11:39 20.03.2025
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի երդմնակալության արարողությունը տեղի կունենա մարտի 25-ին, հայտնում է BelTA-ն ՝ հղում անելով Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին։
Նախագահական ընտրությունները տեղի են ունեցել հունվարի 26-ին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ երկրի գործող ղեկավարը ստացել է ձայների 86,82%-ը ՝ 85,6% մասնակցությամբ։
22:35 21.03.2025
Ինչի՞ համար է բացվել հայ-թուրքական սահմանըՀայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետն այսօր ժամանակավորապես բացվել է կողմերի միջև ձեռքբերված համաձայնության շրջանակներում: Առավոտյան հայկական բեռնատարները հատել են թուրքական սահմանը: Թեմայի շուրջ՝ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը: «Գիտեմ, որ սահմանը հատել է 4 բեռնատար: Դրանք պատկանում են միջազգային բեռնափոխադրող ընկերությանը: Ոնց հասկանում եմ՝ վարորդները Հայաստանի քաղաքացիներ չեն, և այժմ այդ մեքենաները շարժվում են […] ...
22:13 21.03.2025
Անդրադարձել ենք մեր առաջիկա հանդիպումներին. Միրզոյանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցելՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը X-ի միկրոբլոգում տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ «ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում անդրադարձել ենք երկկողմ քաղաքական երկխոսության շրջանակներում առաջիկա հանդիպումներին: Շնորհավորել եմ նրան ծննդյան օրվա կապակցությամբ»,- գրել է Միրզոյանը: In phone call with #Russia’s FM Sergey Lavrov touched upon upcoming engagements in […] ...
22:09 21.03.2025
Մամարդաշվիլին ցանկանում է դառնալ «Լիվերպուլի» առաջին համարըԻսպանական «Վալենսիայի» և Վրաստանի հավաքականի դարպասապահ Գեորգի Մամարդաշվիլին հայտարարել է, որ ցանկանում է դառնալ «Լիվերպուլի» առաջին համարը: «Ամռանը ես կտեղափոխվեմ «Լիվերպուլ», որպեսզի պայքարեմ հիմնական կազմում տեղ ունենալու համար: Կանեմ ամեն ինչ, բայց չգիտեմ, թե ինչ որոշում կկայացնեն այնտեղ: Հիմնական կազմում խաղալու ընտրությունն ինձանից կախված չէ»,- 24-ամյա դարպասապահի խոսքը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Գերոգի Մամարդաշվիլին […] ...
21:54 21.03.2025
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
21:47 21.03.2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները փակ են բեռնատարների համար։ Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է։ Ապարանի և Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ ...