11:27 20.03.2025
Թուրք իրավապահները ձերբակալել են 37 մարդու, ովքեր կասկածվում են Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալման ֆոնին սոցցանցերում սադրիչ գրառումներ անելու մեջ, հայտարարել է ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։
Իմամօղլուն ձերբակալվել է կոռուպցիայի, կաշառակերության գործի շրջանակներում, չորեքշաբթի օրը հայտնել է Ստամբուլի գլխավոր դատախազությունը: Ինքը՝ քաղաքական գործիչը, հայտարարել է, որ իշխանությունների ճնշման տակ «մտադիր չէ հանձնվել»։
Ստամբուլի մի շարք կենտրոնական փողոցներում, այդ թվում՝ ոստիկանության գլխավոր շտաբի դիմաց, ուժեղացվել են անվտանգության միջոցառումները, խափանումներ են եղել սոցիալական ցանցերում։
Այս ֆոնին դոլարի փոխարժեքը թուրքական լիրայի նկատմամբ աճել է ավելի քան 10 տոկոսով՝ առաջին անգամ բարձրանալով 41 լիրայից։
12:47 21.03.2025
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Շվեդիայի Ռիկսդագի նախագահի առաջին տեղակալ Քենեթ Ֆորսլունդի հետԱշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Շվեդիայի Ռիկսդագի նախագահի առաջին տեղակալ Քենեթ Ֆորսլունդի հետ: Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել միջխորհրդարանական համագործակցության զարգացմանը վերաբերող հարցերը: Ալեն Սիմոնյանը Քենեթ Ֆորսլունդին մանրամասներ է հայտնել նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ արդեն համաձայնեցված խաղաղության համաձայնագրի եւ այն ստորագրելու Հայաստանի պատրաստակամության մասին, ինչպես նաեւ գործընկերոջ ուշադրությունը […] ...
12:40 21.03.2025
ՄՕԿ-ը պատմության մեջ առաջին անգամ կին նախագահ կունենաԶիմբաբվեի սպորտի նախարար Քիրստի Քովենտրին ընտրվել է Միջազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ, հաղորդում է ՄՕԿ մամուլի ծառայությունը: Նա կլինի ՄՕԿ-ի պատմության մեջ առաջին կին ղեկավարը: Քվեարկությամբ կրկնակի օլիմպիական չեմպիոն Քովենտրին ստացել է 97 ձայներից 49-ը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Խուան Անտոնիո Սամարանչ կրտսերը 28 ձայնով։ Բրիտանացի լորդ Սեբաստիան Քոուն, որը համարվում էր ֆավորիտներից մեկը, ստացել է […] ...
12:31 21.03.2025
Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածելԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե մարտի 20-ի լույս 21-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ «Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Հայաստանի […] ...
12:28 21.03.2025
Վերապատրաստման դասընթացի հրավեր` սփյուռքի հայկական կրթօջախներում դասավանդողների համարՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է սփյուռքում գործող հայկական ուսումնական հաստատություններում դասավանդողների՝ 2025 թվականի վերապատրաստման ծրագրի հայտերի ընդունման մասին: Ծրագիրը կիրականցվի հուլիսի 1-27-ը: Վերապատրաստման դասընթացներն անցկացվելու է Հայաստանում՝ ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված մեկամսյա ծրագրերով` հետևյալ 7 ուղղությամբ. • Ուսուցում մանկապարտեզում • Ուսուցում մեկօրյա դպրոցում • Ուսուցում տարրական դպրոցում • Հայոց լեզվի և […] ...
12:19 21.03.2025
ԱՄՆ-ում ձերբակալել են կնոջը օդանավակայանի զուգարանում շանը խեղդելու համարԱՄՆ-ի ոստիկանությունը ձերբակալել է մի կնոջ, ով, ըստ իրավապահների, խեղդել է իր շանը Օռլանդոյի միջազգային օդանավակայանի զուգարանում՝ չվերթը բաց չթողնելու համար, գրում է տեղական Orlando Sentinel թերթը։ «Մի կնոջ ձերբակալել են այն բանից հետո, երբ նա խեղդել է իր շանը Օռլանդոյի միջազգային օդանավակայանի զուգարանում, քանի որ չի արգելված է եղել տանել նրան ինքնաթիռ», – գրում […] ...
12:09 21.03.2025
Երևանի դպրոցներից մեկից «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 14-ամյա երեխաSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ներսես Մեծի անվան թիվ 124 հիմնական դպրոցից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի երեխա, ով այնուհետև «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է […] ...