Համաձայնագրի վավերացումը կնպաստի Հայաստանի և Հոնկոնգի միջեւ տնտեսական կապերի զարգացմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 03 2025
  • $
    391.57
  • RUBLE
    4.70
  • 426.77
WEATHER
+8.09 oC

Համաձայնագրի վավերացումը կնպաստի Հայաստանի և Հոնկոնգի միջեւ տնտեսական կապերի զարգացմանը

12:57 19.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Նախագծով կանոնակարգվում են պայմանավորվող պետությունների միջեւ առեւտրատնտեսական հարաբերություններում առաջացող հարկային հարցերը:

Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ մարտի 19-ին գումարված ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ ներկայացնելով ««Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի կառավարության միջեւ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Ֆինանսների նախարարի խոսքով համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի հունիսի 24-ին Երեւանում եւ ունի երկու հիմնական նպատակգ բացառել եկամուտների կրկնակի հարկումը եւ այդպիսով նվազեցնել եկամտային հարկերի հետ կապված խոչընդոտների բացասական ազդեցությունը պայմանավորվող պետությունների միջեւ փոխադարձ առեւտրի եւ ներդրումների վրա: Այն  հնարավորություն է տալիս խրախուսել ձեռնարկատիրական գործունեությունը՝ ստեղծելով մրցակցային շահավետ պայմաններ օտարերկրյա ներդրումների համար, ինչպես նաեւ ձեւավորել կանխատեսելի եւ կայուն հարկային դաշտ: Զեկուցողը նշել է, որ փաստաթուղթը համարվում է միջազգային պայմանագիր, ունի գերակայություն ազգային օրենսդրության նկատմամբ եւ ի տարբերություն ազգային օրենսդրությունների՝ շատ ավելի քիչ է ենթարկվում փոփոխությունների:

Համաձայնագրով երկու պետությունների հարկային մարմինների միջեւ նախատեսվում է համագործակցության հաստատում:

Համաձայնագրի վավերացումը հնարավորություն կտա զարգացնելու Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի միջեւ ապրանքների եւ ծառայությունների շրջանառությունը, կապիտալի, տեխնոլոգիաների, մարդկանց շարժը, կնպաստի տնտեսական կապերի զարգացմանը:

Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը հեղինակի՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի առաջարկով դուրս կգա շրջանառությունից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Միրզոյանն ու Վիեյրան ստորագրել են Հայաստանի դիվանագիտական դպրոցի և Բրազիլի Ռիո Բրանկո ինստիտուտի միջև փոխըմբռնման հուշագիր

21:17 19.03.2025

Միրզոյանն ու Վիեյրան ստորագրել են Հայաստանի դիվանագիտական դպրոցի և Բրազիլի Ռիո Բրանկո ինստիտուտի միջև փոխըմբռնման հուշագիր

Բրազիլիայում Արարատ Միրզոյանն ու Մաուրո Վիեյրան ստորագրել են Հայաստանի դիվանագիտական դպրոցի և Բրազիլի Ռիո Բրանկո ինստիտուտի միջև փոխըմբռնման հուշագիրը: Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից: ...

Մարտի 20-ին և 21-ին Գեղարքունիքի և Լոռու մարզերում շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցեն ՆԳՆ սպասարկման գրասենյակները

21:12 19.03.2025

Մարտի 20-ին և 21-ին Գեղարքունիքի և Լոռու մարզերում շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցեն ՆԳՆ սպասարկման գրասենյակները

Մարտի 20-ին և 21-ին Գեղարքունիքի և Լոռու մարզերում շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցեն ՆԳՆ սպասարկման գրասենյակները։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: ՆԳ նախարարության առաջնահերթություններից է քաղաքացիներին մատուցվող հանրային ծառայությունների որակի բարելավումը՝ կարևորելով նրանց ժամանակի ու ռեսուրսների խնայումը։ ...

Լարսը բաց է

21:02 19.03.2025

Լարսը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

20:54 19.03.2025

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Այս մասին հայտնել են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե մարտի 19-ին՝ ժամը 14։15-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների […] ...

Բանակցությունների դրական առաջընթացը կարող է ՀՀ և Ադրբեջանի համար ապահովել ավելի լավ ապագա. Իռլանդիայի ԱԳՆ

20:52 19.03.2025

Բանակցությունների դրական առաջընթացը կարող է ՀՀ և Ադրբեջանի համար ապահովել ավելի լավ ապագա. Իռլանդիայի ԱԳՆ

Իռլանդիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանին և Ադրբեջանին՝ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների դրական առաջընթացի համար: «Իռլանդիան ողջունում է խաղաղության համապարփակ պայմանագրի շուրջ բանակցություններում Հայաստանի և Ադրբեջանի ձեռք բերած առաջընթացը: Սա իրադարձությունների դրական զարգացում է, որը կարող է երկու երկրի համար ապահովել ավելի լավ ապագա»,- նշվում է հայտարարության մեջ: Ireland welcomes the progress made by 🇦🇲and 🇦🇿 […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

20:44 19.03.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Ապարանի տարածաշրջանում, Ճամբարակ, Սևան և Գավառ քաղաքներում տեղում է ձյուն։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ ...

BACK_TO_TOP