11:18 20.03.2025
Արթուր Նահապետյանը նշանակվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ: Որոշումը կայացվեց կառավարության այսօրվա նիստում։
Արթուր Նահապետյանը վստահեցրեց, որ գործադրելու է առավելագույն ջանք՝ կոմիտեի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու համար։
11:35 21.03.2025
Կանցկացվի «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների մանկապատանեկան միջազգային 6-րդ մրցույթ-փառատոնը. ընդունվում են հայտերՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ 2025 թ. կանցկացվի Էջմիածնի «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների մանկապատանեկան միջազգային 6-րդ մրցույթ-փառատոնը: Փառատոնի նպատակն է բացահայտել տաղանդավոր և շնորհալի սաներին ու պատանիներին, օժանդակել երաժշտական և ստեղծագործական հմտությունների կատարելագործմանը և տրամադրել ինքնադրսևորման հարթակ: Փառատոնին մասնակցելու հնարավորություն ունեն 8-20 տարեկան երաժիշտ-կատարողներ՝ ՀՀ արվեստի և երաժշտական հաստատություններից: Փառատոնը կիրականացվի 13 […] ...
11:30 21.03.2025
Արգենտինան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտըԱրգենտինան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը։ Արգենտինայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը հրապարակվել է X-ում։ «Արգենտինայի Հանրապետությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտը և գնահատում նրանց ջանքերը՝ իրենց տարաձայնություններին խաղաղ լուծում գտնելու գործում։ Արգենտինան լիահույս է, որ այս գործընթացը կնպաստի երկու երկրների զարգացմանն ու […] ...
11:22 21.03.2025
Բասկետբոլի կանանց Հայաստանի հավաքականի առաջատարի նվաճումըԲասկետբոլի կանանց Հայաստանի հավաքականի առաջատար Ինգա Մանուչարյանը, հանդես գալով Հունաստանի երկրորդ դիվիզիոնը ներկայացնող «Օլիմպիակոս Վոլու» ակումբում, տպավորիչ նվաճման է հասել: Այս մասին հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը: 20 խաղում նա վաստակել է ռեկորդային 437 միավոր՝ դառնալով Հունաստանի կանոնավոր առաջնության պատմության ամենաշատ միավոր ձեռք բերած խաղացողը։ Մանուչարյանը յուրաքանչյուր խաղում միջինում վաստակում է 22 միավոր: «Օլիմպիակոս Վոլուն» […] ...
11:18 21.03.2025
Ձյան առատ տեղումներ՝ Լոռու մարզի ողջ տարածքումԱնցած գիշեր ձյան առատ տեղումներ են դիտվել Լոռու մարզի ողջ տարածքում։ Ձյան ծածկի բարձրությունը մարզում հիմնականում տատանվում է 20-30սմ սահմաններում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ ...
11:08 21.03.2025
Փրկարարներն ուղղել են շրջված ավտոմեքենան և դուրս բերել դաշտիցՄարտի 21-ին, ժամը 07:09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի ցուցանակի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, […] ...
11:00 21.03.2025
Կարագերի որդին հրավեր է ստացել Մալթայի հավաքականիցԱնգլիայի ազգային հավաքականի և «Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Ջեյմի Կարագերի որդին՝ Ջեյմս Կարագերը, հրավեր է ստացել Մալթայի հավաքականից, հայտնում է Մալթայի ֆուտբոլի ասոցիացիան: Անգլիական «Ուիգանի» 22-ամյա կենտրոնական պաշտպանն առաջին անգամ է հրավիրվում ազգային հավաքական: Ջեյմի Կարագերը նույնպես կարող էր ներկայացնել Մալթան, քանի որ նրա մայրն ու պապը մալթացի են: Նախորդ ամիս նրանք Մալթայի քաղաքացիություն են ստացել, […] ...