Ադրբեջանը, կարծում եմ, գնալու է մինչև վերջ, մինչև նոր ռազմական բախումներ հրահրելը. Կարեն Հովհաննիսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 03 2025
  • $
    391.57
  • RUBLE
    4.70
  • 426.77
WEATHER
+6.09 oC

Ադրբեջանը, կարծում եմ, գնալու է մինչև վերջ, մինչև նոր ռազմական բախումներ հրահրելը. Կարեն Հովհաննիսյան

22:12 19.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ադրբեջանը վերջին օրերին պարբերաբար տեղեկություն է տարածում, թե իբր  ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը հերքում է այդ տեղեկությունները և ամեն անգամ հիշեցնում, որ պատրաստ է հետաքննել, եթե Ադրբեջանը հիմնավորող փաստեր ներկայացնի և պատրաստ է նաև համատեղ հետաքննելու մեխանիզմներ ստեղծել: Ի՞նչ է այս ամենը նշանակում, ինչո՞ւ է ադրբեջանական կողմը ակտիվացել հենց հիմա, վերջին իրադարձությունների ֆոնին ու ի՞նչ զարգացումների կարելի է սպասել: Այս ամենի շուրջ «Հեռանկարը» զրուցել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի հետ:

Որքանո՞վ ադրբեջանական կողմի այս ապատեղեկատվությունների տարափը կապ ունի վերջին իրադարձությունների հետ, մասնավորապես այն փաստի, որ պայմանագրի տեքսի շուրջ աշխատանքներն ավարտված են: Իրո՞ք էսկալացիայի վտանգը մեծ է, թե Ադրբեջանն ուղղակի դիվանագիտական կամ հոգեբանական ճնշման սցենար է գործարկում: Այս հարցերին անդրադարձել փորձագետը:

«Ադրբեջանը կարծում են գնալու է մինչև վերջ, մինչև նոր ռազմական բախումներ հրահրելը, տվյալ դեպքում ոչ լայնածավալ: Փոքրիկ օջախներ ստեղծելով Ադրբեջանը գնալու է նրան, որ ցույց տա թե հնարավոր չէ գնալ խաղաղության պայմանագրի, որովհետև կան չլուծված հարցեր»,-ասել է ռազմական փորձագետը:

Հարցազրույցն ամբողջությամբ տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելի ռազմաօդային ուժերը որսացել են Եմենից արձակված հրթիռը

09:50 20.03.2025

Իսրայելի ռազմաօդային ուժերը որսացել են Եմենից արձակված հրթիռը

Իսրայելի ռազմաօդային ուժերը որսացել են Եմենից արձակված հրթիռը։ Այս մասին հայտնում է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը։ «Իսրայելի մի քանի շրջաններում ազդանշաններ հնչելուց հետո, Եմենից արձակված հրթիռը որսացել է իսրայելական օդուժի կողմից՝ նախքան երկիր անցնելը», -ասվում է զինվորականների հայտարարության մեջ: Գազայի հատվածում հակամարտության սրումից հետո Եմենի «Անսար Ալլահ» շարժումը նախազգուշացրել է, որ հրթիռակոծելու է Իսրայելը և […] ...

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

09:49 20.03.2025

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե մարտի 19-ին՝ ժամը 19:00-19:10-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը, հայտնում են ՊՆ-ից։ «Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի […] ...

Հարավային Կորեան և ԱՄՆ-ը ավարտեցին «Ազատության վահան» լայնածավալ զորավարժությունները

09:40 20.03.2025

Հարավային Կորեան և ԱՄՆ-ը ավարտեցին «Ազատության վահան» լայնածավալ զորավարժությունները

Կորեայի Հանրապետության և ԱՄՆ-ի զինված ուժերն ավարտել են «Ազատության վահան» լայնածավալ զորավարժությունները, որոնք սկսվել են մարտի 10-ին։ Այս մասին հայտնել են Հարավային Կորեայի շտաբների պետերը։ Զորավարժությունները հաստատել են Միացյալ Նահանգների և Կորեայի Հանրապետության համատեղ պաշտպանունակությունը և մեծացրել են ռազմական անձնակազմի միջև փոխկապակցվածությունը, ասել է կոմիտեն: Ինչպես ասվում է կոմիտեի հաղորդագրության մեջ, «Կորեայի Հանրապետությունը և Միացյալ […] ...

Թայվանը հայտնել է, որ 20 չինական ինքնաթիռ հատել է նեղուցի միջին գիծը

09:29 20.03.2025

Թայվանը հայտնել է, որ 20 չինական ինքնաթիռ հատել է նեղուցի միջին գիծը

Թայվանի զինված ուժերը գրանցել են 27 ինքնաթիռ, Ժողովրդական ազատագրական բանակի (PLA) 6 նավ և մեկ չինական օդապարիկ, որը մոտեցել է կղզուն անցած գիշեր։ Ինչպես հայտնել է Թայվանի պաշտպանության նախարարությունը X սոցիալական ցանցի իր էջում, 20 ինքնաթիռ հատել է միջին գիծը Թայվանի նեղուցով, որը բաժանում է կղզին և մայրցամաքային Չինաստանը։ «27 PLA ինքնաթիռ և 6 PLA […] ...

Politico. Թրամփը կարող է գործադիր հրաման ստորագրել՝ վերացնելու ԱՄՆ կրթության նախարարությունը

09:20 20.03.2025

Politico. Թրամփը կարող է գործադիր հրաման ստորագրել՝ վերացնելու ԱՄՆ կրթության նախարարությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է հինգշաբթի հրամանագիր ստորագրել ԱՄՆ կրթության նախարարությունը վերացնելու մասին։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Politico թերթը՝ հղում կատարելով փաստաթղթի նախագծին։ Հրատարակության համաձայն՝ փաստաթուղթը կրթության նախարար Լինդա Մաքմահոնին կհանձնարարի «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը»՝ նպաստելու գերատեսչության փակմանը: Մարտի սկզբին The Wall Street Journal-ը հայտնել էր, որ Թրամփը մտադիր է համապատասխան հրամանագիր ստորագրել […] ...

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է եւ սպասում է ստորագրման. Փաշինյան

09:18 20.03.2025

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է եւ սպասում է ստորագրման. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է եւ սպասում է ստորագրման։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին առաջարկում եմ սկսել խորհրդակցություններ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ»։ ...

BACK_TO_TOP