18:48 19.03.2025
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը հյուրընկալել է Բուլղարիայի նախկին փոխվարչապետ, գլխավոր բանակցող և սպառողների պաշտպանության հարցերով ԵՄ հանձնակատար Մեգլենա Կունևային։
Գեղամ Գևորգյանը ողջունել է հյուրին՝ շեշտելով, որ մեծ պատիվ է հյուրընկալել մեր երկրում սպառողների պաշտպանության ոլորտում նման հարուստ փորձառություն ունեցող գործչի։
ՄՊՀ նախագահը ներկայացրել է Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված բարեփոխումների ընթացքը։ Նա մասնավորապես նշել է, որ մշակվել է լայնածավալ բարեփոխումների փաթեթ, որի համաձայն Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ստանձնելու է այս ոլորտում կենտրոնական և կոնտակտային մարմնի դերը։ Արդեն իսկ գործարկվել է նոր թվային գործիք՝ «Սպառողի օգնական», որի միջոցով քաղաքացիները կարող են իրենց անհատական բողոքները ներկայացնել տնտեսավարողներին։
Մեգլենա Կունևան ողջունել է մեկ մարմնի ներքո մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության գործառույթների մեկտեղման գաղափարը՝ ներկայացնելով իր առաջարկները բարեփոխումներին առնչվող առանձին հարցերի վերաբերյալ։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ոլորտի օրենսդրության կիրարկման, այդ թվում՝ հասարակական կազմակերպությունների ներգրավման, վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների ներդրման, ապրանքների մակնշման, շահերի պաշտպանության և հանրային իրազեկման միջոցառումների, կրթական ծրագրերի իրականացման և այլ հարցերի շուրջ։
00:38 20.03.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար00:22 20.03.2025
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին00:59 20.03.2025
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են 2025-ի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունումՀայ շախմատիստները առաջատարների շարքում են 2025 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: 5 խաղափուլից հետո գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Գաբրիել Սարգսյանը ունեն 4.5 միավոր և համապատասխանաբար գտնվում են 2-րդ և 3-րդ հորիզինականներում: Գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը և Արամ Հակոբյանը ունեն 4 միավոր և նույնպես գնտվում են առաջատարների շարքում: Հաջորդ խաղափուլը […] ...
00:55 20.03.2025
Տեղի ունեցավ Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի երկրորդ քննարկումը. ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տեղի է ունեցել Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի երկրորդ քննարկումը: «Մասնակցելու համար կարող եք գրել [email protected] էլ փոստին»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
00:47 20.03.2025
Թրամփն ու Զելենսկին քննարկել են ուկրաինական ատոմակայանները ԱՄՆ-ի տնօրինությանը հանձնելու հնարավորությունըԱՄՆ-ը կարող է օգնել Ուկրաինային իր ատոմակայանների շահագործման հարցում: Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի համատեղ հայտարարության մեջ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցից հետո։ «Նախագահ Թրամփը քննարկել է նաև Ուկրաինայի էլեկտրամատակարարման և ատոմակայանների հարցերը: Նա ասել է, որ Միացյալ Նահանգները կարող է զգալի […] ...
00:38 20.03.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ ...
00:30 20.03.2025
Երևանում անցկացվել է ավելի քան 29.000 մետր երկարությամբ ջրագիծՆախորդ տարի Երևանում անցկացվել է ավելի քան 29.000 մետր երկարությամբ ջրագիծ, վերանորոգվել՝ 1500 մետրը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ոռոգման ցանցի բարելավումներով պայմանավորված՝ ընդլայնվել են կանաչապատ գոտիները: Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն ՀՈԱԿ-ի՝ 2025 թվականին նախատեսված ծրագրերի շարքում տեղ են գտել մայր ջրագծերի կառուցման, հները նորերով փոխարինելու և վերազինելու աշխատանքները: Մանրամասները՝ տեսանյութում: ...
00:22 20.03.2025
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Դիլիջանի ոլորաններում, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Աշոցքի, Ամասիայի, Ապարանի տարածաշրջաններում, Ճամբարակ, Սևան և Գավառ քաղաքներում տեղում է ձյուն։ Վարորդները պետք […] ...