13:40 19.03.2025
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի գծով գլխավոր տնօրեն Եվգենի Ժուկովի գլխավորած պատվիրակությանը: Անդրադառնալով համատեղ ծրագրերին՝ կողմերը նկատել են, որ Երևանի քաղաքապետարանի և ԱԶԲ-ի միջև հաստատված արդյունավետ գործակցությունն ամուր հիմք է նոր նախագծեր կյանքի կոչելու համար:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ ընթացիկ ծրագրերից բացի Երևանի քաղաքապետարանն ունի ԱԶԲ-ի հետ նոր նախագծերի բավականին տպավորիչ փաթեթ, ինչը կարևոր ներդրում է քաղաքի բարեկեցիկ ու կայուն ապագայի համար՝ ենթակառուցվածքների արդիականացման և «կանաչ» նախաձեռնությունների միջոցով:
«Քաղաքաշինական ծավալուն ծրագրերի իրականացման ընթացքում հաշվի են առնվում այն տարածքները, որտեղ կա մեծ ներուժ՝ նոր միջավայր ձևավորելու և կուտակված խնդիրներին լուծում տալու համար: ԱԶԲ աջակցությունն իր հերթին օգնում է մեզ՝ ձևավորել գրագետ և կենսունակ ներդրումային ծրագրեր ու հասցեագրել ֆինանսավորման խնդիրները»,- ընդգծել է քաղաքապետ Ավինյանը:
Կողմերը նաև անդրադարձել են իրականացվող «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի» առաջընթացին՝ երկուստեք հավաստելով, որ չնայած ի սկզբանե պլանավորված ժամանակցույցից որոշակի շեղումներին, կներդրվեն բոլոր ջանքերն այս տարի Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածի շինարարությունը մեկնարկելու համար:
Երևանի առաջնահերթություններից են 250 էլեկտրական նոր ավտոբուսների ձեռքբերումը և դեպոների վերակառուցումը, Դալմայի այգիների շուրջ 230 հա տարածքում անտառպուրակի հիմնումը, Նորագյուղի վերակառուցումը, Մետրոպոլիտենի արդիականացումը, Թբիլիսյան-Եղվարդ ճանապարհահատվածի կառուցումը և այլն:
Շնորհակալություն հայտնելով գործակցությունն ընդլայնելու պատրաստակամության համար՝ Եվգենի Ժուկովն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը վստահելի գործընկեր է բանկի համար և իրենք պատրաստ են աջակցել նոր նախագծերի կյանքի կոչմանը:
11:09 19.03.2025
ՀՀ ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ադրբեջանի կեղծ պնդումներին22:44 19.03.2025
Կասկադն ավարտուն տեսք կունենա. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ Կասկադն ավարտուն տեսք կունենա։ «Ծրագիրն իրականացվելու է ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի էսքիզի հիման վրա: Պարոն Վիլմոտն այսօր Երևանում էր, ում հետ քննարկեցինք հետագա աշխատանքների ընթացքը»,- գրել է քաղաքապետը: ...
22:37 19.03.2025
Սաուդյան Պրո լիգան չի բանակցում Վինիսիուսի հետՊրո լիգայի Մարքեթինգի և հաղորդակցության բաժնի տնօրենը հայտնել է, որ լիգան չի բանակցում «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի հետ վերջինիս տեղափոխության շուրջ: «Վինիսիուսի տեղափոխությունը շատ զգայուն հարց է: Միայն ակումբներն ունեն ֆուտբոլիստների հետ բանակցություններ վարելու բացարձակ արտոնություն, լիգան չի խառնվում նրանց գործերին: Մենք նաև չենք ստիպում ակումբներին ձեռք բերել այս կամ այն ֆուտբոլիստի: Իհարկե, մենք […] ...
22:29 19.03.2025
Թեհրանի «Ազադի» աշտարակը, լուսավորվել է այդ թվում՝ ՀՀ պետական դրոշովԻրանական Ամանորի նախատոնական միջոցառումների շրջանակում Թեհրանի խորհրդանիշներից մեկը՝ «Ազադի» աշտարակը, լուսավորվել է տարբեր երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշով։ Այս մասին հայտնել են Իրանում ՀՀ դեսպանությունից: Աշտարակի վրա ներկայացվել է նաև նոուրուզյան հայերեն շնորհավորանք՝ վկայելով գարնանամուտի այս հնագույն տոնի համամարդկային նշանակությունն ու հայ և իրանցի ժողովուրդների միջև դարավոր բարեկամությունը։ ...
22:20 19.03.2025
Երևան-Սևան ավտոճանապարհին «Mercedes GLE»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել՝ հայտնվելով ձորում. կան տուժածներՄարտի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:10-ի սահմաններում «Mercedes GLE» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 21,5 կմ հատվածում՝ դեպի Սևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, և մոտ 100 մետր ապառաժ քարերին բախվելով, մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է ձորում՝ քարերի վրա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդն ու ողևորը տեղափոխվել […] ...
22:12 19.03.2025
Ադրբեջանը, կարծում եմ, գնալու է մինչև վերջ, մինչև նոր ռազմական բախումներ հրահրելը. Կարեն ՀովհաննիսյանԱդրբեջանը վերջին օրերին պարբերաբար տեղեկություն է տարածում, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը հերքում է այդ տեղեկությունները և ամեն անգամ հիշեցնում, որ պատրաստ է հետաքննել, եթե Ադրբեջանը հիմնավորող փաստեր ներկայացնի և պատրաստ է նաև համատեղ հետաքննելու մեխանիզմներ ստեղծել: Ի՞նչ է այս ամենը […] ...