09:49 20.03.2025
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե մարտի 19-ին՝ ժամը 19:00-19:10-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը, հայտնում են ՊՆ-ից։
«Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում։
Այս պահի դրությամբ Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը չի փոխանցել ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի փաստական տվյալ կամ հիմնավորում»,-ասված է հաղորդագրության մեջ։
23:49 21.03.2025
Եթե կա խաղաղություն, ուրեմն պետք է հենվել խաղաղության տրամաբանության վրա. Փաշինյանը՝ միջպետական հայցերը հետ կանչելու մասինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է միջպետական հայցերը հետ կանչելու վերաբերյալ հարցին։ «Ինչ վերաբերում է միջազգային ատյաններից հայցերի հետ քաշման խնդրին՝ դա վերաբերում է միջպետական հայցերին: Եվ հարցը հետևյալն է՝ այդ հայցերն ինչի՞ համար են: Այդ հայցերը, մեծ հաշվով, խաղաղություն և կայունություն հաստատելու համար են կամ խաղաղություն և կայունություն հաստատելու ճանապարհին խնդրահարույց […] ...
23:41 21.03.2025
Նպաստելով տարածքի կանաչապատմանն ու բարելավմանըԹումանյան փողոցի վերաձևավորման աշխատանքները շարունակվում են՝ նպաստելով տարածքի կանաչապատմանն ու բարելավմանը։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կենսունակությունը կորցրած և դեֆորմացված մանրատերև թեղին փոխարինվում է եվրոպական հուդայածառերով, որոնք ավելի հարմարեցված են քաղաքային միջավայրին։ Այժմ տնկվում են 10 տարեկան ծառեր, որոնք առաջիկա տարիներին կձևավորեն խիտ սաղարթ, կստվերեն փողոցը և կնպաստեն օդի որակի բարելավմանը։ ...
23:36 21.03.2025
Դեռ որոշում չկա, բայց եթե սահմանին լինի խաղաղություն, այդ պայմաններում ԵՄ դիտորդներին կարող ենք նեղություն չտալ, կամ պակաս նեղություն տալ. ՓաշինյանԵՄ դիտորդներին հրավիրել ենք հայ-ադրբեջանական սահման կայունության և խաղաղության գործոն լինելու համար: Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: «Եթե մենք այդ համաձայնագրի ստորագրման արդյունքում ստանում ենք մեր սահմաններին խաղաղության և կայունության ավելի ուժեղ գործոն, ավելի հուսալի գործոն, շատ անտրամաբանական կլիներ, եթե մենք երկարաժամկետ ինստիտուցիոնալ խաղաղությունը չնախընտրեինք և նախընտրեինք միջանկյալ գործոնը, […] ...
23:23 21.03.2025
Վրաերթ՝ Կոշ գյուղում․ 35-ամյա հետիոտնի կյանքը փրկել չի հաջողվելՄարտի 21-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 51-ամյա Սուրեն Մելիք-Սարգսյանը իր վարած «Mercedes ML 350» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 41 կմ հատվածում՝ Կոշ բնակավայրի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 35-ամյա Նարեկ Դանիելյանին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, քաղաքացիների, մի խումբ զինվորականների […] ...
23:16 21.03.2025
Էսկալացիայի մասին լուրերի հոսքի նպատակը բուն լուրը քողարկելն է. ՓաշինյանՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադառնալով հարցին՝ հնարավոր է արդյոք նոր էսկալացիա, պատասխանել է. «Եթե վստահության խնդիր չլիներ, երկու տարբերակ կլիներ՝ կամ խաղաղության պայմանագիրը վաղուց ստորագրված կլիներ կամ խաղաղության համաձայնագրի կարիք չէր լինի: Նաև վստահության հետ կապված խնդիրներն են պատճառը, որ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստում կա կարգավորում, այդ թվում՝ վստահության բարձրացման միջոցների վերաբերյալ։ […] ...
23:11 21.03.2025
Առողջապահության գծով սոցիալական ծախսի մասին. Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակելԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Առողջապահության գծով սոցիալական ծախսի մասին. հանդիպման համար կազմակերպությունները կարող են գրանցվել, գրելով` info@moh.am-ին: Կհանդիպենք»: Մանրամասները՝ տեսանյութում: ...