Թրամփն ասել է, որ Պուտինը զրույցի ընթացքում ցուցաբերել է հաստատակամություն և ուժ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 03 2025
  • $
    391.57
  • RUBLE
    4.70
  • 426.77
WEATHER
+8.09 oC

Թրամփն ասել է, որ Պուտինը զրույցի ընթացքում ցուցաբերել է հաստատակամություն և ուժ

14:02 19.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծիք է հայտնել, որ երեքշաբթի օրը կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը դրսևորել է հաստատակամություն և ուժ։ Այս մասին նա հայտարարել է ամերիկյան The Washington Examiner թերթին տված հարցազրույցում։

«Պուտինն իրեն դրսևորեց որպես հաստատակամ և ուժեղ մարդ, ինչպիսին ինքը կա: Դա շատ լավ հեռախոսազանգ էր: Ես նրան (Պուտինին) շատ լավ եմ ճանաչում: Կարծում եմ, որ նա լրջորեն է տրամադրված Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու հարցում»,- ասել է ԱՄՆ նախագահը:

Պուտինն ու Թրամփը մարտի 18-ին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են ուկրաինական հակամարտությունում 30-օրյա հրադադարի և մի շարք այլ հարցեր։ 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կասկադն ավարտուն տեսք կունենա. Ավինյան

22:44 19.03.2025

Կասկադն ավարտուն տեսք կունենա. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ Կասկադն ավարտուն տեսք կունենա։ «Ծրագիրն իրականացվելու է ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի էսքիզի հիման վրա: Պարոն Վիլմոտն այսօր Երևանում էր, ում հետ քննարկեցինք հետագա աշխատանքների ընթացքը»,- գրել է քաղաքապետը: ...

Սաուդյան Պրո լիգան չի բանակցում Վինիսիուսի հետ

22:37 19.03.2025

Սաուդյան Պրո լիգան չի բանակցում Վինիսիուսի հետ

Պրո լիգայի Մարքեթինգի և հաղորդակցության բաժնի տնօրենը հայտնել է, որ լիգան չի բանակցում «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի հետ վերջինիս տեղափոխության շուրջ: «Վինիսիուսի տեղափոխությունը շատ զգայուն հարց է: Միայն ակումբներն ունեն ֆուտբոլիստների հետ բանակցություններ վարելու բացարձակ արտոնություն, լիգան չի խառնվում նրանց գործերին: Մենք նաև չենք ստիպում ակումբներին ձեռք բերել այս կամ այն ֆուտբոլիստի: Իհարկե, մենք […] ...

Թեհրանի «Ազադի» աշտարակը, լուսավորվել է այդ թվում՝ ՀՀ պետական դրոշով

22:29 19.03.2025

Թեհրանի «Ազադի» աշտարակը, լուսավորվել է այդ թվում՝ ՀՀ պետական դրոշով

Իրանական Ամանորի նախատոնական միջոցառումների շրջանակում Թեհրանի խորհրդանիշներից մեկը՝ «Ազադի» աշտարակը, լուսավորվել է տարբեր երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշով։ Այս մասին հայտնել են Իրանում ՀՀ դեսպանությունից: Աշտարակի վրա ներկայացվել է նաև նոուրուզյան հայերեն շնորհավորանք՝ վկայելով գարնանամուտի այս հնագույն տոնի համամարդկային նշանակությունն ու հայ և իրանցի ժողովուրդների միջև դարավոր բարեկամությունը։ ...

Երևան-Սևան ավտոճանապարհին «Mercedes GLE»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել՝ հայտնվելով ձորում. կան տուժածներ

22:20 19.03.2025

Երևան-Սևան ավտոճանապարհին «Mercedes GLE»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել՝ հայտնվելով ձորում. կան տուժածներ

Մարտի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:10-ի սահմաններում «Mercedes GLE» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 21,5 կմ հատվածում՝ դեպի Սևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, և մոտ 100 մետր ապառաժ քարերին բախվելով, մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է ձորում՝ քարերի վրա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդն ու ողևորը տեղափոխվել […] ...

Ադրբեջանը, կարծում եմ, գնալու է մինչև վերջ, մինչև նոր ռազմական բախումներ հրահրելը. Կարեն Հովհաննիսյան

22:12 19.03.2025

Ադրբեջանը, կարծում եմ, գնալու է մինչև վերջ, մինչև նոր ռազմական բախումներ հրահրելը. Կարեն Հովհաննիսյան

Ադրբեջանը վերջին օրերին պարբերաբար տեղեկություն է տարածում, թե իբր  ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը հերքում է այդ տեղեկությունները և ամեն անգամ հիշեցնում, որ պատրաստ է հետաքննել, եթե Ադրբեջանը հիմնավորող փաստեր ներկայացնի և պատրաստ է նաև համատեղ հետաքննելու մեխանիզմներ ստեղծել: Ի՞նչ է այս ամենը […] ...

SHANTNEWS

22:00 19.03.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP