Խաղաղության համաձայնագիրը վճռորոշ նշանակություն ունի տարածաշրջանում կայունության համար. Վելդկամպը՝ Բայրամովին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 03 2025
  • $
    391.57
  • RUBLE
    4.70
  • 426.77
WEATHER
+9.09 oC

Խաղաղության համաձայնագիրը վճռորոշ նշանակություն ունի տարածաշրջանում կայունության համար. Վելդկամպը՝ Բայրամովին

23:56 19.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Նիդերլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպը X-ի միկրոբլոգում տեղեկացրել է, որ Հայաստան կատարած այցից հետո հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

«Ես ողջունել եմ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը և ընդգծել եմ հաջորդ քայլերի կարևորությունը ստորագրման ճանապարհին: Այս համաձայնագիրը վճռորոշ նշանակություն ունի տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության համար»,- գրել է նախարարը։

Նիդերլանդների ԱԳ նախարար Կասպար Վելդկամպը մարտի 12-ի պաշտոնական այցով Երևանում էր: ՀՀ ԱԳՆ-ում նա հանդիպում է ունեցել նախարար Արարատ Միրզոյանի հետ:

Արարատ Միրզոյան և Կասպար Վելդկամպը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների միջև ռազմավարական գործընկերության մասին» համատեղ հռչակագիրը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Միրզոյանն այցելել է մայրաքաղաք Բրազիլիայի հիմնադիր Ջոսելինո Կուբիշեկին նվիրված հուշահամալիր

11:15 20.03.2025

Միրզոյանն այցելել է մայրաքաղաք Բրազիլիայի հիմնադիր Ջոսելինո Կուբիշեկին նվիրված հուշահամալիր

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը այցելել է մայրաքաղաք Բրազիլիայի հիմնադիր, 21-րդ նախագահ Ջոսելինո Կուբիշեկին նվիրված հուշահամալիր: Նախարար Միրզոյանը գրառում է կատարել պատվավոր հյուրերի մատյանում: ...

Ոստիկանությունում ծառայության անցնելու վերին տարիքային սահմանափակումը կհանվի․ նախագիծ

11:12 20.03.2025

Ոստիկանությունում ծառայության անցնելու վերին տարիքային սահմանափակումը կհանվի․ նախագիծ

Ոստիկանության բարեփոխումների շրջանակներում Ներքին գործերի նախարարության կողմից շրջանառության է դրվել «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի ընդունման արդյունքում․ Կհանվի Ոստիկանությունում ծառայության անցնելու համար ներկայումս սահմանված վերին տարիքային սահմանափակումը (35 տարին լրացած անձինք ներկայումս չեն կարող անցնել ծառայության)։ Արդյունքում, ոստիկանությունում ծառայության կանցնեն 18 տարին լրացած ՀՀ այն քաղաքացիները, որոնք տիրապետում […] ...

Հայտնի են  2025 թ. պետական ֆինանսավորում ստացող գիտական միջոցառումները և երիտասարդ գիտնականների դպրոցները

11:06 20.03.2025

Հայտնի են 2025 թ. պետական ֆինանսավորում ստացող գիտական միջոցառումները և երիտասարդ գիտնականների դպրոցները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից հաստատվել են 2025 թվականին ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորման ենթակա գիտական միջոցառումների և երիտասարդ գիտնականների դպրոցների ցանկերը: 2025 թվականին Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից կֆինանսավորվեն 7 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 1 դպրոց: Գործող կարգի համաձայն՝ կազմակերպությունները գիտական միջոցառման/դպրոցի կազմակերպման համար ֆինանսական աջակցության տրամադրման […] ...

Ռուբիոն իր բրիտանացի գործընկերոջ հետ քննարկել է ուկրաինական կարգավորման հետագա քայլերը

10:56 20.03.2025

Ռուբիոն իր բրիտանացի գործընկերոջ հետ քննարկել է ուկրաինական կարգավորման հետագա քայլերը

 ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Լամմին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն ուղղված հետագա քայլերը, հաղորդում է ԱՄՆ Պետդեպարտամենտը: «Պետքարտուղարը և արտգործնախարար Լամմին քննարկել են Ուկրաինայի հարցով մարտի 15-ի գագաթնաժողովից հետո հաջորդ քայլերը», – ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ։ Անցյալ շաբաթվա վերջին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը […] ...

Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի հոգևոր առաջնորդին և Իրանի նախագահին

10:46 20.03.2025

Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի հոգևոր առաջնորդին և Իրանի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Նովրուզի առիթով: Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին ուղղված ուղերձում նշված է. «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Իրանի եղբայրական ժողովրդին իրանական ամանորի՝ Նովրուզի կապակցությամբ: Իրանի ժողովրդի կողմից սիրելի այս տոնը, որը խարսխված է բազմադարյա մշակութային […] ...

BACK_TO_TOP