Եվրահանձնաժողովը ներկայացրել է մինչև 2030 թվականը ԵՄ-ի ռազմականացման ծրագիր՝ «Պաշտպանության մասին Սպիտակ գիրքը», որը ներառում է Ուկրաինային զինելու երկարաժամկետ ծրագիր։ Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ։
Այն նշում է, որ այս «պաշտպանական փաթեթը ֆինանսական լծակներ կտրամադրի ԵՄ երկրներին՝ հնարավորություն ընձեռելու կտրուկ թռիչք կատարել զենքի արտադրության և ռազմական հնարավորություններում ներդրումների մեջ»:
Սպիտակ գիրքը պարունակում է առանձին կետ «Ուկրաինային աջակցելու նպատակով ռազմական օգնության ավելացման և եվրոպական և ուկրաինական ռազմական արդյունաբերության ավելի սերտ ինտեգրման միջոցով»: