Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի հոգևոր առաջնորդին և Իրանի նախագահին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 03 2025
  • $
    392.26
  • RUBLE
    4.64
  • 425.45
WEATHER
+14.09 oC

Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի հոգևոր առաջնորդին և Իրանի նախագահին

10:46 20.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Նովրուզի առիթով:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին ուղղված ուղերձում նշված է.

«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Իրանի եղբայրական ժողովրդին իրանական ամանորի՝ Նովրուզի կապակցությամբ: Իրանի ժողովրդի կողմից սիրելի այս տոնը, որը խարսխված է բազմադարյա մշակութային ավանդույթների վրա, խորհրդանշում է նոր սկիզբ և զարթոնք:

Մեր երկու երկրների և ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված ամուր բարեկամական հարաբերությունները շարունակում են հանդիսանալ այն հիմքը, որի վրա զարգանում և օրըստօրե ընդլայնվում է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև բազմոլորտ և փոխշահավետ համագործակցությունը:

Թող այս տոնը Ձերդ վսեմությանը բերի քաջառողջություն և հաջողություններ, իսկ Իրանի եղբայրական ժողովրդին՝ բարեկեցություն և նորանոր ձեռքբերումներ»:

Իրանի նախագահին ուղղված ուղերձում ասված է.

«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Իրանի եղբայրական ժողովրդին իրանական ամանորի՝ Նովրուզի կապակցությամբ:

Գարնանային զարթոնքը խորհրդանշող այս տոնը թող նորանոր նվաճումներ և հաջողություններ բերի Իրանի ժողովրդին, իսկ Հայաստանի և Իրանի միջև սերտ բարիդրացիական հարաբերությունները շարունակեն անշեղորեն զարգանալ՝ ի նպաստ մեր պետությունների և ողջ տարածաշրջանի խաղաղության ու բարգավաճման:

Իրանի Իսլամական Հանրապետության հետ բարեկամական հարաբերություններն առանձնահատուկ նշանակություն ունեն մեզ համար, և մենք պատրաստ ենք ընդլայնելու և ամրապնդելու համագործակցությունը բոլոր ոլորտներում:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Իրանի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Նոան» ընկերական խաղում հաղթել է Քութայիսիի «Տորպեդոյին»

13:28 21.03.2025

«Նոան» ընկերական խաղում հաղթել է Քութայիսիի «Տորպեդոյին»

Արմավիրում կայացած ընկերական խաղում Երևանի «Նոան» հաղթել է Քութայիսիի «Տորպեդոյին»: Ռուի Մոտայի թիմի կազմում միակ գոլը 78-րդ րոպեին խփել է փոխարինման մտած Գրենիկ Պետրոսյանը: «Տորպեդոն» Վրաստանի նոր մեկնարկած առաջնությունում հաղթել է 4 խաղերից մեկը: ...

Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները նախկինում կատարված գողության դեպք են բացահայտել

13:20 21.03.2025

Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները նախկինում կատարված գողության դեպք են բացահայտել

Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Ակունք գյուղի բնակիչ 17-ամյա երիտասարդը հոկտեմբերի 23-ից մարտի 14-ը ընկած ժամանակահատվածում Աբովյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի հարակից ավտոկայանատեղիից գողացել է «Տոյոտա» մակնիշի մեքենայի դիստրոնիկ համակարգը: Ոստիկանության Կոտայքի բաժին հրավիրված տուժողից ընդունվել է հաղորդում, որը սակայն նշել է, որ նախկինում հաղորդում չի ներկայացրել, քանի որ կատարվածի մասին […] ...

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով

13:12 21.03.2025

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով

Երևանում մարտի 21-ի ուշ երեկոյան, 22-ին, 23-ի գիշերը սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 23-ի ցերեկը, 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում մարտի 21-ի ցերեկը, 22-ին շրջանների զգալի մասում, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում հատկապես գիշերը ձյան տեսքով, մարտի 22-ին՝ առանձին շրջաններում տեղումները կլինեն առատ։ Մարտի 24-26-ին սպասվում է առանց […] ...

Ուկրաինան հաղթել է Բելգիային. Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի արդյունքները

13:05 21.03.2025

Ուկրաինան հաղթել է Բելգիային. Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի արդյունքները

Ֆուտբոլի Ուկրաինայի ազգային հավաքականն Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի դիմակայության առաջին խաղում Իսպանիայում 3-1 հաշվով հաղթել է Բելգիայի թիմին: Պատասխան խաղը տեղի կունենա մարտի 23-ին Բելգիայում: Դիմակայության հաղթողը հանդես կգա A դիվիզիոնում: Անցումային փլեյ-օֆֆում կայացել են մի շարք դիմակայությունների առաջին խաղերը: Սլովակիա – Սլովենիա` 0-0 Կոսովո – Իսլանդիա` 2-1 Հունաստան – Շոտլանդիա` 0-1 Բուլղարիա – Իռլանդիա` […] ...

2025 թ. փետրվարին 36 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում

12:57 21.03.2025

2025 թ. փետրվարին 36 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում են հսկողական աշխատանքները «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտման դեպքերի բացահայտման ուղղությամբ։ Հսկիչ դրամարկղային մեքենաներ կիրառելու պարտավորություն ունեցող հարկ վճարողները, «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն, պարտադիր պետք է ապահովեն վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն և հետևողական լինեն օրենքի պահանջների կատարման նկատմամբ։ Իրավախախտումների կանխարգելումը և […] ...

Սուրեն Պապիկյանը չի հաստատում հայ-ադրբեջանական սահմանին զորքերի տեղաշարժերի կամ կուտակումների մասին տեղեկությունները

12:50 21.03.2025

Սուրեն Պապիկյանը չի հաստատում հայ-ադրբեջանական սահմանին զորքերի տեղաշարժերի կամ կուտակումների մասին տեղեկությունները

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը չի հաստատում հայ-ադրբեջանական սահմանային հատվածներում զորքերի կուտակումների կամ տեղաշարժերի մասին տեղեկությունները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ «Այս պահին գետնի վրա նման երևույթ (խմբ․ հայ-ադրբեջանական սահմանին զորքերի տեղաշարժեր) տեսանելի չէ։ Մամուլում տեղ գտած ապատեղեկատվությունն այն մասին, որ տեղի են ունենում […] ...

BACK_TO_TOP