Թրամփն ու Զելենսկին քննարկել են ուկրաինական ատոմակայանները ԱՄՆ-ի տնօրինությանը հանձնելու հնարավորությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 03 2025
  • $
    391.57
  • RUBLE
    4.70
  • 426.77
WEATHER
+13.09 oC

Թրամփն ու Զելենսկին քննարկել են ուկրաինական ատոմակայանները ԱՄՆ-ի տնօրինությանը հանձնելու հնարավորությունը

00:47 20.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱՄՆ-ը կարող է օգնել Ուկրաինային իր ատոմակայանների շահագործման հարցում: Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի համատեղ հայտարարության մեջ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցից հետո։

«Նախագահ Թրամփը քննարկել է նաև Ուկրաինայի էլեկտրամատակարարման և ատոմակայանների հարցերը: Նա ասել է, որ Միացյալ Նահանգները կարող է զգալի օգնություն ցուցաբերել այդ կայանների շահագործման հարցում՝ օգտագործելով իր փորձը էլեկտրաէներգիայի և կոմունալ արդյունաբերության ոլորտում:

Ամերիկյան կողմից այդ կայանների վերահսկողությունը կլինի լավագույն պաշտպանությունը այս ենթակառուցվածքի համար և աջակցություն Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին»,- նշվում է փաստաթղթում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այսօր ազդարարվում է աստղագիտական գարնան սկիզբը

13:40 20.03.2025

Այսօր ազդարարվում է աստղագիտական գարնան սկիզբը

Մարտի 20-ին, Երևանի ժամանակով 13։01-ին Արեգակը երկնքի հարավային կիսագնդից անցնում է հյուսիսային կիսագունդ՝ ազդարարելով աստղագիտական գարնան սկիզբը։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

Իրանը շուտով կպատասխանի Թրամփի նամակին

13:33 20.03.2025

Իրանը շուտով կպատասխանի Թրամփի նամակին

Իրանի իշխանությունները շուտով կպատասխանեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին ուղղված նամակին։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարության ղեկավար Աբբաս Արաղչին։ «Մենք բանակցություններ չենք վարի ճնշման, սպառնալիքների և պատժամիջոցների ուժեղացման ներքո: Բանակցությունները պետք է ընթանան հավասար պայմաններով: Մենք կպատասխանենք Թրամփի նամակին մոտ օրերս և այն կուղարկենք համապատասխան ուղիներով», – ասել […] ...

Ջրանջատում Տավուշի մարզում մարտի 20-ին

13:25 20.03.2025

Ջրանջատում Տավուշի մարզում մարտի 20-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ <<Հայաստանի Էլեկտրական ցանցեր>> ընկերության կողմից իրականացվող վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ մարտի 20-ին ժամը 09:00-ից դադարեցվել է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի ջրամատակարարումը: Ջրամատակարարումը կվերականգնվի ՀԷՑ-ի աշխատանքների ավարտից հետո: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Շարժական մամոգրաֆը Գավառում է

13:18 20.03.2025

Շարժական մամոգրաֆը Գավառում է

Շարժական մամոգրաֆը մարտի 12-ից Գավառ համայնքում է։ Այն տեղակայված է «Գավառի բժշկական կենտրոնի» պոլիկլինիկայի շենքի բակում։ Գավառի և գյուղական բնակավայրերի 45-68 տարեկան կանայք հնարավորություն ունեն անցնելու մամոգրաֆիկ ԱՆՎՃԱՐ հետազոտություն։ Սքրինինգի արդյունքում բացահայտված խնդիրներ ունեցող կանանց հետագա լրահետազոտություններն ու բուժումը ևս կիրականացվեն անվճար։ Նշենք, որ քաղցկեղի բուժումն առավել արդյունավետ է, եթե հիվանդությունը վաղ փուլում է հայտնաբերվում: […] ...

Առաջարկվում է ձերբակալված և կալանավորված անձանց պահելու վայր ընդունելիս բոլոր դեպքերում ենթարկել բժշկական զննության

13:11 20.03.2025

Առաջարկվում է ձերբակալված և կալանավորված անձանց պահելու վայր ընդունելիս բոլոր դեպքերում ենթարկել բժշկական զննության

Գործադիրը լրացումներ եւ փոփոխություններ է առաջարկում «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում: Փոփոխությունների անհրաժեշտությունը բխում է ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի հանձնարարականներից, ինչպես նաեւ Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի խմբի գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման հրամայականից: Հարցն առաջին ընթերցմամբ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ […] ...

Քննարկվել են կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր

13:04 20.03.2025

Քննարկվել են կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազարյանը եւ Տիգրան Պարսիլյանը մարտի 19-ին հանդիպել են Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եւ կենսաբժշկության բաժնի ղեկավար Լորանս Լվոֆի ու ԵԽ երեւանյան գրասենյակի ներկայացուցիչ, ԵԽ «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի ղեկավար Մերի Կատվալյանի հետ: Ողջունելով հյուրերին` Ռուստամ Բաքոյանը բարձր […] ...

BACK_TO_TOP