Ռուբիոն իր բրիտանացի գործընկերոջ հետ քննարկել է ուկրաինական կարգավորման հետագա քայլերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 03 2025
  • $
    392.26
  • RUBLE
    4.64
  • 425.45
WEATHER
+12.09 oC

Ռուբիոն իր բրիտանացի գործընկերոջ հետ քննարկել է ուկրաինական կարգավորման հետագա քայլերը

10:56 20.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

 ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Լամմին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն ուղղված հետագա քայլերը, հաղորդում է ԱՄՆ Պետդեպարտամենտը:

«Պետքարտուղարը և արտգործնախարար Լամմին քննարկել են Ուկրաինայի հարցով մարտի 15-ի գագաթնաժողովից հետո հաջորդ քայլերը», – ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ։

Անցյալ շաբաթվա վերջին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ավելի քան 20 երկրների ղեկավարների և ներկայացուցիչների հետ բանակցությունների ժամանակ կոչ արեց ճնշում գործադրել Ռուսաստանի վրա և ավելացնել Ուկրաինային օգնությունը, ներառյալ ռազմական օգնությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել

12:31 21.03.2025

Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե մարտի 20-ի լույս 21-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ «Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Հայաստանի […] ...

Վերապատրաստման դասընթացի հրավեր` սփյուռքի հայկական կրթօջախներում դասավանդողների համար

12:28 21.03.2025

Վերապատրաստման դասընթացի հրավեր` սփյուռքի հայկական կրթօջախներում դասավանդողների համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է սփյուռքում գործող հայկական ուսումնական հաստատություններում դասավանդողների՝ 2025 թվականի վերապատրաստման ծրագրի հայտերի ընդունման մասին: Ծրագիրը կիրականցվի հուլիսի 1-27-ը: Վերապատրաստման դասընթացներն անցկացվելու է Հայաստանում՝ ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված մեկամսյա ծրագրերով` հետևյալ 7 ուղղությամբ. • Ուսուցում մանկապարտեզում • Ուսուցում մեկօրյա դպրոցում • Ուսուցում տարրական դպրոցում • Հայոց լեզվի և […] ...

ԱՄՆ-ում ձերբակալել են կնոջը օդանավակայանի զուգարանում շանը խեղդելու համար

12:19 21.03.2025

ԱՄՆ-ում ձերբակալել են կնոջը օդանավակայանի զուգարանում շանը խեղդելու համար

ԱՄՆ-ի ոստիկանությունը ձերբակալել է մի կնոջ, ով, ըստ իրավապահների, խեղդել է իր շանը Օռլանդոյի միջազգային օդանավակայանի զուգարանում՝ չվերթը բաց չթողնելու համար, գրում է տեղական Orlando Sentinel թերթը։ «Մի կնոջ ձերբակալել են այն բանից հետո, երբ նա խեղդել է իր շանը Օռլանդոյի միջազգային օդանավակայանի զուգարանում, քանի որ չի արգելված է եղել տանել նրան ինքնաթիռ», – գրում […] ...

Երևանի դպրոցներից մեկից «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 14-ամյա երեխա

12:09 21.03.2025

Երևանի դպրոցներից մեկից «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 14-ամյա երեխա

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ներսես Մեծի անվան թիվ 124 հիմնական դպրոցից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի երեխա, ով այնուհետև «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է […] ...

Երբ է սպասվում ծիրանենու ծաղկումն Արարատյան դաշտում

12:04 21.03.2025

Երբ է սպասվում ծիրանենու ծաղկումն Արարատյան դաշտում

Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող եղանակային պայմանները, ինչպես նաև մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկները՝ ծիրանենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է մարտի 24-27-ն ընկած ժամանակահատվածում, որը մոտ է բազմամյա միջին ժամկետին։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

SHANTNEWS

12:00 21.03.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP