00:04 20.03.2025
Երևանի մանկապարտեզներում մի շարք ուղղություններով աշխատանքներ են իրականացվում՝ ստեղծելով հարմարավետ միջավայր մեր փոքրիկների համար։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից:
Թիվ 63 մանկապարտեզի բակը, ինչպես նաև այլ բակեր, շուտով կհանձնվեն շահագործման։
Մանրամասները՝ տեսանյութում:
13:11 20.03.2025
Առաջարկվում է ձերբակալված և կալանավորված անձանց պահելու վայր ընդունելիս բոլոր դեպքերում ենթարկել բժշկական զննությանԳործադիրը լրացումներ եւ փոփոխություններ է առաջարկում «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում: Փոփոխությունների անհրաժեշտությունը բխում է ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի հանձնարարականներից, ինչպես նաեւ Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի խմբի գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման հրամայականից: Հարցն առաջին ընթերցմամբ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ […] ...
13:04 20.03.2025
Քննարկվել են կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցերՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազարյանը եւ Տիգրան Պարսիլյանը մարտի 19-ին հանդիպել են Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եւ կենսաբժշկության բաժնի ղեկավար Լորանս Լվոֆի ու ԵԽ երեւանյան գրասենյակի ներկայացուցիչ, ԵԽ «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի ղեկավար Մերի Կատվալյանի հետ: Ողջունելով հյուրերին` Ռուստամ Բաքոյանը բարձր […] ...
12:57 20.03.2025
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել էՄարտի 19-ին, ժամը 7.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան մայրուղու 16-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը։ Վարորդը՝ 36-ամյա Գոռ Գ.-ն, մահացել է։ Կատարվում է նախաքննություն։ ...
12:52 20.03.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 19-20-ըԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 19-20-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 120 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 53, հոգեկան ներգործության՝ 9, մարմնական վնասվածք պատճառելու, թմրանյութի հայտնաբերման և թմրանյութի իրացման՝ 6-ական, խարդախության՝ 5, ֆիզիկական ներգործության […] ...
12:45 20.03.2025
«Թատերական շաբաթ» ծրագրի շրջանակում թատրոնները հանդես կգան յուրօրինակ միջոցառումներովՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Թատերական շաբաթ» ծրագրի մեկնարկի մասին, որը կանցկացվի մարտի 22-30-ը: Ծրագրին կմասնակցեն ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի և մարզերի համայնքային ենթակայությամբ գործող թատրոնները։ Թատրոնի միջազգային օրվան՝ մարտի 27-ին ընդառաջ և հետո թատրոններում դպրոցականների և ուսանողների համար կիրականացվեն տարաբնույթ կրթամշակութային ծրագրեր, ինտերակտիվ ներկայացումներ, խաղեր, հանդիպումներ, շրջայցեր թատրոններում: Յուրաքանչյուր թատրոն […] ...
12:39 20.03.2025
Հայաստանը մի քանի օրով բացում է Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետըԿառավարությունն այսօր չզեկուցվող հարցերի շարքում ընդունել է որոշում, համաձայն որի՝ մարտի 21-31-ը Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը բացվում է՝ այդ երկրի տարածքով հումանիտար բեռներ Սիրիա ուղարկելու համար։ «Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկել նաև Հայաստանի կողմից Սիրիային հումանիտար աջակցություն ցուցաբերելու հարցը: Որոշման նախագծի ընդունումը […] ...