09:10 20.03.2025
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Երուսաղեմում ընդունել է ամերիկացի սենատոր Ջոն Ֆեթերմանին: Այս մասին հայտնում են կառավարության ղեկավարի գրասենյակից։
«Ջերմ և բարեկամական մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում վարչապետը և նրա կինը շնորհակալություն են հայտնել սենատոր Ֆեթերմանին և նրա կնոջը՝ պատերազմի սկզբից ի վեր Իսրայել պետությանը ցուցաբերած շարունակական աջակցության համար։ Վարչապետ Նեթանյահուն սենատոր Ֆեթերմանին նվիրել է արծաթե փեյջեր, որը խորհրդանշում է գործողությունը, որը փոխեց Լիբանանում մարտերի ընթացքը»,- ասվում է հայտարարության մեջ։
Սենատորն, իր հերթին, Իսրայելի վարչապետին է նվիրել 1986 թվականին ամերիկյան թերթերից մեկի բնօրինակ հոդվածը, որը հրապարակել է Նեթանյահուի լուսանկարը Ֆիլադելֆիայում իր հանգուցյալ եղբոր՝ Ջոնաթանի հիշատակին նվիրված հուշահամալիրի բացման արարողությանը, ով իսրայելական հատուկ նշանակության ուժերի փոխգնդապետ էր և մահացավ 1976 թվականին Ուգանդայի Էնտեբե օդանավակայանում պաղեստինամետ զինյալների կողմից պատանդներին փրկելու գործողության ժամանակ։
«Վարչապետին հուզել է սենատորի պատասխան նվերը»,-նշել են գրասենյակից։
08:25 21.03.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է08:10 21.03.2025
Արագածի տարածաշրջանում բուք է, Սյունիքի բարձրադիր գոտիներում` մառախուղՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Սպիտակի, Ստեփանավանի և Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար։ Նիգավան-Ծիլքար ավտոճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների համար։ Դիլիջանի ոլորաններում, Լոռու մարզում (բացի Սպիտակ քաղաքից) և Ապարանի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ […] ...
08:05 21.03.2025
Ծնվել է Մանեի և նրա 19-ամյա կնոջ առաջնեկըԼույս աշխարհ է եկել Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» և Սենեգալի հավաքականի 32-ամյա հարձակվող Սադիո Մանեի ու նրա 19-ամյա կնոջ` Աիշա Տամբայի առաջնեկը։ Այս մասին հաղորդում է Goal.com-ը: Մանեն Ռիադի ակումբի կազմում իր վերջին խաղում խփած գոլը նվիրել է նոր ծնված երեխային։ Նա դարպասի գրավումը նշելիս օրորել է ձեռքերը: Ամիսներ առաջ Մանեն հարցազրույցներից մեկում նշել էր, […] ...
08:00 21.03.2025
Չեխիայի նախագահն այցելել է ՕդեսաՉեխիայի նախագահ Պետր Պավելը հինգշաբթի այցելել է Օդեսա։ Այս մասին հայտնում է ČTK լրատվական գործակալությունը՝ երկրի ղեկավարի վարչակազմին հղումով։ Մասնավորապես, Պավելը հանդիպել է Ուկրաինայի համայնքների և տարածքների զարգացման գծով փոխվարչապետ Ալեքսեյ Կուլեբայի հետ։ Գործակալության տվյալներով՝ քննարկումը եղել է հակամարտության գոտում իրավիճակի և Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնման շուրջ։ Պավելը, ինչպես հիշեցնում է գործակալությունը, այցելել է Ուկրաինա իր […] ...
00:59 21.03.2025
Goal-ը թարմացրել է ՉԼ-ն հաղթելու հավակնորդների ցանկըԲրիտանական Goal պարբերականը թարմացրել է ՉԼ-ն հաղթելու ֆավորիտների ցանկը։ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումներից հետո Goal-ը կարծում է, որ հաղթողի գլխավոր հավակնորդը կատալոնական «Բարսելոնան» է: Գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը» երկրորդն է: Եռյակը եզրափակում է ֆրանսիական ՊՍԺ-ն: Փլեյ-օֆֆի վիճակահանությունից հետո հեղինակավոր գավաթը նվաճելու գլխավոր ֆավորիտը կրկին «Բարսելոնան» էր, որին հաջորդում էին «Ռեալն» ու «Լիվերպուլը»։ ...
00:48 21.03.2025
Շիրակի մարզում բախվել են «Mercedes»-ը, «Skoda»-ն և 2 «ՎԱԶ 2107»․ կա երեք վիրшվnրՄարտի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 92 րդ կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 43-ամյա Հովհաննես Բ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի, 38-ամյա Թորոս Մ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի, 35-ամյա Էդուարդ Հ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 32-ամյա Հրաչ Հ․-ի վարած «Skoda» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի […] ...
00:40 21.03.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...