10:00 20.03.2025
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է ԱՄՆ նախագահներ Դոնալդ Թրամփի և ՌԴ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի կողմից էներգետիկ ենթակառուցվածքների վրա 30 օրով հարձակվելուց հրաժարվելու, ինչպես նաև Սև ծովում նավարկության անվտանգությունն ապահովելու բանակցությունների մասին։
«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները էներգետիկ ենթակառուցվածքների հետ կապված հրադադարի, ինչպես նաև Սևծովյան նավագնացության անվտանգության նախաձեռնության իրականացման շուրջ բանակցությունների մեկնարկի մասին։
Նա նաև ողջունում է նախագահ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի միջև համաձայնությունը էներգետիկ ոլորտում մասնակի հրադադարի մասին, և որ տեխնիկական խմբերը կքննարկեն հրադադարը Սև ծովում երկարաձգելու հարցը։
Այս քայլերը ներկայացնում են վստահության ամրապնդման կարևոր միջոցներ, որոնք կարող են նպաստել բոլոր շահագրգիռ կողմերի միջև հետագա բանակցություններին՝ պատերազմը թուլացնելու համար: Գլխավոր քարտուղարը հուսով է, որ դա ճանապարհ կհարթի արդար, համապարփակ և տեւական խաղաղության հասնելու համար, որը լիովին հարգում է Ուկրաինայի անկախությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը», -ասվում է մամուլի քարտուղարի տեղակալ Ֆարհան Հակի հայտարարության մեջ։
08:05 21.03.2025
Ծնվել է Մանեի և նրա 19-ամյա կնոջ առաջնեկըԼույս աշխարհ է եկել Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» և Սենեգալի հավաքականի 32-ամյա հարձակվող Սադիո Մանեի ու նրա 19-ամյա կնոջ` Աիշա Տամբայի առաջնեկը։ Այս մասին հաղորդում է Goal.com-ը: Մանեն Ռիադի ակումբի կազմում իր վերջին խաղում խփած գոլը նվիրել է նոր ծնված երեխային։ Նա դարպասի գրավումը նշելիս օրորել է ձեռքերը: Ամիսներ առաջ Մանեն հարցազրույցներից մեկում նշել էր, […] ...
08:00 21.03.2025
Չեխիայի նախագահն այցելել է ՕդեսաՉեխիայի նախագահ Պետր Պավելը հինգշաբթի այցելել է Օդեսա։ Այս մասին հայտնում է ČTK լրատվական գործակալությունը՝ երկրի ղեկավարի վարչակազմին հղումով։ Մասնավորապես, Պավելը հանդիպել է Ուկրաինայի համայնքների և տարածքների զարգացման գծով փոխվարչապետ Ալեքսեյ Կուլեբայի հետ։ Գործակալության տվյալներով՝ քննարկումը եղել է հակամարտության գոտում իրավիճակի և Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնման շուրջ։ Պավելը, ինչպես հիշեցնում է գործակալությունը, այցելել է Ուկրաինա իր […] ...
00:59 21.03.2025
Goal-ը թարմացրել է ՉԼ-ն հաղթելու հավակնորդների ցանկըԲրիտանական Goal պարբերականը թարմացրել է ՉԼ-ն հաղթելու ֆավորիտների ցանկը։ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումներից հետո Goal-ը կարծում է, որ հաղթողի գլխավոր հավակնորդը կատալոնական «Բարսելոնան» է: Գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը» երկրորդն է: Եռյակը եզրափակում է ֆրանսիական ՊՍԺ-ն: Փլեյ-օֆֆի վիճակահանությունից հետո հեղինակավոր գավաթը նվաճելու գլխավոր ֆավորիտը կրկին «Բարսելոնան» էր, որին հաջորդում էին «Ռեալն» ու «Լիվերպուլը»։ ...
00:48 21.03.2025
Շիրակի մարզում բախվել են «Mercedes»-ը, «Skoda»-ն և 2 «ՎԱԶ 2107»․ կա երեք վիրшվnրՄարտի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 92 րդ կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 43-ամյա Հովհաննես Բ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի, 38-ամյա Թորոս Մ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի, 35-ամյա Էդուարդ Հ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 32-ամյա Հրաչ Հ․-ի վարած «Skoda» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի […] ...
00:40 21.03.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
00:36 21.03.2025
Ձյուն, մառախուղ. իրավիճակը ՀՀ ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները փակ են բեռնատարների համար։ Լոռու մարզում (բացի Սպիտակ քաղաքից), Ամասիայի և Ապարանի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է։ Վարորդները պետք է […] ...