11:43 20.03.2025
ԱՄՆ-ն ապրիլի 2-ից հայելային մաքսատուրքեր կսահմանի Հնդկաստանի վրա, եթե վերջինը չնվազեցնի ամերիկյան ապրանքների մաքսատուրքերը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ես շատ լավ հարաբերություններ ունեմ Հնդկաստանի հետ, բայց միակ խնդիրն այն է, որ Հնդկաստանը աշխարհի ամենաբարձր մաքսատուրքերից մեկն է սահմանել: Կարծում եմ, որ նրանք, հավանաբար, էապես կիջեցնեն այդ մաքսատուրքերը, բայց ապրիլի 2-ից մենք նրանցից կգանձենք նույն սակագները, որոնք նրանք մեզանից գանձում են։ Մենք ունենք հզոր առևտրային գործընկերներ: Բայց մենք չենք կարող թույլ տալ, որ մեզ վատ վերաբերվեն: Շատ ոլորտներում մենք ավելի լավ տնտեսական հարաբերություններ ունենք մեր թշնամիների, քան մեր ընկերների հետ: Նրանք, ովքեր մեզ բարեկամ չեն, որոշ դեպքերում մեզ ավելի լավ են վերաբերվում, քան նրանց, ովքեր պետք է բարեկամական լինեն, օրինակ՝ Եվրամիությունը, որը մեզ համար սարսափելի է առևտրի հարցում», – ասաց նա Breitbart News-ին:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր ապրիլի 2-ից ներմուծվող ապրանքների համար պատասխան մաքսատուրքեր սահմանելու մտադրության մասին։ Բրազիլիան, Հնդկաստանը, Կանադան, Չինաստանը, Մեքսիկան և ԵՄ երկրները, միջին հաշվով, Միացյալ Նահանգներից շատ ավելի բարձր մաքսատուրքեր են գանձում, քան ԱՄՆ-ն է նրանցից գանձում, ասել է նա։
14:55 21.03.2025
Ռուսաստանին գոհացնում է Երևանի փոխադարձ վերաբերմունքը․ ՊեսկովՌուսաստանին գոհացնում է Երևանի փոխադարձ վերաբերմունքը Մոսկվայի հետ համագործակցության զարգացման հեռանկարների հարցում, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Իհարկե, մենք ավելի քան գոհ ենք հայկական կողմի նման փոխադարձ վերաբերմունքից մեր երկկողմ հարաբերությունների հեռանկարների նկատմամբ»,- լրագրողներին ասել է Պեսկովը։ ...
14:49 21.03.2025
«Ռեալը» լրջորեն աշխատում է Ֆերնանդեսին ձեռք բերելու ուղղությամբՄադրիդի «Ռեալը» լրջորեն աշխատում է Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսի տրանսֆերը ձեռք բերելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է El Gol Digital-ը: Արգենտինացի ֆուտբոլիստը պետք է փոխարինի կա՛մ Էդուարդո Կամավինգային, կա՛մ Օրալյան Չուամենիին: Անգլիական ակումբը Ֆերնանդեսի համար նախատեսում է 70 միլիոն եվրո վճար: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռեալը» հետաքրքրված է նաև «Տոտենհեմի» արգենտինացի պաշտպան […] ...
14:42 21.03.2025
Հայաստանի անունից հումանիտար օգնությունը Սիրիա տեղափոխող բեռնատարներն ուղևորվել են Մարգարայի անցակետՀայաստանի անունից հումանիտար օգնությունը Սիրիա տեղափոխող բեռնատարներն այսօր առավոտյան ուղևորվել են հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետ։ Հիշեցնենք, որ Մարգարայի անցակետը 10 օրով բացելու որոշումն ընդունվել էր երեկ Կառավարության նիստի ընթացքում։ ...
14:40 21.03.2025
Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցչի և Ֆրանսիայի դեսպանի հետՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասի գրասենյակի տնօրեն Ֆանի Դելպեյի և Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի հետ: Հանդիպման շրջանակներում կողմերը քննարկել են ընթացիկ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր և անդրադարձել ապագա հնարավոր փոխգործակցության հեռանկարներին, մասնավորապես՝ ջրամբարաշինության, ոռոգման, ջրային ռեսուրսների և գյուղատնտեսության ոլորտներում: Նախարար Հովհաննիսյանը մեծապես կարևորել […] ...
14:32 21.03.2025
Կրեմլը Հայաստանն անվանել է Ռուսաստանի բարեկամ երկիրՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Հայաստանը Ռուսաստանի համար բարեկամ երկիր է անվանել։ «Հայաստանը մեզ համար բարեկամ երկիր է, ինքնիշխան պետություն է, մենք շատ ընդհանրություններ ունենք՝ և՛ երկկողմանի, և՛ պատմական, և՛ մշակութային, և՛ Եվրասիական տնտեսական համայնքի նման կարևոր ինտեգրացիոն ասոցիացիայի համատեղ մասնակցության առումով »,- լրագրողներին ասել է Պեսկովը։ ...
14:27 21.03.2025
Բրազիլիան 2 անընդմեջ ոչ-ոքիից հետո հաղթանակ է տարել. Մունդիալ-2026Բրազիլիայի հավաքականը Մունդիալ-2026-ի որակավորման փուլի 13-րդ տուրում սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթել է Կոլումբիայի թիմին: Տանտերերի կազմում գոլի հեղինակ են դարձել Վինիսիուս Ժունիորը և Ռաֆինյան: Հյուրերի կազմում միակ գոլը խփել է Լուիս Դիասը: Բրազիլիայի հավաքականը երկու անընդմեջ ոչ-ոքիից հետո է հաղթանակ տարել և մրցաշարային աղյուսակում բարձրացել է երկրորդ տեղ: Այժմ Դորիվալ Ժունիորի թիմը 4 […] ...