Առաջարկվող կարգավորումների նպատակը մասնավոր պահնորդական գործունեության լավարկումն է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 03 2025
  • $
    392.54
  • RUBLE
    4.64
  • 425.47
WEATHER
+16.09 oC

Առաջարկվող կարգավորումների նպատակը մասնավոր պահնորդական գործունեության լավարկումն է

13:57 20.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Նախաձեռնության նպատակը մասնավոր պահնորդական գործունեության լավարկումն ու կանոնակարգումն է: Դրանք բաժանվել են 3 ուղղությունների: Առաջինը վերաբերում է օրենսդրության որոշակիացմանն ու ստանդարտացմանը, եւ այս առումով նշեմ, որ օրենքը լրացնում ենք փաստացի մատուցվող բոլոր ենթատեսակներովգ ահազանգման, տեսահսկման համակարգեր, որոնք օգտագործվում էին, սակայն օրենսդրական ամրագրում չունեին: Այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 20-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով ներկայացնելով:

Նրա խոսքով նաեւ առաջարկվում է, որ լիցենզիա ստանալու համար  հայտ ներկայացնելիս կազմակերպությունը պետք է ունենա առնվազն 10 որակավորված պահնորդ՝ ներկայիս 1-ի փոխարեն:

«Նախատեսում ենք նաեւ, որ գործունեության այս տեսակը պետք է ունենա պարտադիր ապահովագրական պահանջ, որը պետք է նախորդ տարվա ընթացքում մատուցված ծառայությունների համար գանձված  վճարների կրկնակի չափը ունենա, բայց ոչ պակաս, քան 10 մլն դրամը»,-ասել է փոխնախարարը՝ հավելելով, որ եթե պահնորդական կազմակերպության գործունեության սխալի հետեւանքով պահպանվող օբյեկտը վնաս կրի կամ տուժի որեւէ կերպ, ապա ապահովագրական գործակալությունը համապատասխան գումարի չափով պետք է հատուցի այդ վնասները:

Առաջարկվում են նաեւ այլ կարգավորումներ:

Ակնկալվում է, որ նախագծերով առաջարկվող փոփոխություններն ու  լրացումները դրական ազդեցություն կունենան ոլորտի մրցակցային միջավայրի բարելավման, մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունների արդյունավետ վերահսկման, պահնորդական կամ թիկնապահական գործունեության արդյունավետության բարձրացման վրա:

Այս կարգավորումներից բացի, առաջարկվում է մասնավոր պահնորդական գործունեության լիցենզիա ստանալու համար պետական տուրքի դրույքաչափը՝ բազային տուրքը, որը շուրջ 13 տարի չի փոփոխվել, եւ կազմակերպության գործունեության ամբողջ ժամանակահատվածի համար վճարվում է մեկ անգամ, 500-ապատիկի փոխարեն սահմանել 3000-ապատիկի չափով: Այս փոփոխությամբ ակնկալվում է, որ մասնավոր  պահնորդական գործունեություն իրականացնելու լիցենզիա ստանալու համար կդիմեն եւ լիցենզիա կստանան միայն այն կազմակերպությունները, որոնք հստակ նպատակադրված են գործունեություն ծավալելու նշված ոլորտում եւ տիրապետում են անհրաժեշտ ֆինանսական, կադրային, սպառազինային ռեսուրսների:

Նաեւ առաջարկվում է հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց աշխատողների՝ զենք կրելու թույլտվությունը նախատեսել որպես ֆիզիկական անձանց թույլտվության տեսակ, որը հնարավորություն կտա պահնորդին կամ թիկնապահին ունենալ զենք կրելու 5 տարվա թույլտվություն՝ անկախ գործատուի փոփոխությունից:

Զեկուցողը տեղեկացրել է, որ այժմ գրանցված է լիցենզավորված շուրջ 200 պահնորդական կազմակերպություն, թեեւ դրանցից 20-30 են, որոնք մշտապես կայուն եւ որակյալ ծառայություններ են մատուցում:

Մտքերի փոխանակության ընթացքում պատգամավորները բարձրաձայնել են մի շարք հարցեր, որոնք խնդրահարույց են համարել: Ներկայացվել են նաեւ առաջարկներ, որոնք կքննարկվեն մինչեւ երկրորդ ընթերցմամբ քննարկում:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական նախաձեռնությանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Մեքսիկայի Սենատի նախագահ Խերարդո Ֆերնանդես Նոռոնյայի հետ

17:30 21.03.2025

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Մեքսիկայի Սենատի նախագահ Խերարդո Ֆերնանդես Նոռոնյայի հետ

Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Մեքսիկայի Սենատի նախագահ Խերարդո Ֆերնանդես Նոռոնյայի հետ: Զրուցակիցները քննարկել են միջխորհրդարանական համագործակցությանը, ինչպես նաեւ հայ-մեքսիկական օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Ալեն Սիմոնյանը նաեւ գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող հայերի ապօրինի դատավարության խնդրի վրա: ...

Ինչ է պարունակում Հայաստանից Սիրիա ուղարկված մարդասիրական բեռը

17:18 21.03.2025

Ինչ է պարունակում Հայաստանից Սիրիա ուղարկված մարդասիրական բեռը

Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Սիրիայի Արաբական Հանրապետության արտաքին գործերի և սփյուռքի նախարար Ասաադ Հասան Ալ-Շայբանիի՝ հունվարի 27֊ին կայացած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա մարտի 21-ին Հայաստանի կողմից «Մարգարայի» անցակետով մարդասիրական օգնություն է ուղարկվել Սիրիային: Սիրիային ուղարկված մարդասիրական բեռը ներառում է սնունդ և բժշկական պարագաներ, որոնք կօգնեն մեղմել պատերազմի և […] ...

«Ռոմայի» սեփականատերը ցանկանում է NHL-ի ակումբ գնել

17:14 21.03.2025

«Ռոմայի» սեփականատերը ցանկանում է NHL-ի ակումբ գնել

Իտալական «Ռոմայի» սեփականատեր Դեն Ֆրիդկինը ցանկանում է NHL-ում հանդես եկող ակումբ ձեռք բերել, հայտնում է ESPN-ը: Լիգայի կոմերցիոն տնօրենի տեղակալ Բիլ Դեյլին հաստատել է այս տեղեկությունը և նշել, որ կազմակերպության ներկայացուցիչները մի քանի անգամ հանդիպել են The Freidkin Group-ի փաստաբանների հետ: Ֆրիդկինների ընտանիքը 2024-ին ձեռք էր բերել անգլիական «Էվերթոնի» բաժնետոմսերի 94.1 տոկոսը, իսկ 2020-ին գնել […] ...

ԱԱԾ տնօրենը մանրամասներ ներկայացրեց Հայաստանի և Ադրբեջանի անհետ կորածների և գերիների հարցերով հանձնաժողովների հանդիպումից

17:05 21.03.2025

ԱԱԾ տնօրենը մանրամասներ ներկայացրեց Հայաստանի և Ադրբեջանի անհետ կորածների և գերիների հարցերով հանձնաժողովների հանդիպումից

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը մանրամասներ ներկայացրեց Հայաստանի և Ադրբեջանի գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովների փետրվարի 7-ին տեղի ունեցած հանդիպումից։ «Քննարկում է տեղի ունեցել, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նշված աշխատանքները կշարունակվեն։ Դրա վերաբերյալ ես հանդիպում եմ ունեցել նաև ծնողների հետ, տեղեկացվել են այդ հանդիպումների արդյունքների և շարունակական […] ...

Հայաստանը հաստատակամորեն հավատարիմ է մնում Հարավային Կովկասում խաղաղության և բարգավաճման կերտմանը․ Միրզոյանը՝ Բրազիլիայում

16:57 21.03.2025

Հայաստանը հաստատակամորեն հավատարիմ է մնում Հարավային Կովկասում խաղաղության և բարգավաճման կերտմանը․ Միրզոյանը՝ Բրազիլիայում

Մարտի 20-ին Բրազիլ պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդես է եկել ելույթով Ռիո Բրանկոյի դիվանագիտական ​​ինստիտուտում։ Իր խոսքում նախարար Միրզոյանն անդրադարձել է հայ-բրազիլական երկկողմ հարաբերություններին, երկու ժողովուրդներին կապող մշակութային կապերին, համագործակցության մեծ ներուժին, նախօրեին Բրազիլիայի ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքներով նախանշված ուղղություններին, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ մարտահրավերներին։ Նախարար Միրզոյանը մասնավորապես նշել […] ...

Համագործակցության եռակողմ հուշագիր՝ Երևանի պետական համալսարանի, Դատախազության և ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի միջև

16:48 21.03.2025

Համագործակցության եռակողմ հուշագիր՝ Երևանի պետական համալսարանի, Դատախազության և ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի միջև

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Երևանի պետական համալասարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և Երևանի պետական համալասարանի իրավագիտության ֆակուլտետի դեկան Հարություն Խաչիկյանն այսօր ստորագրել են համագործակցության եռակողմ հուշագիր: Հուշագիրն ուղղված է իրավաբան լավագույն կադրեր պատրաստելու նպատակով արդյունավետ, կառուցողական և շարունակական համագործակցության ամրապնդմանը, մասնագիտական փորձառության փոխանակմանը, տեսություն-պրակտիկա կապի ապահովմանը և զարգացմանը: Երևանի պետական համալասարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, […] ...

BACK_TO_TOP