22:58 19.03.2025
ՀՀ ԲՏԱ նախարարությունը մարտի 3-6-ը Իսպանիայի Թագավորության Բարսելոնա քաղաքում արդեն երրորդ անգամ մասնակցել և «Հայաստան» միասնական տաղավարով հանդես է եկել «Համաշխարհային բջջային կոնգրես 2025» միջազգային ցուցահանդեսին, որտեղ ներկայացվել են ոլորտային 10 մասնակից և 7 այցելու կազմակերպություններ, ինչպես նաև «Ներդրումների աջակցման կենտրոն» (Enterprise Armenia) հիմնադրամը: Այս մասին հայտնել են ԲՏԱ նախարարությունից:
Նախարարության պատվիրակությունը գլխավորել է ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը:
Ցուցահանդեսը բջջային տեխնոլոգիաների և կապի ոլորտի առաջատար միջազգային միջոցառում է, որտեղ ներկայացվում են կապի նորագույն տեխնոլոգիաներ, արհեստական բանականության լուծումներ և այլն: Ցուցահանդեսն ունի հազարավոր այցելուներ, ինչն հնարավորություն է ընձեռում հայկական տեխնոլոգիական ընկերություններին ներկայացնել իրենց արտադրատեսակները, ծառայություններն ու նորարարական լուծումները, ձեռք բերել նոր համագործակցություններ և կապեր, դառնալ միջազգային շուկայի մասնակից և արևտրայնացնել իրենց տեխնոլոգիական նվաճումները:
Միջոցառումը ներառել է նաև ոլորտային համաժողովներ, կլոր սեղաններ, պետական բարձրաստիճան պաշտոնյաների պանելային քննարկումներ՝ հնարավորություն ընձեռելով մասնակիցներին գործարար կապեր հաստատելու ոլորտի ներկայացուցիչների և որոշում կայացնողների հետ:
Ցուցանահեսի շրջանակում ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել ոլորտային առաջատար մի շարք կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ, ծանոթացել ընկերությունների կողմից նվաճված տեխնոլոգիական նորագույն լուծումներին ու ձեռքբերումներին, ներկայացրել Հայաստանի ոլորտի ներուժն ու նվաճումներն:
Նախարարի տեղակալը ոլորտի առաջադեմ ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկումներ է ունեցել համագործակցության շրջանակներն ընդլայնելու, նոր հնարավորություններ և ուղիներ ստեղծելու, Հայաստանում ներկայացուցչություններ հիմնելու և ոլորտի զարգացմանը նպաստող մի շարք այլ թեմաների շուրջ:
Հանդիպումների արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով հետագա համագործակցության խորացման հնարավությունների և հեռանկարների վերաբերյալ:
10:17 20.03.2025
Տարադրամի փոխարժեքները մարտի 20-ին10:00 20.03.2025
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Ուկրաինայում հակամարտությունը թուլացնելու քայլերըՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է ԱՄՆ նախագահներ Դոնալդ Թրամփի և ՌԴ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի կողմից էներգետիկ ենթակառուցվածքների վրա 30 օրով հարձակվելուց հրաժարվելու, ինչպես նաև Սև ծովում նավարկության անվտանգությունն ապահովելու բանակցությունների մասին։ «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները էներգետիկ ենթակառուցվածքների հետ […] ...
09:50 20.03.2025
Իսրայելի ռազմաօդային ուժերը որսացել են Եմենից արձակված հրթիռըԻսրայելի ռազմաօդային ուժերը որսացել են Եմենից արձակված հրթիռը։ Այս մասին հայտնում է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը։ «Իսրայելի մի քանի շրջաններում ազդանշաններ հնչելուց հետո, Եմենից արձակված հրթիռը որսացել է իսրայելական օդուժի կողմից՝ նախքան երկիր անցնելը», -ասվում է զինվորականների հայտարարության մեջ: Գազայի հատվածում հակամարտության սրումից հետո Եմենի «Անսար Ալլահ» շարժումը նախազգուշացրել է, որ հրթիռակոծելու է Իսրայելը և […] ...
09:49 20.03.2025
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե մարտի 19-ին՝ ժամը 19:00-19:10-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը, հայտնում են ՊՆ-ից։ «Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի […] ...
09:40 20.03.2025
Հարավային Կորեան և ԱՄՆ-ը ավարտեցին «Ազատության վահան» լայնածավալ զորավարժություններըԿորեայի Հանրապետության և ԱՄՆ-ի զինված ուժերն ավարտել են «Ազատության վահան» լայնածավալ զորավարժությունները, որոնք սկսվել են մարտի 10-ին։ Այս մասին հայտնել են Հարավային Կորեայի շտաբների պետերը։ Զորավարժությունները հաստատել են Միացյալ Նահանգների և Կորեայի Հանրապետության համատեղ պաշտպանունակությունը և մեծացրել են ռազմական անձնակազմի միջև փոխկապակցվածությունը, ասել է կոմիտեն: Ինչպես ասվում է կոմիտեի հաղորդագրության մեջ, «Կորեայի Հանրապետությունը և Միացյալ […] ...
09:29 20.03.2025
Թայվանը հայտնել է, որ 20 չինական ինքնաթիռ հատել է նեղուցի միջին գիծըԹայվանի զինված ուժերը գրանցել են 27 ինքնաթիռ, Ժողովրդական ազատագրական բանակի (PLA) 6 նավ և մեկ չինական օդապարիկ, որը մոտեցել է կղզուն անցած գիշեր։ Ինչպես հայտնել է Թայվանի պաշտպանության նախարարությունը X սոցիալական ցանցի իր էջում, 20 ինքնաթիռ հատել է միջին գիծը Թայվանի նեղուցով, որը բաժանում է կղզին և մայրցամաքային Չինաստանը։ «27 PLA ինքնաթիռ և 6 PLA […] ...
09:20 20.03.2025
Politico. Թրամփը կարող է գործադիր հրաման ստորագրել՝ վերացնելու ԱՄՆ կրթության նախարարությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է հինգշաբթի հրամանագիր ստորագրել ԱՄՆ կրթության նախարարությունը վերացնելու մասին։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Politico թերթը՝ հղում կատարելով փաստաթղթի նախագծին։ Հրատարակության համաձայն՝ փաստաթուղթը կրթության նախարար Լինդա Մաքմահոնին կհանձնարարի «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը»՝ նպաստելու գերատեսչության փակմանը: Մարտի սկզբին The Wall Street Journal-ը հայտնել էր, որ Թրամփը մտադիր է համապատասխան հրամանագիր ստորագրել […] ...