Կրեմլը Թուրքիայում բողոքի ցույցերը համարում է Անկարայի ներքին գործը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 03 2025
  • $
    392.54
  • RUBLE
    4.64
  • 425.47
WEATHER
+14.09 oC

Կրեմլը Թուրքիայում բողոքի ցույցերը համարում է Անկարայի ներքին գործը

14:35 20.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Թուրքիայում բողոքի ցույցերը առիթ չեն դառնա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ այդ երկրի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի զրույցի համար։ Մոսկվան համարում է, որ դա Անկարայի ինքնիշխան խնդիրն է և չի միջամտի, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ոչ, դա չի կարող լինել հեռախոսազրույցի առիթ: Սա Թուրքիայի ինքնիշխան խնդիրն է: Մենք միշտ ասել ենք, որ մեզ իսկապես դուր չի գալիս, երբ մեզ ասում են, թե ինչպես ապրել: Եվ մենք երբեք չենք խառնվում ուրիշների ներքին գործերին»,- ընդգծել է նա:

Ստամբուլի քաղաքապետի ձերբակալման հետ կապված բողոքի ցույցեր էին անցկացվել Անկարայում եւ Թուրքիայի մի շարք այլ քաղաքներում։ Մարտի 19-ին 106 կասկածյալներից 87-ը, այդ թվում՝ քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, ձերբակալվել են Ստամբուլի գլխավոր դատախազության կողմից իրականացվող կոռուպցիայի և ահաբեկչությանն աջակցելու հետաքննության շրջանակներում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հոգեբանական աջակցության բաժինն անցկացրել է «Զանգերի սպասարկման որակի բարձրացում» թեմայով դասընթաց

18:55 21.03.2025

Հոգեբանական աջակցության բաժինն անցկացրել է «Զանգերի սպասարկման որակի բարձրացում» թեմայով դասընթաց

Մարտի 5-ից մինչև 18-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ՓԾ հոգեբանական աջակցության բաժնի ծառայողների կողմից առկա և առցանց ձևաչափերով կազմակերպվել և անց է կացվել «Զանգերի սպասարկման որակի բարձրացում» թեմայով դասընթաց: Դասընթացին մասնակցել են ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, մարզային փրկարարական վարչությունների, ոստիկանության ՕԿԿ համապատասխան ստորաբաժանումներում զանգերի սպասարկման գործում ներգրավված թվով 100 աշխատակից։ Դասընթացի նպատակն էր օպերատորների […] ...

Անահիտ Մանասյանը Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ներկայացուցիչների հետ քննարկել է իրավաբանական կրթության և մարդու իրավունքների պաշտպանության հարցերը

18:48 21.03.2025

Անահիտ Մանասյանը Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ներկայացուցիչների հետ քննարկել է իրավաբանական կրթության և մարդու իրավունքների պաշտպանության հարցերը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 21-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզիին, Իրավաբանական ֆակուլտետի դեկան Կարին Հովսեփյանին և Իրավաբանական կլինիկա ծրագրի օգնական Անահիտ-Աննա Մկրտչյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել է վերջերս Ֆրանսիական համալսարանում մեկնարկած «Իրավաբանական կլինիկա» ծրագիրը, որի նպատակն է նպաստել ուսանողների մասնագիտական կարողությունների զարգացմանը, ինչպես նաև իրավաբանական աջակցություն տրամադրել խոցելի խմբերին։ Այս համատեքստում, […] ...

«Մանչեսթեր Սիթին» և «Մանչեսթեր Յունայթեդը» հայտնվել են սկանդալի կենտրոնում

18:42 21.03.2025

«Մանչեսթեր Սիթին» և «Մանչեսթեր Յունայթեդը» հայտնվել են սկանդալի կենտրոնում

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» և «Մանչեսթեր Յունայթեդը» հայտնվել են սկանդալի կենտրոնում, հայտնում է The Telegraph-ը: Երկու ակումբների երիտասարդական թիմերի որոշ ֆուտբոլիստներ կասկածվում են տարիքը կեղծելու մեջ: Նրանք Անգլիա են ժամանել կեղծ փաստաթղթերով. իրականում ավելի բարձր տարիք ունեն, քան գրված է անձնագրերում: Ակումբները հայտարարել են, որ տեղյակ չեն եղել միջադեպից, սակայն դեռևս չեն կարողանում դա ապացուցել: Իրավապահ […] ...

Էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է անասնաբուժական ոլորտի մի շարք փորձագետների

18:36 21.03.2025

Էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է անասնաբուժական ոլորտի մի շարք փորձագետների

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը մարտի 21-ին ընդունել է անասնաբուժական ոլորտի մի շարք փորձագետների։ Պատվիրակությունը Հայաստան է ժամանել Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (WOAH/ԿԱՀԿ) կողմից հաստատված PVS Gap Analysis Update առաքելության շրջանակներում։ Քննարկվել են անասնաբուժության և սննդամթերքի անվտանգության ոլորտների առաջնահերթությունները։ Այս համատեքստում հյուրերին տեղեկացվել է, որ ՀՀ կառավարության կողմից հաստատվել և ներկայումս իրականացման փուլում է […] ...

Ծեծկռտուք Գյումրիում. Շիրակի ոստիկանները բացահայտել են դեպքը

18:30 21.03.2025

Ծեծկռտուք Գյումրիում. Շիրակի ոստիկանները բացահայտել են դեպքը

Մարտի 17-ին՝ երեկոյան ժամը 10:00-ին, «Գյումրի» բժշկական կենտրոնից ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է հաղորդում, որ շտապօգնության խումբը «Ալկոհոլային հարբածություն, գլխուղեղի փակ վնասվածք և բազմակի վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել Ախուրյանի Հոլանդական թաղամասի բնակիչ 37-ամյա տղամարդու: Մեկնել է Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը: Քրեական ոստիկանները, համագործակցելով Համայնքային ոստիկանության Մուշի բաժնի գործընկերների հետ, պարզել […] ...

Մարզային թատերական փառատոները ընդլայնում են իրենց աշխարհագրությունը

18:22 21.03.2025

Մարզային թատերական փառատոները ընդլայնում են իրենց աշխարհագրությունը

Թատրոնի միջազգային օրվան ընդառաջ՝ մարտի 20-26-ը, Կապանի Ա. Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնն անցկացնում է Կապանի կամերային ներկայացումների փառատոնը՝ նվիրված թատրոնի 90-ամյակին: Փառատոնի նպատակն է նպաստել մարզի մշակութային կյանքի աշխուժացմանը և հնարավորություն ընձեռել մարզի մշակութասեր հանրությանը նոր և հետաքրքիր ներկայացումներ դիտելու: Փառատոնի մեկնարկը տրվել է Ալ. Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնի առաջնախաղով՝ Նիլ Սայմոնի «Կրքոտ սիրահարը» ներկայացմամբ […] ...

BACK_TO_TOP