Տեղի է ունեցել ՀՀ-ում թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի աշխատանքային խմբի հերթական հանդիպումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 03 2025
  • $
    392.54
  • RUBLE
    4.64
  • 425.47
WEATHER
+16.09 oC

Տեղի է ունեցել ՀՀ-ում թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի աշխատանքային խմբի հերթական հանդիպումը

11:50 20.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ-ում թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի աշխատանքային խմբի հերթական հանդիպումը։
Քննարկմանը մասնակցել են ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, շահագրգիռ գերատեսչությունների, ոլորտում ակտիվ մասնակցություն ունեցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Հանդիպման օրակարգում ՀՀ-ում 2023-2025թթ․ ընթացքում մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի 2024 թ․ հաշվետվության և շահառուներին տրամադրված աջակցությունների շրջանակում իրականացված աշխատանքների ներկայացումն էր, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագիտական խմբի (GRETA) Հայաստան այցին ընդառաջ՝ վերջինիս հանձնարարականների շրջանակում իրականացված աշխատանքների ամփոփումը։
Կարևորելով մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման հետ կապված երևույթների կանխարգելման և դրանից բխող խնդիրների արդյունավետ լուծման մեխանիզմների գործարկումը՝ նախարարի տեղակալ Տաթևիկը Ստեփանյանը նշել է, որ այդ աշխատանքներում պետության հետ մեկտեղ մեծ է նաև գործընկեր հասարակական կազմակերպությունների դերը։ Վերջինիս խոսքով՝ հասարակության յուրաքանչյուր անդամի մասնակցությունը մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեպքերի բացահայտման գործում նշանակալի է։
Նախարարության մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի պետ Սոֆի Բոստանչյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է ՀՀ-ում 2023-2025թթ․ ընթացքում մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի 2024 թ․ հաշվետվությունը։ Ըստ բանախոսի՝ Հայաստանի Հանրապետությունն իր ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակում որդեգրել է մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի համակարգային մոտեցում, որը ներառում է կանխարգելում, զոհերի և հավանական զոհերի պաշտպանություն և աջակցություն, քրեական հետապնդում, զոհերի պաշտպանություն և բազմակողմանի համագործակցություն։
Վերջինս մանրամասնորեն խոսել է գործողությունների ազգային ծրագրի 7 գերակայությունների մասին, դրանց շրջանակում իրականացված աշախտանքների և հետագա անելիքների մասին։ Մասնավորապես՝ ոլորտի օրենսդրական դաշտի փոփոխությունների, կարիքի գնահատման հիման վրա տրվող աջակցության տեսակների, հանրային իրազեկման աշխատանքների, հաստատված մեթոդաբանությամբ և ուղեցույցով առաջնային օղակի մասնագետների վերապատրաստումների, երեխաների թրաֆիքինգի կանխարգելման և այլ հարցերի շուրջ։
«Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» հկ-ի նախագահ Տաթևիկ Աղաբաբյանը ներկայացրել է է 2024թ․ ընթացքում մարդկանց թրաֆիքինգի զոհերին և հավանական զոհերին տրամադրված աջակցության տեսակները, ինչպես նաև թրաֆիքինգի և շահագործման, սեռական բռնության ենթարկված անձանց սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծառայությունները։
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Եվրոպայի խորհրդի մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագիտական խմբի (GRETA) Հայաստան այցի կազմակերպման աշխատանքները, երկուստեք հետաքրքրող հարցերի շրջանակը։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հովտային շրջաններում վաղահաս կարտոֆիլի ցանք

16:15 21.03.2025

Հովտային շրջաններում վաղահաս կարտոֆիլի ցանք

Հաշվի առնելով օդերևութաբանական պայմանները՝ հովտային շրջաններում վաղահաս կարտոֆիլի տնկումը կատարվում է, երբ օդի միջին ջերմաստիճանը հասնում է մինչև +10․․․+14°C (վարելաշերտում 0-20 սմ՝ մինչև +7․․․+10°C)։ Մարտ ամսվա օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր +1-2°C, տեղումների քանակը՝ նորմային մոտ։ Հովտային շրջաններում օդի միջին ջերմաստիճանը սպասվում է +7․․․+10°C։ Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում […] ...

Սա այն իրավիճակն է, որում այժմ գտնվում է Հայաստանի հավաքականը. Ջոն վան’տ Սխիպ

16:09 21.03.2025

Սա այն իրավիճակն է, որում այժմ գտնվում է Հայաստանի հավաքականը. Ջոն վան’տ Սխիպ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը մեկնաբանել է Վրաստանի թիմից 0-3 հաշվով կրած պարտությունը: «Խաղի արդյունքն օրինաչափ է: Ոչ պարտադիր սխալներ թույլ տվեցինք գոլերի դրվագներում: Բայց սա այն իրավիճակն է, որում այժմ գտնվում է Հայաստանի հավաքականը: Երկու հավաքականների միջև գլխավոր տարբերությունն այն է, որ վրացիներն ավելի հասուն խաղ են ցուցադրում: Հավանաբար պատասխան […] ...

Մարտի 22-ին մեկ ժամով կանջատվի Երևանի հիմնական փողոցների արտաքին լուսավորությունը

16:04 21.03.2025

Մարտի 22-ին մեկ ժամով կանջատվի Երևանի հիմնական փողոցների արտաքին լուսավորությունը

«Երկրի ժամը» համաշխարհային բնապահպանական միջոցառման համատեքստում մարտի 22-ին՝ ժամը 20:30-21:30-ը կանջատվի Երևանի հիմնական փողոցների և «Երքաղլույս» ՓԲԸ կողմից սպասարկվող մյուս հանրային վայրերի արտաքին լուսավորությունը: «Աշխարհի ամենամեծ բնապահպանական շարժումը ոգեշնչում և միավորում է միլիոնավոր մարդկանց՝ Երկիր մոլորակի պահպանության համար լուծումներ գտնելու և միջոցներ ձեռնարկելու գործում»,-նշված է Երևանի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։ ...

Ոստիկանները 59-ամյա տղամարդուն ձերբակալեցին հանցանքի պահին

16:00 21.03.2025

Ոստիկանները 59-ամյա տղամարդուն ձերբակալեցին հանցանքի պահին

Մարտի 20-ին, ժամը 14.35-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած Երևան քաղաքի բնակիչը հայտնել է, որ Կոտայքի մարզում գտնվող իր տուն այդ պահին օտար մարդ է մտել: Քրեական ոստիկանության Կոտայքի մարզի և Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողներն ու մարզի պարեկները մեկնել են դեպքի վայր, որտեղ հանցանք կատարելու պահին հայտնաբերել, ձերբակալել և Քրեական ոստիկանության […] ...

ԱՄՆ-ը չի կարող որևէ բանի հասնել սպառնալիքների միջոցով․ Խամենեի

15:52 21.03.2025

ԱՄՆ-ը չի կարող որևէ բանի հասնել սպառնալիքների միջոցով․ Խամենեի

Միացյալ Նահանգները պետք է իմանա, որ Իրանի կողմից սպառնալիքները երբեք ոչնչի չեն հասնի, և Վաշինգտոնն ու մյուսները «ուժեղ ապտակ» կստանան, եթե չարիք գործեն Իրանի ժողովրդի դեմ, հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին պետական ​​հեռուստատեսության ուղիղ եթերում՝ ելույթ ունենալով իրանական օրացույցով 1404 թվականի նոր տարվա առաջին օրը: «ԱՄՆ-ը պետք է իմանա, որ Իրանի հետ […] ...

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը

15:44 21.03.2025

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման ՄԴՊՎ դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը։ Հայտնաբերվել են չհայտարարագրված տարբեր տեսակի ոսկենման զարդեր։ Մաքսային հսկողությունից թաքցված 232 լիտր շարժիչի յուղի տեղափոխման փորձը կանխվել է։ Բեռնատարում առկա են եղել մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտներ։ Տրանսպորտային միջոցում եղել են մաքսային հսկողությունից թաքցված բնական մազեր։ Հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված դիզելային վառելիքով լցված […] ...

BACK_TO_TOP