00:55 20.03.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տեղի է ունեցել Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի երկրորդ քննարկումը:
«Մասնակցելու համար կարող եք գրել [email protected] էլ փոստին»,- գրել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
16:00 20.03.2025
Մոսկվայում Գևորգ Պապոյանը համառոտ ներկայացրել է Հայաստանի տնտեսության ոլորտի առաջնահերթություններըՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 19-21-ը աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում՝ երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր քննարկելու նպատակով։ Այցի ընթացքում Գևորգ Պապոյանին ուղեկցում են նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը և ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։ Այսօր Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովի հետ։ Քննարկվել […] ...
15:58 20.03.2025
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեի հետՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի ժամանակ՝ ԵԽ Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի շրջանակում, հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեի հետ: Ալեն Սիմոնյանը գործընկերոջ հետ զրույցում շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի կողմից Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար՝ նշելով, որ Հայաստանում բարձր են գնահատում նաեւ մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ Ֆրանսիայի կողմից գործադրվող ջանքերը: […] ...
15:55 20.03.2025
Կկարգավորվեն միաժամանակ սովորող և աշխատող 16-18 տարեկան անձանց ծանր, վնասակար աշխատանքային պայմաններըԿառավարությունն ընդունել է «Մասնագիտական կրթության և ուսուցման ծրագրով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության շրջանակում գործնական աշխատանքային ուսուցում անցնող և որոշակի աշխատանք կատարող տասնվեցից մինչև տասնութ տարեկան անձանց՝ ալկոհոլային խմիչքների արտադրության մեջ, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներում, ինչպես նաև մինչև տասնութ տարեկան անձանց համար ծանր և վնասակար համարվող աշխատանքներում ներգրավելու, […] ...
15:52 20.03.2025
Հայաստանի Հանրապետությունում կդրվի մշակութային աճուրդների դաշտի կայացմանը հիմքըԿառավարությունը հավանություն է տվել «Մշակութային աճուրդների կազմակերպման մասին», «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին օրենքում» լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Օրինագծերի ընդունմամբ կապահովվի արվեստի շուկայում նոր տնտեսական մեխանիզմների ներդրումը և ընդհանուր միջավայրի կայացումը, որը կնպաստի արվեստի ստեղծագործությունների շրջանառության թափանցիկ գործիքակազմի ներդրմանը և առաջարկ-պահանջարկի […] ...
15:49 20.03.2025
Ռուսաստանի ընտրանին խոշոր հաշվով հաղթել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 174-րդ տեղը զբաղեցնող հավաքականինՌուսաստանի ազգային հավաքականը Մոսկվայում ընկերական հանդիպում է անցկացրել Գրենադայի ընտրանու հետ և հաղթել 5-0 հաշվով։ Նշենք, որ ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում այդ երկիրը զբաղեցնում է 174-րդ տեղը։ Վալերի Կարպինի գլխավորած թիմից աչքի են ընկել Արտյոմ Ձյուբան, Դանիլ Պրուցևը, Արսեն Ադամովը, Զելիմխան Բակաևն ու Դանիիլ Ֆոմինը։ Ձյուբան դարպասի գրավումից հետո դարձել է Ռուսաստանի հավաքականի գլխավոր ռմբարկուն և […] ...
15:44 20.03.2025
Հրդեհ Եղեգնաձոր քաղաքումՄարտի 20-ին, ժամը 08:44-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Եղեգնաձոր քաղաքի Զորավար Վարդանի փողոցում գտնվող շինություններից մեկում տանիքում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։38-ին, մարվել՝ 10։06-ին։ Այրվել են էլեկտրական […] ...