Առաջարկվում է ձերբակալված և կալանավորված անձանց պահելու վայր ընդունելիս բոլոր դեպքերում ենթարկել բժշկական զննության – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 03 2025
  • $
    392.26
  • RUBLE
    4.64
  • 425.45
WEATHER
+16.09 oC

Առաջարկվում է ձերբակալված և կալանավորված անձանց պահելու վայր ընդունելիս բոլոր դեպքերում ենթարկել բժշկական զննության

13:11 20.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գործադիրը լրացումներ եւ փոփոխություններ է առաջարկում «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում: Փոփոխությունների անհրաժեշտությունը բխում է ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի հանձնարարականներից, ինչպես նաեւ Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի խմբի գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման հրամայականից:

Հարցն առաջին ընթերցմամբ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը:

Նախագծով առաջարկվում է նախատեսել, որ ձերբակալված եւ կալանավորված անձինք ՁՊՎ կամ կալանավորվածներին պահելու վայր ընդունվելիս բոլոր դեպքերում ենթարկվում են բժշկական զննության, այլ ոչ թե միայն այն դեպքում, երբ նրանց մոտ հայտնաբերվել է մարմնական վնասվածք, ինչպես նախատեսված է գործող օրենքով:

Ձերբակալված անձինք պետք է բժշկական զննության ենթարկվեն ձերբակալված անձանց պահման վայր բերվելուց հետո ոչ ուշ, քան 3 ժամվա ընթացքում, իսկ կալանավորված անձինք՝ կարանտինային բաժանմունք տեղափոխվելուց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում: Որպես հավելյալ երաշխիք՝ նախատեսվում է նաեւ հնարավորություն, որով բժշկական զննությանը կկարողանա մասնակցել ձերբակալված կամ կալանավորված անձի ընտրած բժիշկը:

Փոխնախարարի խոսքով ներկայում Ներքին գործերի նախարարության ձերբակալվածների պահման վայրերում բժշկական զննությունն իրականացվում է շտապ բժշկական օգնության բժիշկների միջոցով, ինչը Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն դիտարկում է դրական պրակտիկա: Այդ հանգամանքը արձանագրված է եղել Կառավարության որոշմամբ, այժմ առաջարկվում է ամրագրել օրենքում:

Առաջարկվում է սահմանել նաեւ ձերբակալված եւ կալանավորված անձին բժշկական զննության ենթարկած բժշկի կողմից խոշտանգման կամ վատ վերաբերմունքի հետ կապված արձանագրության դեպքերը, եթե առկա է ձերբակալված կամ կալանավորված անձի գրավոր կամ բանավոր հայտարարությունը կամ դիմումը կամ նմանատիպ նախանշաններ է հայտնաբերել բուժաշխատողը կամ ձերբակալվածների պահման վայրի վարչակազմի ծառայողներն են բուժաշխատողին դիմել ու հայտնել նման ենթադրյալ վերաբերմունքի դեպքերի մասին: Նախատեսվում է նաեւ սահմանել լիազորող նորմեր, որոնցով լիազորություն կտրվի Առողջապահության նախարարին սահմանելու այդ արձանագրության ձեւը եւ դրա լրացման կարգը: Լրացումից հետո նման արձանագրության մասին պետք է ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում տեղեկացվի Քննչական մարմնին եւ Դատախազությանը, հնարավորության դեպքում նաեւ էլեկտրոնային եղանակով: Արմեն Ղազարյանը տեղեկացրել է, որ այս մասով առաջարկ է ներկայացրել ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը: Ըստ առաջարկի՝ այդ դեպքերը պետք է ամրագրվեն նաեւ բժշկական ընդհանուր էլեկտրոնային համակարգում՝ Արմեդ-ում: Փոխնախարարի խոսքով առաջարկն ընդունելի է, սակայն տեխնիկական տեսանկյունից առավել նպատակահարմար է իրականացնել առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:

Հարցերին ի պատասխան՝ փոխնախարարը մանրամասնել է որոշ դրույթներ:

Օրենքի նախագիծն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդեհ Նորապատ գյուղում․ փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը

15:40 21.03.2025

Հրդեհ Նորապատ գյուղում․ փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը

Մարտի 21-ին, ժամը 11:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Նորապատ գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի ննջասենյակում (մոտ 25 քմ): Հրդեհը մեկուսացվել […] ...

Խորվաթները հաղթել են Աշխարհի փոխչեմպիոնին, Գերմանիան՝ Իտալիային. Ազգերի լիգա

15:37 21.03.2025

Խորվաթները հաղթել են Աշխարհի փոխչեմպիոնին, Գերմանիան՝ Իտալիային. Ազգերի լիգա

ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկությունում անցկացվել են քառորդ եզրափակչի դիմակայությունների առաջին խաղերը: Գերմանիայի հավաքականը Միլանում 2-1 հաշվով կամային հաղթանակ է տարել Իտալիայի ընտրանու նկատմամբ: Խորվաթները տնային խաղում 2-0 հաշվով հաղթել են աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի թիմին, Դանիան 1-0 հաշվով հաղթանակ է կորզել Պորտուգալիայի ընտրանուց, իսկ նիդերլանդցիները Իսպանիայի հավաքականի դեմ խաղում ավելացված ժամանակում բաց են թողել հաղթանակը: Պատասխան […] ...

Կայացել է առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը

15:30 21.03.2025

Կայացել է առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը

Առողջապահության նախարարին կից հասարակական խորհուրդը 2025 թվականին վերսկսել է իր աշխատանքները: Հերթական նիստը վարել է Խորհրդի նախագահ, նախարար Անահիտ Ավանեսյանը: Նիստի օրակարգում ընդգրկված թեման էր` Առողջապահական ծառայությունների որակի բարելավման ռազմավարությունը, իրականացված աշխատանքները և հետագա անելիքները: Ողջունելով խորհրդի անդամներին` նախարարն ընդգծել է. «Օրակարգում ներառված հարցը մեր ոլորտի առանցքային ու կարևոր ռազմավարական նպատակներից է: Հայաստանում, ըստ էության, […] ...

Հրդեհի ահազանգ Խորենացու փողոցում

15:24 21.03.2025

Հրդեհի ահազանգ Խորենացու փողոցում

Մարտի 21-ին, ժամը 14։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Երևան քաղաքի Խորենացու փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու […] ...

Տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկմանը նվիրված արտագնա երկրորդ հանդիպումը

15:19 21.03.2025

Տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկմանը նվիրված արտագնա երկրորդ հանդիպումը

Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ամբողջական ուժի մեջ մտնելու չորրորդ ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառման ընթացքում Եվրոպական միության պատվիրակության և Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչները կարևորեցին Հայաստան-ԵՄ գործընկերության խորացումը, գնահատեցին ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի իրագործման ընթացքը, ինչպես նաև քննարկեցին համաձայնագրի արդյունավետության բարձրացման ուղիները։ Արտագնա հանդիպումը, որին ներկա էին շուրջ 80 մասնակիցներ, […] ...

ՊՍԺ-ի դարպասապահը ամռանը կարող է տեղափոխվել «Ինտեր»

15:14 21.03.2025

ՊՍԺ-ի դարպասապահը ամռանը կարող է տեղափոխվել «Ինտեր»

Միլանի «Ինտերը» լրջորեն հետաքրքրված է ֆրանսիական ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի տրանսֆերով, հայտնում է Fichajes.net-ը: Աղբուրի համաձայն՝ 26-ամյա ֆուտբոլիստը դիտարկվում է որպես Յան Զոմերին փոխարինող: Իտալիայի հավաքականի դարպասապահի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2026 թվականը, սակայն լուրջ առաջարկի դեպքում փարիզյան ակումբը դեմ չի լինի բաժանվել նրանից: Ջանլուիջի Դոնարուման «Միլանի» սան է: ...

BACK_TO_TOP