14:05 20.03.2025
18 տարեկան հասակում մահացել է Պեկինի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ Գո Ցզյասուանը։ Այս մասին հայտնում է իսպանական Sport պարբերականը։
Փետրվարին մարզիկի մոտ ախտորոշվել էր ուղեղի մահ՝ հակառակորդի ծնկից գլխի վնասվածք ստանալուց հետո։
Գուո Ցզյասուանը 2023 թվականից խաղում է Պեկին Գուանի երիտասարդական թիմում։ Նախկինում խաղացողը մասնակցել է FC Bayern World Squad ծրագրին, որը գերմանական «Բավարիայի» նախագիծն է՝ երիտասարդ ֆուտբոլիստներ գտնելու և զարգացնելու համար:
19:05 21.03.2025
Այն, ինչ տեղի ունեցավ, խայտառակություն էր. ԼուկակուԲելգիայի հավաքականի հարձակվող Ռոմելու Լուկակուն մեկնաբանել է Ուկրաինայի թիմի դեմ Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի առաջին խաղում կրած պարտությունը: «Մենք մտածում էինք հաղթանակի մասին, սակայն խնդիրներ ունեինք: Հատկապես բարդ էր դաշտի կենտրոնում, որտեղ մեր կիսապաշտպանները ոչինչ չկարողացան անել: Մենք ոչ մի լուծում չգտանք: Այն, ինչ տեղի ունեցավ, խայտառակություն էր: Չի կարելի պարտվել Ուկրաինայի թիմին, պատասխան հանդիպումը պատվի […] ...
18:55 21.03.2025
Հոգեբանական աջակցության բաժինն անցկացրել է «Զանգերի սպասարկման որակի բարձրացում» թեմայով դասընթացՄարտի 5-ից մինչև 18-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ՓԾ հոգեբանական աջակցության բաժնի ծառայողների կողմից առկա և առցանց ձևաչափերով կազմակերպվել և անց է կացվել «Զանգերի սպասարկման որակի բարձրացում» թեմայով դասընթաց: Դասընթացին մասնակցել են ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, մարզային փրկարարական վարչությունների, ոստիկանության ՕԿԿ համապատասխան ստորաբաժանումներում զանգերի սպասարկման գործում ներգրավված թվով 100 աշխատակից։ Դասընթացի նպատակն էր օպերատորների […] ...
18:48 21.03.2025
Անահիտ Մանասյանը Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ներկայացուցիչների հետ քննարկել է իրավաբանական կրթության և մարդու իրավունքների պաշտպանության հարցերըՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 21-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզիին, Իրավաբանական ֆակուլտետի դեկան Կարին Հովսեփյանին և Իրավաբանական կլինիկա ծրագրի օգնական Անահիտ-Աննա Մկրտչյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել է վերջերս Ֆրանսիական համալսարանում մեկնարկած «Իրավաբանական կլինիկա» ծրագիրը, որի նպատակն է նպաստել ուսանողների մասնագիտական կարողությունների զարգացմանը, ինչպես նաև իրավաբանական աջակցություն տրամադրել խոցելի խմբերին։ Այս համատեքստում, […] ...
18:42 21.03.2025
«Մանչեսթեր Սիթին» և «Մանչեսթեր Յունայթեդը» հայտնվել են սկանդալի կենտրոնումԱնգլիական «Մանչեսթեր Սիթին» և «Մանչեսթեր Յունայթեդը» հայտնվել են սկանդալի կենտրոնում, հայտնում է The Telegraph-ը: Երկու ակումբների երիտասարդական թիմերի որոշ ֆուտբոլիստներ կասկածվում են տարիքը կեղծելու մեջ: Նրանք Անգլիա են ժամանել կեղծ փաստաթղթերով. իրականում ավելի բարձր տարիք ունեն, քան գրված է անձնագրերում: Ակումբները հայտարարել են, որ տեղյակ չեն եղել միջադեպից, սակայն դեռևս չեն կարողանում դա ապացուցել: Իրավապահ […] ...
18:36 21.03.2025
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է անասնաբուժական ոլորտի մի շարք փորձագետներիՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը մարտի 21-ին ընդունել է անասնաբուժական ոլորտի մի շարք փորձագետների։ Պատվիրակությունը Հայաստան է ժամանել Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (WOAH/ԿԱՀԿ) կողմից հաստատված PVS Gap Analysis Update առաքելության շրջանակներում։ Քննարկվել են անասնաբուժության և սննդամթերքի անվտանգության ոլորտների առաջնահերթությունները։ Այս համատեքստում հյուրերին տեղեկացվել է, որ ՀՀ կառավարության կողմից հաստատվել և ներկայումս իրականացման փուլում է […] ...
18:30 21.03.2025
Ծեծկռտուք Գյումրիում. Շիրակի ոստիկանները բացահայտել են դեպքըՄարտի 17-ին՝ երեկոյան ժամը 10:00-ին, «Գյումրի» բժշկական կենտրոնից ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է հաղորդում, որ շտապօգնության խումբը «Ալկոհոլային հարբածություն, գլխուղեղի փակ վնասվածք և բազմակի վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել Ախուրյանի Հոլանդական թաղամասի բնակիչ 37-ամյա տղամարդու: Մեկնել է Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը: Քրեական ոստիկանները, համագործակցելով Համայնքային ոստիկանության Մուշի բաժնի գործընկերների հետ, պարզել […] ...