իրականացումը» թեմայով դասախոսություններ են կազմակերպվել և անցկացվել Էջմիածին քաղաքի, Արմավիր համայնքի Մյասնիկյան, Սարդարապատ և Հացիկ, Փարաքար համայնքի Պտղունք, Մեծամոր համայնքի Բամբակաշատ, Ջրաշեն, Հայկավան և Արմավիր բնակավայրերի մի շարք ուսումնական հաստատություններում:

Դասախոսությունների ու ուսումնավարժությունների ընթացքում մասնակիցներին տրամադրվել են թեմատիկ բուկլետներ, որոնք նպաստում են քաղաքացիական պաշտպանության միջոցառումների արդյունավետ իրազեկմանը և արտակարգ իրավիճակներում ճիշտ գործելու հմտությունների զարգացմանը։

Վերոնշյալ միջոցառումները նպատակաուղղված են մասնակիցներին ծանոթացնել արտակարգ իրավիճակներում գործելու վարքականոններին, ինչպես նաև զարգացնել անհրաժեշտ հմտություններ և գիտելիքներ՝ արագ և ճիշտ կողմնորոշվելու և հնարավոր վտանգներին պատշաճ դիմակայելու համար։

Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների հետևողական իրականացումը նպաստում է արտակարգ իրավիճակների հետևանքների նվազեցմանը, անվտանգության ապահովման հարցերում պատասխանատու մոտեցման ձևավորմանն ու համայնքների պատրաստվածության մակարդակի բարձրացմանը՝ կարևորելով բնակչության իրազեկումն ու պատրաստվածությունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները մարտի 23-ին

11:00 23.03.2025

Տարադրամի փոխարժեքները մարտի 23-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 390 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 394 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 422 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 427 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․57 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․65 դրամ: ...

Վենեսուելայի իշխանությունները ոստիկանական գործողությունների արդյունքում առգրավել են մոտ 10 տոննա կոկաին

10:25 23.03.2025

Վենեսուելայի իշխանությունները ոստիկանական գործողությունների արդյունքում առգրավել են մոտ 10 տոննա կոկաին

Վենեսուելայի Զուլիա նահանգում թմրավաճառների նկատմամբ «Կայծակ» օպերացիան հանգեցրել է ավելի քան 9,8 տոննա կոկաինի առգրավման և բացահայտել հանցագործների և վենեսուելական ծայրահեղ աջերի միջև կապերը, ասել է ներքին գործերի, արդարադատության և խաղաղության նախարար Դիոսդադո Կաբելոն։ «Ընդհանուր առմամբ՝ 9866 կիլոգրամ կոկաին: Ընդդիմության շրջանակները։ Կրկնում եմ և հայտարարում ամբողջ աշխարհին, որ ընդդիմության ներկայացուցիչները՝ տիկին Մարիա Կորինա Մաչադոյի գլխավորությամբ, […] ...

Ներքին Չարբախում այրվել է վագոն-տնակ

10:00 23.03.2025

Ներքին Չարբախում այրվել է վագոն-տնակ

Մարտի 22-ին, ժամը 21։39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Չարբախի 14-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է վագոն-տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ներքին Չարբախի 14-րդ փողոցում գտնվող վագոն-տնակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

00:59 23.03.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Ձյուն, մառախուղ. իրավիճակը ՀՀ ճանապարհներին

00:49 23.03.2025

Ձյուն, մառախուղ. իրավիճակը ՀՀ ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Շիրակի մարզում, Վարդենիս, Քաջարան քաղաքներում, Աղվանիի, Տաթևի և Գորիսի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ ...

Արման Ծառուկյանը մարտահրավեր է նետել իր հնարավոր մրցակիցներին

00:38 23.03.2025

Արման Ծառուկյանը մարտահրավեր է նետել իր հնարավոր մրցակիցներին

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը X-ի իր միկրոբլոգում մարտահրավեր է նետել տիտղոսային մենամարտի արժանանալու ճանապարհին իր հավանական մրցակիցներին։ «Ես եմ տիտղոսի իսկական հավակնորդը և պատրաստ եմ դա ապացուցել ցանկացածի դեմ: Բայց ինչպե՞ս կարող եմ դա անել, երբ բոլորը պարզապես ցանկանում եմ խոսքով կռվել։ Չարլզը (խմբ.Օլիվեյրա) և Ջասթինը (խմբ. Գեյջի) կարող են […] ...

BACK_TO_TOP