Քննարկվել են կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 03 2025
  • $
    392.54
  • RUBLE
    4.64
  • 425.47
WEATHER
+16.09 oC

Քննարկվել են կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր

13:04 20.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազարյանը եւ Տիգրան Պարսիլյանը մարտի 19-ին հանդիպել են Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եւ կենսաբժշկության բաժնի ղեկավար Լորանս Լվոֆի ու ԵԽ երեւանյան գրասենյակի ներկայացուցիչ, ԵԽ «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի ղեկավար Մերի Կատվալյանի հետ:

Ողջունելով հյուրերին` Ռուստամ Բաքոյանը բարձր է գնահատել թե’ երեւանյան գրասենյակի գործունեությունը մեր երկրում եւ թե’ կառույցի ներկայացուցիչների հետ արդյունավետ համագործակցությունը:

Կողմերը կարեւորել են կենսաբժշկության ոլորտում Եվրոպայի խորհրդի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ գործակցությունը:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի կողմից Եվրոպայի խորհրդի Օվիեդոյի կոնվենցիայի վավերացմանը, ինչպես նաեւ կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինչ է պարունակում Հայաստանից Սիրիա ուղարկված մարդասիրական բեռը

17:18 21.03.2025

Ինչ է պարունակում Հայաստանից Սիրիա ուղարկված մարդասիրական բեռը

Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Սիրիայի Արաբական Հանրապետության արտաքին գործերի և սփյուռքի նախարար Ասաադ Հասան Ալ-Շայբանիի՝ հունվարի 27֊ին կայացած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա մարտի 21-ին Հայաստանի կողմից «Մարգարայի» անցակետով մարդասիրական օգնություն է ուղարկվել Սիրիային: Սիրիային ուղարկված մարդասիրական բեռը ներառում է սնունդ և բժշկական պարագաներ, որոնք կօգնեն մեղմել պատերազմի և […] ...

«Ռոմայի» սեփականատերը ցանկանում է NHL-ի ակումբ գնել

17:14 21.03.2025

«Ռոմայի» սեփականատերը ցանկանում է NHL-ի ակումբ գնել

Իտալական «Ռոմայի» սեփականատեր Դեն Ֆրիդկինը ցանկանում է NHL-ում հանդես եկող ակումբ ձեռք բերել, հայտնում է ESPN-ը: Լիգայի կոմերցիոն տնօրենի տեղակալ Բիլ Դեյլին հաստատել է այս տեղեկությունը և նշել, որ կազմակերպության ներկայացուցիչները մի քանի անգամ հանդիպել են The Freidkin Group-ի փաստաբանների հետ: Ֆրիդկինների ընտանիքը 2024-ին ձեռք էր բերել անգլիական «Էվերթոնի» բաժնետոմսերի 94.1 տոկոսը, իսկ 2020-ին գնել […] ...

Հայաստանը հաստատակամորեն հավատարիմ է մնում Հարավային Կովկասում խաղաղության և բարգավաճման կերտմանը․ Միրզոյանը՝ Բրազիլիայում

16:57 21.03.2025

Հայաստանը հաստատակամորեն հավատարիմ է մնում Հարավային Կովկասում խաղաղության և բարգավաճման կերտմանը․ Միրզոյանը՝ Բրազիլիայում

Մարտի 20-ին Բրազիլ պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդես է եկել ելույթով Ռիո Բրանկոյի դիվանագիտական ​​ինստիտուտում։ Իր խոսքում նախարար Միրզոյանն անդրադարձել է հայ-բրազիլական երկկողմ հարաբերություններին, երկու ժողովուրդներին կապող մշակութային կապերին, համագործակցության մեծ ներուժին, նախօրեին Բրազիլիայի ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքներով նախանշված ուղղություններին, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ մարտահրավերներին։ Նախարար Միրզոյանը մասնավորապես նշել […] ...

Համագործակցության եռակողմ հուշագիր՝ Երևանի պետական համալսարանի, Դատախազության և ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի միջև

16:48 21.03.2025

Համագործակցության եռակողմ հուշագիր՝ Երևանի պետական համալսարանի, Դատախազության և ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի միջև

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Երևանի պետական համալասարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և Երևանի պետական համալասարանի իրավագիտության ֆակուլտետի դեկան Հարություն Խաչիկյանն այսօր ստորագրել են համագործակցության եռակողմ հուշագիր: Հուշագիրն ուղղված է իրավաբան լավագույն կադրեր պատրաստելու նպատակով արդյունավետ, կառուցողական և շարունակական համագործակցության ամրապնդմանը, մասնագիտական փորձառության փոխանակմանը, տեսություն-պրակտիկա կապի ապահովմանը և զարգացմանը: Երևանի պետական համալասարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, […] ...

Օգտագործեցինք մեր հնարավորությունները. Վիլի Սանյոլ

16:40 21.03.2025

Օգտագործեցինք մեր հնարավորությունները. Վիլի Սանյոլ

Վրաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը մեկնաբանել է Հայաստանի ընտրանու նկատմամբ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի առաջին արտագնա խաղում տարած հաղթանակը` 3-0: «Օգտագործեցինք մեր հնարավորությունները և գոլեր խփեցինք: Առաջին խաղակեսում շատ էինք տիրում գնդակին, դա օգնեց գոլային պահեր ստեղծել: Առաջին խաղակեսում խփած գոլերը վստահություն հաղորդեցին մեզ, իսկ Հայաստանի հավաքականը կոտրվեց: Միկաուտաձեն հիանալի գործեց` օգտագործելով իր […] ...

Քրիստիննե Գրիգորյանն Ադրբեջանի կողմից  Հայաստանի վրա հարձակվելու հավանականությունը բարձր չի գնահատում

16:33 21.03.2025

Քրիստիննե Գրիգորյանն Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակվելու հավանականությունը բարձր չի գնահատում

Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Քրիստիննե Գրիգորյանն այս պահին Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակվելու հավանականությունը բարձր չի գնահատում՝ շեշտելով, որ դրա համար անհրաժեշտ բոլոր փաստերի և ազդակների համախումբը բացակայում է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քրիստիննե Գրիգորյանն այդ մասին ասել է խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում։ Անդրադառնալով հարցին, թե այս պահին կա Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակվելու վտանգ՝ Քրիստիննե […] ...

BACK_TO_TOP