14:56 19.03.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ մարտի 22-30-ը կիրականացվի «Թատերական շաբաթ» ծրագիրը:
Ծրագրին կմասնակցեն ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի և մարզերի համայնքային ենթակայությամբ գործող թատրոնները։
Այս նախաձեռնության նախապատրաստական աշխատանքների ընթացքին հետևելու և իրականացվելիք ծրագրերին ծանոթանալու նպատակով նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն:
Դանիել Դանիելյանի խոսքով՝ «Թատերական շաբաթ» ծրագիրը կարևոր նախաձեռնություն է հայաստանյան թատերական կյանքի ներկապնակում։ Թատրոնի միջազգային օրվան՝ մարտի 27-ին ընդառաջ և հետո թատրոններում կիրականացվեն տարաբնույթ կրթամշակութային ծրագրեր, դպրոցահասակ երեխաների համար ինտերակտիվ խաղեր, հանդիպումներ դերասանների հետ, շրջայցեր թատրոններում, մասնակցություն փորձերին և դեկորների, զգեստների պատրաստման աշխատանքներին։ Յուրաքանչյուր թատրոն առաջարկում է իր ծրագիրը, որին մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել։
«Առաջին անգամ «Թատերական շաբաթ» ծրագիրն իրականացվել է 2024 թվականին: Անցյալ տարի այս միջոցառման ընթացքում նախարարության ենթակայությամբ թատրոններն ունեցել են շուրջ 5000 այցելու՝ աշակերտներ, ուսուցիչներ, ուսանողներ, ծնողներ: Դա մեր առաջին հաջողված փորձն էր, որը մեզ քաջալերեց՝ ծրագիրը դարձնելու շարունակական: Համայնքային, մարզային և մասնավոր թատրոններին ևս առաջարկել ենք դպրոցականների և երիտասարդների համար նախատեսված իրենց ծրագրերով միանալ նախաձեռնությանը: Նախորդ տարի վարպետության դասերի, թատրոնի տեխնիկական և ստեղծագործական կազմերի հետ հանդիպումների, զրույցների, շրջայցերի միջոցով երեխաներն ու պատանիներն իրենց համար բացահայտեցին թատրոնի չերևացող կողմերը՝ հետնաբեմը, դիմահարդարման սենյակները, լուսաձայնային տեխնիկայի սենյակները, արտադրամասերը, որտեղ պատրաստվում են դեկորացիաներ, կարվում են բեմական հագուստներ: Կազմակերպվել են նաև թատերական ընթերցումներ, որի ընթացքում այցելուները ներկա են եղել դերասանական կազմի փորձերին, զրուցել նրանց հետ, ծանոթացել թատերական ներկայացման կազմակերպման ողջ գործընթացին: Այս տարի շատ ավելի հետաքրքրիր միջոցառումներ և նոր ներկայացումներ են սպասվում: Օրինակ՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում երեխաները կարող են դիտել «Ճպուռն ու մրջյունը» բալետային ներկայացումը»,- ասել է նախարարի տեղակալը:
Դանիել Դանիելյանի նշմամբ՝ «Թատերական շաբաթ» ծրագրի նպատակն է թատրոնի կառուցվածքը, հետնաբեմը, պատմությունն ու գործունեությունն իր ողջ ներկապնակով հասանելի դարձնել դպրոցահասակներին, մեծացնել հետաքրքրությունը թատերական արվեստի նկատմամբ: Ավելի բարձր տարիքի դպրոցականների համար այն նաև մասնագիտական կողմնորոշման հրաշալի հնարավորություն է:
««Թատերական շաբաթ» ծրագրի անցկացումը համընկնում է դպրոցականների գարնանային արձակուրդի հետ, և ծրագրերին երեխաները կարող են մասնակցել ինչպես դպրոցական խմբերով, այնպես էլ ընտանիքների հետ՝ նախապես պայմանավորվելով տվյալ թատրոնի հետ: «Թատերական շաբաթ» ծրագրի շրջանակում շրջայցերն ու հանդիպումները թատրոնների անձնակազմերի հետ անվճար են»,- նշել է Դանիել Դանիելյանը:
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիականի տնօրեն Կարեն Դուրգարյանի տեղեկացմամբ՝ Օպերային թատրոնը թատերական շաբաթվա շրջանակում կներկայացնի «Ճպուռն ու մրջյունը» բալետային ներկայացումը, որը բեմադրվում է Երևանի պարարվեստի պետական քոլեջի հետ համագործակցությամբ: Մաեստրոն նշում է՝ Ստեփան Լուսիկյանի հրաշալի երաժշտությամբ «Ճպուռն ու մրջյունը» բալետային ներկայացումը անտարբեր չի թողնի ոչ միայն երեխաներին, այլև մեծերին:
«Հետաքրքրականն այն է, որ մենք երեխաների և իրենց ծնողների համար նախատեսում ենք նաև էքսկուրսիա Օպերային թատրոնում: Այստեղ նրանք կարող են ծանոթանալ այն աշխատանքներին, որոնք տարվում են մինչև ներկայացումը սկսվելը: Կարծում եմ՝ երեխաների համար շատ հետաքրքիր կլինի ծանոթանալ թատրոնի հետնաբեմին, մոտիկից տեսնել դեկորները և այն ամենը, ինչը սովորաբար հեռու է հանդիսատեսի աչքից: Ուզում եմ հիշեցնել, որ «Թատերական շաբաթ» ծրագրի շրջանակում շրջայցերը թատրոնում անվճար են, սակայն անհրաժեշտ է նախապես զանգել թատրոն և գրանցվել շրջայցի համար»,- ասել է Կարեն Դուրգարյանը:
11:09 19.03.2025
ՀՀ ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ադրբեջանի կեղծ պնդումներին22:44 19.03.2025
Կասկադն ավարտուն տեսք կունենա. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ Կասկադն ավարտուն տեսք կունենա։ «Ծրագիրն իրականացվելու է ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի էսքիզի հիման վրա: Պարոն Վիլմոտն այսօր Երևանում էր, ում հետ քննարկեցինք հետագա աշխատանքների ընթացքը»,- գրել է քաղաքապետը: ...
22:37 19.03.2025
Սաուդյան Պրո լիգան չի բանակցում Վինիսիուսի հետՊրո լիգայի Մարքեթինգի և հաղորդակցության բաժնի տնօրենը հայտնել է, որ լիգան չի բանակցում «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի հետ վերջինիս տեղափոխության շուրջ: «Վինիսիուսի տեղափոխությունը շատ զգայուն հարց է: Միայն ակումբներն ունեն ֆուտբոլիստների հետ բանակցություններ վարելու բացարձակ արտոնություն, լիգան չի խառնվում նրանց գործերին: Մենք նաև չենք ստիպում ակումբներին ձեռք բերել այս կամ այն ֆուտբոլիստի: Իհարկե, մենք […] ...
22:29 19.03.2025
Թեհրանի «Ազադի» աշտարակը, լուսավորվել է այդ թվում՝ ՀՀ պետական դրոշովԻրանական Ամանորի նախատոնական միջոցառումների շրջանակում Թեհրանի խորհրդանիշներից մեկը՝ «Ազադի» աշտարակը, լուսավորվել է տարբեր երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշով։ Այս մասին հայտնել են Իրանում ՀՀ դեսպանությունից: Աշտարակի վրա ներկայացվել է նաև նոուրուզյան հայերեն շնորհավորանք՝ վկայելով գարնանամուտի այս հնագույն տոնի համամարդկային նշանակությունն ու հայ և իրանցի ժողովուրդների միջև դարավոր բարեկամությունը։ ...
22:20 19.03.2025
Երևան-Սևան ավտոճանապարհին «Mercedes GLE»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել՝ հայտնվելով ձորում. կան տուժածներՄարտի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:10-ի սահմաններում «Mercedes GLE» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 21,5 կմ հատվածում՝ դեպի Սևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, և մոտ 100 մետր ապառաժ քարերին բախվելով, մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է ձորում՝ քարերի վրա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդն ու ողևորը տեղափոխվել […] ...
22:12 19.03.2025
Ադրբեջանը, կարծում եմ, գնալու է մինչև վերջ, մինչև նոր ռազմական բախումներ հրահրելը. Կարեն ՀովհաննիսյանԱդրբեջանը վերջին օրերին պարբերաբար տեղեկություն է տարածում, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը հերքում է այդ տեղեկությունները և ամեն անգամ հիշեցնում, որ պատրաստ է հետաքննել, եթե Ադրբեջանը հիմնավորող փաստեր ներկայացնի և պատրաստ է նաև համատեղ հետաքննելու մեխանիզմներ ստեղծել: Ի՞նչ է այս ամենը […] ...