00:22 20.03.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Դիլիջանի ոլորաններում, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Աշոցքի, Ամասիայի, Ապարանի տարածաշրջաններում, Ճամբարակ, Սևան և Գավառ քաղաքներում տեղում է ձյուն։
Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։
11:18 20.03.2025
Արթուր Նահապետյանը նշանակվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ11:15 20.03.2025
Միրզոյանն այցելել է մայրաքաղաք Բրազիլիայի հիմնադիր Ջոսելինո Կուբիշեկին նվիրված հուշահամալիրՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը այցելել է մայրաքաղաք Բրազիլիայի հիմնադիր, 21-րդ նախագահ Ջոսելինո Կուբիշեկին նվիրված հուշահամալիր: Նախարար Միրզոյանը գրառում է կատարել պատվավոր հյուրերի մատյանում: ...
11:12 20.03.2025
Ոստիկանությունում ծառայության անցնելու վերին տարիքային սահմանափակումը կհանվի․ նախագիծՈստիկանության բարեփոխումների շրջանակներում Ներքին գործերի նախարարության կողմից շրջանառության է դրվել «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի ընդունման արդյունքում․ Կհանվի Ոստիկանությունում ծառայության անցնելու համար ներկայումս սահմանված վերին տարիքային սահմանափակումը (35 տարին լրացած անձինք ներկայումս չեն կարող անցնել ծառայության)։ Արդյունքում, ոստիկանությունում ծառայության կանցնեն 18 տարին լրացած ՀՀ այն քաղաքացիները, որոնք տիրապետում […] ...
11:06 20.03.2025
Հայտնի են 2025 թ. պետական ֆինանսավորում ստացող գիտական միջոցառումները և երիտասարդ գիտնականների դպրոցներըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից հաստատվել են 2025 թվականին ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորման ենթակա գիտական միջոցառումների և երիտասարդ գիտնականների դպրոցների ցանկերը: 2025 թվականին Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից կֆինանսավորվեն 7 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 1 դպրոց: Գործող կարգի համաձայն՝ կազմակերպությունները գիտական միջոցառման/դպրոցի կազմակերպման համար ֆինանսական աջակցության տրամադրման […] ...
10:56 20.03.2025
Ռուբիոն իր բրիտանացի գործընկերոջ հետ քննարկել է ուկրաինական կարգավորման հետագա քայլերըԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Լամմին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն ուղղված հետագա քայլերը, հաղորդում է ԱՄՆ Պետդեպարտամենտը: «Պետքարտուղարը և արտգործնախարար Լամմին քննարկել են Ուկրաինայի հարցով մարտի 15-ի գագաթնաժողովից հետո հաջորդ քայլերը», – ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ։ Անցյալ շաբաթվա վերջին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը […] ...
10:46 20.03.2025
Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի հոգևոր առաջնորդին և Իրանի նախագահինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Նովրուզի առիթով: Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին ուղղված ուղերձում նշված է. «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Իրանի եղբայրական ժողովրդին իրանական ամանորի՝ Նովրուզի կապակցությամբ: Իրանի ժողովրդի կողմից սիրելի այս տոնը, որը խարսխված է բազմադարյա մշակութային […] ...