18:26 19.03.2025
Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Սառնաղբյուր գյուղի բնակիչ 59-ամյա տղամարդն ապօրինի ձեռք է բերում, օգտագործում և տանը պահում է թմրանյութ:
Մարտի 12-ին տղամարդը ձերբակալվեց և տեղափոխվեց վարչություն, որտեղ ընդունեց, որ տանը պահում է մեծ քանակի թմրանյութ և պատրաստ է այն ներկայացնել:
Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված խուզարկությամբ 59-ամյա տղամարդու տան տարբեր հատվածներից հայտնաբերվել է ընդհանուր մոտ մեկ կիլոգրամ մարիխուանայի նմանվող զանգված, կանեփի սերմ և կանեփի ցողուններ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:55 20.03.2025
Կկարգավորվեն միաժամանակ սովորող և աշխատող 16-18 տարեկան անձանց ծանր, վնասակար աշխատանքային պայմաններըԿառավարությունն ընդունել է «Մասնագիտական կրթության և ուսուցման ծրագրով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության շրջանակում գործնական աշխատանքային ուսուցում անցնող և որոշակի աշխատանք կատարող տասնվեցից մինչև տասնութ տարեկան անձանց՝ ալկոհոլային խմիչքների արտադրության մեջ, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներում, ինչպես նաև մինչև տասնութ տարեկան անձանց համար ծանր և վնասակար համարվող աշխատանքներում ներգրավելու, […] ...
15:52 20.03.2025
Հայաստանի Հանրապետությունում կդրվի մշակութային աճուրդների դաշտի կայացմանը հիմքըԿառավարությունը հավանություն է տվել «Մշակութային աճուրդների կազմակերպման մասին», «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին օրենքում» լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Օրինագծերի ընդունմամբ կապահովվի արվեստի շուկայում նոր տնտեսական մեխանիզմների ներդրումը և ընդհանուր միջավայրի կայացումը, որը կնպաստի արվեստի ստեղծագործությունների շրջանառության թափանցիկ գործիքակազմի ներդրմանը և առաջարկ-պահանջարկի […] ...
15:49 20.03.2025
Ռուսաստանի ընտրանին խոշոր հաշվով հաղթել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 174-րդ տեղը զբաղեցնող հավաքականինՌուսաստանի ազգային հավաքականը Մոսկվայում ընկերական հանդիպում է անցկացրել Գրենադայի ընտրանու հետ և հաղթել 5-0 հաշվով։ Նշենք, որ ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում այդ երկիրը զբաղեցնում է 174-րդ տեղը։ Վալերի Կարպինի գլխավորած թիմից աչքի են ընկել Արտյոմ Ձյուբան, Դանիլ Պրուցևը, Արսեն Ադամովը, Զելիմխան Բակաևն ու Դանիիլ Ֆոմինը։ Ձյուբան դարպասի գրավումից հետո դարձել է Ռուսաստանի հավաքականի գլխավոր ռմբարկուն և […] ...
15:44 20.03.2025
Հրդեհ Եղեգնաձոր քաղաքումՄարտի 20-ին, ժամը 08:44-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Եղեգնաձոր քաղաքի Զորավար Վարդանի փողոցում գտնվող շինություններից մեկում տանիքում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։38-ին, մարվել՝ 10։06-ին։ Այրվել են էլեկտրական […] ...
15:40 20.03.2025
Քննարկվել է «Վեդի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցում» ծրագիրըՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն այսօր ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար և Հայաստանում ներկայացուցիչ Ֆանի Դելպեյի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ կարևորելով Հայաստանի և ԶՖԳ-ի միջև սերտ համագործակցությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են աղբահանությանն ու թափոնների կառավարմանը, երկրորդային քաղաքների տնտեսական զարգացման և զբոսաշրջիկների համար առավել գրավիչ […] ...
15:31 20.03.2025
Արմավիրի քրեական ոստիկանները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտելՓետրվարի 24-ին Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում հավաստի տեղեկություններ էին ստացվել, որ Մրգաշատ գյուղի բնակիչ 63-ամյա մի տղամարդ տանը և օժանդակ շինություններում ապօրինի պահում է թմրամիջոց: Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում զննություն է կատարվել նրա բնակության վայրում: Ջերմոցում հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող մոտ 72 գրամ զանգվածով պարկ, իսկ նկուղում` նույն զանգվածով լցված […] ...